Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Grigor Minasyan 25.05.2018 10:52:22 տեսակցությունների արգելքը մեղադրյալի կամ ամբաստանյալի համար է, այսինքն` նպատակն այն է, որ նա չշփվի մերձավորի հետ, ոչ թե հակառակը: Փոփոխություններով քննիչի վրա պարտականություն է դրվում` ճշտելու այն կոնկրետ մերձավորին, ում հետ տեսակցությունը պետք է արգելել` մոռանալով, որ, որպես կանոն, քննությանը խոչընդոտելու նախաձեռնությունը գալիս է մեղադրյալից: Այլ կերպ ասած, մի մեձավորի հետ տեսակցությունը չի բացառում մեղադրյալի կողմից մեկ այլ մերձավորի միջոցով խոչընդոտելը: Ամեն մի մերձավորի կապակցությամբ առանձին միջնորդություն ներկայացնելը կվերածվի ծայրահեղության, քանի որ հնարավոր չի լինի հիմնավորել, թե ինչու հատկապես այդ մերձավորին արգելեցին տեսակցությունը: Առաջարկում եմ արգելքը լինի ընդհանուր` առանց կոնկրետ մերձավորին նշելու, քանի որ միայն այդ դեպքում տեսակցության արգելքը կծառայի իր նպատակին:
2 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.06.2018 21:52:20 Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 1998թ. հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9(1)-րդ կետով. «9(1) կալանքի տակ գտնվելու ընթացքում անարգել տեսակցել իր մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»: Համընդհանուր և տարածաշրջանային միջազգային պայմանագրերով սահմանված իրավակարգավորումների, մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության կոնվենցիոն մարմինների, դատարանների իրավական դիրքորոշումների համաձայն՝ որոշակի ժամկետով կամ անժամկետ ազատությունից զրկված անձինք (կասկածյալներ, մեղադրյալներ և դատապարտյալներ) շարունակում են մնալ միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների մասին միջազգային պայմանագրերի պաշտպանության ներքո։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (այսուհետ՝ Դաշնագիր) 10- րդ հոդվածի Ընդհանուր մեկնաբանությունում վերահաստատեց, որ հաշվի առնելով այն սահմանափակումները, որոնք անխուսափելի են փակ միջավայրում ՝ ազատությունից զրկված անձինք շարունակում են օգտվել Դաշնագրում ամրագրված բոլոր իրավունքներից (Տե՛ս HRC, general comment No. 21, Article 10 U.N. Doc. HRI/GEN/1/Rev.9 (2008), of 10 April 1992, para 3, p. 202): Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների համաձայն՝ ձերբակալվածները և առանց մեղադրանք առաջադրելու բանտում պահվող անձինք ունեն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի նույն պաշտպանությունը, որը տրամադրվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին (Տե՛ս Standard Minimum Rules for the Treatment of Prisoners. Adopted by the First United Nations Congress on the Prevention of Crime and the Treatment of Offenders, held at Geneva in 1955, and approved by the Economic and Social Council by its resolutions 663 C (XXIV) of 31 July 1957 and 2076 (LXII) of 13 May 1977. http://www.ohchr.org/Documents/ProfessionalInterest/treatmentprisoners.pdf): Կոմիտեի իրավական դիրքորոշման համաձայն՝ ազատությունից զրկված անձինք չեն կարող ենթարկվել այլ սահմանափակումների, որոնք պայմանավորված չեն ազատարկման արդյունքում առաջացած իրավական հետևանքներով, բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները inter alia պետք է կիրառվեն նրանց նկատմամբ (Տե՛ս Fongum Gorji-Dinka v. Cameroon, Communication No. 1134/2002, U.N. Doc. CCPR/C/83/D/1134/2002 (2005))։ ՄԱԿ-ի բանտարկյալների հետ վարվեցողության հիմնական սկզբունքները սահմանում են, որ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք ակնհայտորեն պայմանավորված են ազատազրկման փաստով՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրում (...) և ՄԱԿ-ի այլ կոնվենցիաներում ամրագրված իրավունքները և հիմնարար ազատությունները վերագրելի են բոլոր բանտարկյալներին (Տե՛ս Basic Principles for the Treatment of Prisoners. U.N. Doc. A/RES/45/111, 68th plenary meeting, 14 December 1990)։ Բանտարկյալների կողմից որոշակի սահմանափակումներով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման սկզբունքը կապված է այն գաղափարի հետ, որ բանտարկյալները որպես կանոն վերադառնում են հասարակություն և պետք է վերաինտեգրվեն որպես օրինապահ քաղաքացիներ։ Հետևաբար, շփումը արտաքին աշխարհի հետ հասարակությունում վերինտեգրման բաղկացուցիչ մասն է։ Բանտարկյալների հետ վարվեցողությունը պետք է հիմնված լինի ոչ թե նրանց հասարակությունից օտարելով, այլ ապահովելով շարունակական մասնակցությունը (Տե՛ս Penal Reform International. p. 101 https://www.penalreform.org/wp-content/uploads/2013/05/man-2001 making-standards-work-en.pdf)։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) նշում է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ՝ ՄԻԵԿ) 5-րդ հոդվածով իրավաչափ համարվող ցանկացած կալանք իր բնույթով հանգեցնում է անձնական և ընտանեկան կյանքի սահմանափակմանը։ Այմուամենայնիվ, դա կալանավորի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի բաղակացուցիչ մասն է, այդ իսկ պատճառով բանտի ղեկավարությունը պետք է աջակցի ընտանիքի հետ կապի պահպանմանը։ Եվրոպական Միության Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2013թ. հոկտեմբերի 22-ի դիրեկտիվայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «կասկածյալները և մեղադրյալները, որոնք զրկվել են ազատությունից, իրավունք ունեն առանց անհարկի հետաձգման հաղորդակցվելու իրենց կողմից ընտրված առնվազն մեկ երրորդ անձի հետ, օրինակ՝ մերձավոր ազգականի (Տե՛ս Directive 2013/48/EU of the European Parliament and of the Council of 22 October 2013 on the right of access to a lawyer in criminal proceedings and in European arrest warrant proceedings, and on the right to have a third party informed upon deprivation of liberty and to communicate with third persons and with consular authorities while deprived of liberty։ http://eur-lex.europa.eu/legal-content/en/TXT/?uri=CELEX%3A32013L0048)։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի ապահովման երաշխիքը արտացոլված է անձի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքում։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանվող երեխայի իրավունքը` կանոնավոր անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին» (Տե՛ս Convention on the Rights of the Child. Adopted by General Assembly resolution 44/25 of 20 November 1989 entry into force 2 September 1990. http://www.ohchr.org/Documents/ProfessionalInterest/crc.pdf): Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքը վերագրելի է քրեական դատավարության ցանկացած մասնակցին, ով գտնվում է որոշակի ժամկետով կամ անժամկետ անազատության մեջ։ Եվրոպական Միության կողմից ընդունված կասկածյալների և մեղադրյալների դատավարական իրավունքների ամրապնդման վերաբերյալ չափորոշիչները (Տե՛ս Resolution of the Council of 30 November 2009 on a Roadmap for strengthening procedural rights of suspected or accused persons in criminal proceedings. 2009/C 295/01. Measure D: Communication with Relatives, Employers and Consular Authorities. http://eur-lex.europa.eu/legal- content/EN/TXT/?uri=uriserv:OJ.C_.2009.295.01.0001.01.ENG) սահմանում են կասկածյալի կամ մեղադրյալի հաղորդակցվելու իրավունքը մերձավոր ազգականի, գործատուի և հյուպատոսական մարմինների հետ: Հաշվի առնելով միջազգային իրավակարգավորումները, միջազգային դատարանների նախադեպային իրավունքը, գործող օրենսդրությունը և իրավակիրառ պրակտիկան՝ անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունների ենթարկել ոչ միայն մեղադրյալների, այլ նաև կասկածյալների և դատապարտյալների իրավունքները ապահովող ազգային նորմերը։ Այս իրավական մոտեցումը պայմանավորված է նաև ազգային օրենսդրության (Տե՛ս ՀՀ Սահմանադրության 28-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածները ամրագրում են օրենքի առաջ հավասարության սկզբունքը։) և մարդու իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրերի (Տե՛ս Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին Միջազգային դաշնագրի 26-րդ հոդված. «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք (…)»:Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ հոդված. «Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք»: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 12 Արձանագրության նախաբանում նշվում է. «այն հիմնարար սկզբունքը, ըստ որի բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքի համար պաշտպանության իրավունք ունեն:» Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական Միության խարտիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ») հիմքում ընկած հիմնարար սկզբունքի ապահովման անհրաժեշտությամբ, այն է ՝ հավասարությունը օրենքի առջև): Այսպիսով, համամիտ ենք Պաշտպանի կողմից ներկայացված այն առաջարկին, որով նախատեսվում է լրացնել Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը նոր 9(1)-րդ կետով, և առաջարկում ենք Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը նույնպես լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9(1)-րդ կետով. «9(1) արգելանքի տակ գտնվելու ընթացքում անարգել տեսակցել իր մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի»:
3 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.06.2018 22:17:13 ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի և Եվրոպական Միության կողմից քրեական դատավարության մասնակիցների՝ կասկածյալների և մեղադրյալների, իրավունքների ապահովման և պաշտպանության առանցքային երաշխիքների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի համաձայն՝ իրավունքների սահմանափակումները չեն կարող բացառապես հիմնվել հանցագործության տեսակի կամ դրա վտանգավորության աստիճանի վրա, ցանկացած սահմանափակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի իրավասու մարմնի կողմից՝ գործի փաստական հանգամանքների անհատական գնահատմամբ։ Այս դրույթը պահանջում է, որ նմանատիպ սահմանափակումները ընդունվեն միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ այլ իրավապահ մարմինը, որոնք ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով չեն համարվում որպես դատական իշխանություն, իրավասու չեն իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելու (Տե՛ս Proposal for a DIRECTIVE OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the right of access to a lawyer in criminal proceedings and on the right to communicate upon arrest․ /*COM/2011/0326 final - COD 2011/0154*/ http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A52011PC0326)։ Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության (Տե՛ս Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment. Adopted by General Assembly resolution 43/173 of 9 December 1988. http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/DetentionOrImprisonment.aspx) 19-րդ և 20-րդ սկզբունքների համաձայն. 19. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին մասնավորապես իրավունք է տրվում ընտանիքի անդամների այցելության և նրանց հետ նամակագրության, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հարաբերություն ունենալ` օրենքի բովանդակած և օրենքին համապատասխան կանոններով սահմանված խելամիտ պայմանների ու սահմանափակումների համաձայն: 20. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձի խնդրանքով նա պահվում է, եթե դա հնարավոր է, նրա բնակության սովորական վայրից խելամիտ հեռավորության վրա գտնվող ձերբակալման կամ բանտարկության վայրում Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների 92- րդ կետի համաձայն՝ «կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականների և ընկերների հետ կարող է սահմանափակվել միայն արդարադատության պատշաճ իրականացման, անվտանգության պահանջների պահպանման և կալանավայրի բնականոն աշխատանքի ապահովման անհրաժեշտությամբ»։ «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականի (այսուհետ Հանձնարարական) 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումը պետք է լինի այն նվազագույնը, որն անհրաժեշտ և համաչափ է դրա կիրառման իրավաչափ նպատակին: Հանձնարականի 1-ին մասի 6-րդ կետը կարևոր դրույթ է պարունակում, որի համաձայն ցանկացած կալանք պետք է կառավարել այնպես, որ դա նպաստի ազատազրկված անձանց՝ դեպի ազատ հասարակության վերդարձին։ Հանձնարարականի 2-րդ մասի 24.2-րդ կետը սահմանաում է, որ հաղորդակցությունն ու տեսակցությունները կարող են ենթարկվել սահմանափակումների և մոնիտորինգի, որն անհրաժեշտ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, ապահովության և անվտանգության, հանցագործության կանխարգելման և հանցագործությունից տուժածների պաշտպանության համար, սակայն այդ սահմանափակումները, այդ թվում՝ դատական մարմինների որոշումներով նախատեսված կոնկրետ սահմանափակումները, պետք է ցանկացած պարագայում թույլատրեն շփումների թույլատրելի նվազագույն մակարդակ (Տե՛ս ԵԽ Նախարարների կոմիտեի Թիվ (2006)2 հանձնարարականը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին «Եվրոպական բանտային կաննոնների մասին»։ https://rm.coe.int/16806f5b92)։ Եվրոպական միության իրավունքում նույնպես ամրագրվել են արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումները հետևյալ բովանդակությամբ. Ցանկացած սահմանափակում.  պետք է լինի համաչափ և անհրաժեշտության սահմաններում,  պետք է լինի խիստ սահմանափակ ժամանակով,  չպետք է բացարձակապես հիմնված լինի հանցագործության տեսակի կամ վտանգավորության աստիճանի,  չպետք է խոչընդոտի արդար դատաքննության իրականացմանը: ՄԻԵԴ-ը Հորիչն ընդդեմ Լեհաստանի գործով նշել է, որ տեսակցությունների երկարատև սահմանափակումները արդարացնելու համար պետք է գոյություն ունենա անվտանգության այդպիսի իրական և շարունակական վտանգ: ՄԻԵԴ-ը եզրակացրեց, որ դիմումատուի տեսակցության իրավունքի վերաբերյալ իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումները չեն հանգեցրել «վտանգավոր կալանավոր» ռեժիմի պահանջների և ՄԻԵԿ-ով սահմանված ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի միջև հավասարակշռության պահպանմանը (Տե'ս The Case og Horych v. Poland, ECtHR Judgment of 17 April 2012 (Application 13621/08), para 130-132 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-110440): Եթե հղում կատարենք միջազգային հանցագործությունների կատարման համար մեղադրվող անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի կարգավորումներին, ապա տեսակցությունները մերձավոր ազգականների, ընկերների և այլոց հետ ենթակա են այնպիսի սահմափակումների և վերահսկման, որոնք անհրաժեշտ են արդարադատության իրականացման, անվտանգության ապահովման և կալանավայրում կարգուկանոնի պահպանման համար (Տե'ս International Tribinal for the Prosecution of Persons Responsible for Serious Violation of International Humanitarian Law Committed in the Territory of Former Yugoslavia since 1991. Rules Govering the Detention of Persons Awaiting Trial or Appeal before the Tribunal or Otherwise Detained on the Authority of the Tribunal of 21 July 2005. Rule 61, p. 18): Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը պետք է ունենա ընդհանուր կամ անհատական բնույթ՝ կախված անհրաժեշտության սահմաններից և պայմաններից։ Եթե սահմանափակման հիմքը ազատազրկված անձի ազգականի վարվելակերպն է կամ այն վտանգը, որը նա կարող է ներակայացնել, ապա հաղորդակցության ու տեսակցությունների սահմանափակումը պետք է տարածվի միայն տվյալ ազգականի վրա։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթներից սահմանափակումներ ու վերապահումներ անելու սիրակուզյան սկզբունքների համաձայն՝ իրավունքի սահմանափակումների շրջանակը չպետք է հակասի իրավունքի էությանը։ Իրավունքի սահմանափակումները պետք է մեկնաբանվեն հստակ և ի օգուտ դիտարկվող իրավունքի։ Սահմանափակումների կիրառման դեպքում պետությունը պետք է օգտագործի ոչ ավելի սահմանափակող միջոցներ, քան անհրաժեշտ է սահմանափակման նպատակին հասնելու համար (Տե՛ս Siracusa Principles on the Limitation and Derogation Provisions in the International Convenant on Civil and Political Rights 1985, p. 6. http://icj.wpengine.netdna-cdn.com/wp-content/uploads/1984/07/Siracusa- principles-ICCPR-legal-submission-1985-eng.pdf)։ Մարդու իրավունքների միջազգային բիլլով սահմանված իրավունքների վերաբերյալ դրույթներում օգտագործվում է սահմանափակում (Տե՛ս Universal Declaration of Human Rights adopted by General Assembly resolution 217 A (III) of 10 December 1948, Article 29; International Covenant on Civil and Political Rights adopted by General Assembly resolution 2200 A (XXI) of 16 December 1966, Articles 5, 12, 18, 19, 21, 22, 25; International Convenat on Economic, Social and Culture Rights adopted by General Assembly resolution 2200 A (XXI) of 16 December 1966, Articles 4, 5, 8.) (restriction/limitation) եզրույթը, ինչպես նաև ՄԻԵԿ (Տե՛ս Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms 1950, Articles 9, 10, 18.)-ում և ՄԻԵԴ-ի (Տե՛ս Enea v. Italy, ECtHR Judgment of 17 September 2009 (Application 74912/01), para140 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-94072) նախադեպային իրավունքում։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ենթակա են միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում և հետապնդում են մեկ կամ ավելի իրավաչափ նպատակներ (Տե՛ս Տե՛ս Enea v. Italy, ECtHR Judgment of 17 September 2009 (Application 74912/01), para140 http://hudoc.echr.coe.int/eng?i=001-94072)։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները չեն կարող ամբողջությամբ արգելվել պետության կողմից. իրավունքների սահմանափակումները բացարձակ չեն։ Այսպիսով, հիմք ընդունելով մարդու իրավունքների միջազգային իրավական պաշտպանության հայեցակարգը, առաջարկում ենք Նախագծում օգտագործվող «իրավունքների արգելումը» փոխարինել «իրավունքների սահմանափակում» եզրույթով։ Առաջարկում ենք Նախագծով սահմանված Օրենսգրքի նոր 153 (1) հոդվածի բովանդակությունը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին և շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բացառիկ դեպքերում, հաղորդակցությունն ու տեսակցությունները կարող են ենթարկվել ընդհանուր կամ անհատական ժամանակավոր սահմանափակումների և վերահսկման, որը պետք է լինի այն նվազագույնը, որն անհրաժեշտ և համաչափ է քրեական գործի քննությունը շարունակելու, կարգուկանոնի պահպանման, անվտանգության, հանցագործության կանխարգելման և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար։ Դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են պատճառաբանված միջնորդություն հարուցել դատարան` կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ ժամանակավոր սահմանափակելու մասին»։
4 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.06.2018 22:17:25 Առաջարկում ենք Նախագծով սահմանված Օրենսգրքի նոր 1531հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով. «3. Կալանավորված անձը իրավունք ունի անարգել տեսակցելու իր անչափահաս երեխաների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։ Առաջարկում ենք Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 133 (1)հոդվածով. «Հոդված 133 (1) . Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակելը 1. Ձերբակալված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ սահմանափակումները կատարվում են կալանավորված անձանց համար՝ սույն օրենսգրքի 153 (1)-րդ, 153(2)-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով և կարգով»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Ձերբակալված և կալանավորված անձի իր մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցության սահմանափակումները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կալանավորված անձի տեսակցությունների սահմանափակումները կարգավորվում են ձերբակալված անձանց համար՝ սույն հոդվածով նախատեսված կարգով»։
5 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.06.2018 22:29:04 Գտնում ենք, որ կալանքի տակ գտնվող անձինք հնարավորություն պետք է ունենան բողոքարկելու դատարանի որոշումը, որով արգելվում է տեսակցությունը մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ՝ որպես արդարադատության մատչելիության իրավունքի երաշխիք: ՄԱԿ-ի կողմից մշակված ազատազրկվածների դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ հիմնական սկզբունքների և ուղենիշների համաձայն` (…) ազատությունից զրկված ցանկացած անձ պետք է ունենա կալանավայրի պայմանների, ներառյալ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ դատական պաշտպանության իրավունք (Տե'ս Report of the Working Group on Arbitrary Detention United Nations Basic Principles and Guidelines on remedies and procedures on the right of anyone deprived of their liberty to bring proceedings before a court. P.17 http://www.ohchr.org/Documents/Issues/Detention/DraftPrinciplesAndGuidelinesRightCourtReview.pdf): Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում դատական բողոքարկման ընթացակարգի համատեքստում բանտարկյալները կարգապահական տույժի դեմ բողոքի հետ միասին ներկայացնում են նաև դիմում դատական ծախսերի վճարումներից ազատվելու նպատակով: Այսպես, չնայած օրենսդրությամբ դեռ սահմանված չէ, որ բանտարկյալները ազատվում են դատական հարկերից, բայց Celle Prison ղեկավարության շնորհիվ բանտարկյալները ազատված են դատական ծախսերի վճարումից: Հաշվի առնելով այն, որ բանտարկյալների համար չպետք է սահմանվեն ֆինանսական խոչընդոտներ կարգապահական տույժերի բողոքարկման համար, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ`ԽԿԿ) պատվիրակությունը հորդորել է Գերմանիայի մնացած քաղաքների համապատասխան մարմիններին նույնպես վերացնել դատական ծախսերի վճարման իրավական պահանջը նմանատիպ վարույթների շրջանակներում (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13): Գերմանիայում, Վրաստանում, Նիդերլանդներում, այլ երկրներում կարգապահական տույժի նշանակման վերաբերյալ որոշումները, ենթակա են դատական կարգով բողոքարկման։ Որպես կարգապահական տույժ սահմանվում է մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը (Տե՛ս Public Defender (Ombudsman) of Georgia. Natioanl Preventive Mechanizm. Bulletin№3(2005) p. 11-12; Article 51 of the Penitentiary Principles Act of the Netherlands. https://ihl-databases.icrc.org/applic/ihl/ihl- nat.nsf/0/4dcca5be395ff03ec12577060033c97d/$FILE/Prisons%20Act.pdf)։ Հաձնարարականի 60․4-րդ կետի համաձայն՝ պատիժը չպետք է ներառի ընտանիքի հետ շփման բացարձակ արգելք։ ԽԿԿ-ի պատվիրակությունը, իր զեկույցներում հղում կատարելով Հանձնարարականի սույն դրույթի վրա, բազմիցս նշել է, որ բանտարկյալների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը չպետք է ընդհանուր արգելք դնի ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի վրա և ցանկացած սահմանափակում կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե հանցագործությունը անմիջականորեն կապված է տվյալ շփման հետ (Տե՛ս Report to the German Government on the visit to Germany carried out by the European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 25 November 2015 to 7 December 2015. CPT/inf (2017) 13, p. 36 https://rm.coe.int/168071803e)։ Նորվեգիան և Ֆինլանդիան որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի համաձայն կարգապահական տույժի արդյունքում իրավունքների կորուստը չի կարող խոչընդոտել բանտարկյալի շփումը արտաքին աշխարհի հետ (Տե՛ս Imprisonment Act of Finland (767/2005) 4 § http://www.vankeinhoito.fi/material/attachments/rise/saannokset-osanliitteet/6IOn6IKW7/Vankeuslaki_- _Imprisonment_Act.pdf , Report to the Norwegian Government on the visit to Norawy carried ot by European Committee for the Prevention of Torture and Inhuman or Degrading Treatmen or Punishment (CPT) from 18 to 27 May 2011. CPT/inf (2011) 33, p. 29 https://rm.coe.int/1680697887)։ Որևէ ձևով ձերբակալված կամ կալանավորված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդ անհատին բնորոշ արժանապատվության հարգման իրավունք (Տե՛ս Body of Principles for the Protection of All Persons under Any Form of Detention or Imprisonment. Adopted by General Assembly resolution 43/173 of 9 December 1988. http://www.ohchr.org/EN/ProfessionalInterest/Pages/DetentionOrImprisonment.aspx), որը պետք է պահպանվի նաև կարգապահական տույժի կիրառման դեպքում։ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կաննոնների համաձայն՝ կարգապահական զանցանքների համար իբրև պատժաձևեր պետք է արգելել մարմնական պատիժները, չլուսավորվող խցում բանտարկելը և պատժի դաժան, անմարդկային կամ մարդկային արժանապատվությունը ստորացնող ձևերի կիրառումը: ՀՀ օրենսդիրը սահմանել է իրավունքների սահմանափակում և արժանապատվությունը նվաստացնող պայմաններ ազատազրկած անձանց համար պատժախցում գտնվելու ժամանակ (Տե՛ս «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդված; ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ և 98-րդ հոդվածները)։ Անհրաժեշտ է գործող օրենսդրությունում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն վերացնելու պատժախցում գտնվելու ժամանակ ազատազրկված անձանց իրավունքների չհիմնավորված սահմանափակումները և արժանապատվությունը նվաստացնող ձևերի կիրառումը։ Հիմք ընդունելով սույն վերլուծության հիմքում ընկած դիրքորոշումը, որ կասկածյալների, մեղադրյալների և դատապարտյալների նկատմամբ պետք է սահմանվեն հավասար պաշտպանության իրավունքներ և կարգապահական տույժը չպետք է հանգեցնի տեսակցության իրավունքի սահմանափակմանը և արժանապատվության նվաստեցմանը, անհրաժեշտ է ինկորպորացնել նշված երկների իրավական ակտերի իրավակարգավորումները գործող օրենսդրությունում և Նախագծով առաջարկվող կալանավորված անձանց իրավունքների վերաբերյալ դրույթներում: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք Նախագծում ավելացնել հետևյալ դրույթ. «Տեսակցությության իրավունքի սահմանափակումը կամ սահմանափակման միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան՝ որոշումն ստանալու պահից 5 օրվա ընթացքում»։ Առաջարկում ենք «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձի հաղորդակցությունները և տեսակցությունները մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ կարող են սահմանափակվել միայն դատարանի որոշման հիման վրա օրենքով սահմանված դեպքերում և կարգով»։
6 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 09.06.2018 23:46:20 ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի և Եվրոպական Միության կողմից քրեական դատավարության մասնակիցների՝ կասկածյալների և մեղադրյալների, իրավունքների ապահովման և պաշտպանության առանցքային երաշխիքների վերաբերյալ ընդունած իրավական ակտերի համաձայն՝ իրավունքների սահմանափակումները չեն կարող բացառապես հիմնվել հանցագործության տեսակի կամ դրա վտանգավորության աստիճանի վրա, ցանկացած սահմանափակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի իրավասու մարմնի կողմից՝ գործի փաստական հանգամանքների անհատական գնահատմամբ։ Այս դրույթը պահանջում է, որ նմանատիպ սահմանափակումները ընդունվեն միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ այլ իրավապահ մարմինը, որոնք ներպետական օրենսդրության և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով չեն համարվում որպես դատական իշխանություն, իրավասու չեն իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշում կայացնելու (Տե՛ս Proposal for a DIRECTIVE OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL on the right of access to a lawyer in criminal proceedings and on the right to communicate upon arrest․ /*COM/2011/0326 final - COD 2011/0154*/ http://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX%3A52011PC0326): Առաջարկում ենք, որ կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ սահմանափակումը ընդունվի միայն դատարանի պատճառաբանված որոշմամբ: Սույն մոտեցումը առկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտապնի աշխատակազմի կողմից ի սկզբանե ներկայացված նախագծում: