«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման հավելվածի V բաժնով կարգավորվում են փորձագիտական կազմակերպությունների կողմից փորձագիտական եզրակացության կազմման և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, նշված բաժնով նախատեսվել է, որ փորձաքննություն իրականացնող հավատարմագրված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում փորձագիտական եզրակացությունները, ինչպես նաև փորձաքննության օբյեկտ համարվող ապրանքի նկարագրի, հրապարակման ոչ ենթակա և մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ փորձաքննության եզրակացության տրման ամսաթվի, համարի վերաբերյալ տեղեկությունները։
Փորձագիտական կազմակերպությունների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող փորձաքննության եզրակացությունների մեծածավալ լինելու հանգամանքով պայմանավորված՝ առաջանում են դրանց էլեկտրոնային եղանակով փոխանցման և պահպանման անհնարինությանն առնչվող խնդիրներ։ Միաժամանակ, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության ապահովման համար ոչ բոլոր դեպքերում է առաջանում փորձագիտական եզրակացությունների օրինակների՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացման անհրաժեշտություն, այն դեպքում, երբ վերոնշյալ կարգով պահանջվող այլ տեղեկությունները ներկայացվում են։ Նշված հանգամանքով պայմանավորված՝ փորձագիտական կազմակերպությունների կողմից տրամադրված փորձաքննության եզրակացությունների ներկայացումը կարող է նախատեսվել ըստ անհրաժեշտության։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է սահմանել, որ փորձաքննություն իրականացնող անձինք փորձագիտական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե կներկայացնեն՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում։ Նշված նորմի նախատեսման արդյունքում կլուծվեն մեծածավալ և հսկողական գործընթացների համար ոչ անհրաժեշտ տեղեկությունների փոխանցման և պահպանման հետ կապված խնդիրները։
-
Քննարկվել է
23.10.2025 - 07.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1724
Տպել