Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
13.09.2024 28.09.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 489-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցների հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կամ այն մերժելու գործողությունների իրականցնող լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված հավելվածի  6.1.-ին կետի դրույթներին։
0 448

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և կից ՀՀ կառավարության որոշումների նախագծեր։ նախագծերի ընդունումը պայմանավորված է Ոստիկանության կազմում գործող հաշվառման-քննական ստորաբաժանումները ՆԳՆ տեղափոխելու և դրանով իսկ ոստիկանության ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացի կազմակերպմամբ։
0 528

Քննարկվել է 25.06.2024 - 17.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
0 869

Քննարկվել է 20.06.2024 - 05.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն» որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկի որոշ կազմակերպություններ վերանվանվել են կամ լուծարվել և կամ ստեղծվել են նորերը: Այսպիսով անհրաժեշտություն է առաջացել «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում՝ ապահովելով ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։
0 829

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Երևանի Կինոյի տան դիմացի հրապարակի կառուցվող «Աստղային պուրակը» կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով անվանակոչելու մասին։ Մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել քիչ հայտնի կամ չգնահատված մշակութային օբյեկտների վրա ուշադրություն հրավիրելու միջոց: Սա կարող է օգնել մշակութային ստեղծագործությունների հանրահռչակման հարցում տեղի բնակիչների և զբոսաշրջիկների շրջանում:
1 1128

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.03.2024 - 08.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 1010-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման նպատակը՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ 34-Ն օրենքին համապատասխանեցումն է։
0 1190

Քննարկվել է 07.03.2024 - 22.03.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացության ձևը:
2 1459

Քննարկվել է 26.01.2024 - 10.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Գործող կարգի «Ձև 1»-ում բաժնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի  հետ կապված հղում է արվում 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմանը, որը 2019 թվականին ուժը կորցրած է ճանաչվել և հիվանդությունների ցանկը հաստատվել է 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ:  Սույն փոփոխությամբ նախատեսվում է կարգում արվող հղումը համապատասխանեցնել գործող կարգավորմանը:
0 1394