«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի N 270-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովել հանցավորության (և այլ իրավախախտումների) վիճակագրության ձևավորման, վերլուծության և հետազոտությունների միասնական, արդյունավետ և ժամանակակից համակարգի ձևավորում՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձն ու թվայնացման միտումները։
Նորաստեղծ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը հնարավորություն կտա ձևավորել համապարփակ, թվայնացված և ապացուցահեն տվյալների բազա, որն իր մեջ կներառի ինչպես քրեական, այնպես էլ վարչական իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։
-
Քննարկվել է
23.10.2025 - 07.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում, Հանրային ծառայություններ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1540
Տպել