Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի՝
- 2-րդ կետի 5-րդ ենթակետում «ՏԳՏԴ C 12» բառերից առաջ լրացնել «ՏԳՏԴ C 10.8» բառերը.
- 8-րդ կետում և 15-րդ կետի 4-րդ ենթակետում «որոշում» բառից հետո լրացնել «կամ որոշումներ, որոնց շրջանակներում գանձման ենթակա հարկային պարտավորությունների հանրագումարը կազմում է մեկ միլիոն դրամ և ավելի» բառերը.
- 12-րդ կետում «հայտն ստանալուց հետո 10» բառերը փոխարինել «հայտն ստանալուց հետո 15».
- 13-րդ կետում «10» թիվը փոխարինել «15», իսկ «5» թիվը՝ «10» թվով.
- 14-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով.
- 15-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամկետի ավարտից հետո» բառերը փոխարինել «ժամկետում» բառով։
- Սահմանել, որ՝
մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Որոշման շրջանակում օժանդակություն ստանալու նպատակով ներկայացված հայտերը ենթակա են փոխհատուցման՝ Որոշման դրույթների համաձայն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
20.10.2025 - 04.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 823
Տպել