Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի ______ N__-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված հավելվածի՝
  • 2-րդ կետի 5-րդ ենթակետում «ՏԳՏԴ C 12» բառերից առաջ լրացնել «ՏԳՏԴ C 10.8» բառերը.
  • 8-րդ կետում և 15-րդ կետի 4-րդ ենթակետում «որոշում» բառից հետո լրացնել «կամ որոշումներ, որոնց շրջանակներում գանձման ենթակա հարկային պարտավորությունների հանրագումարը կազմում է մեկ միլիոն դրամ և ավելի» բառերը.
  • 12-րդ կետում «հայտն ստանալուց հետո 10» բառերը փոխարինել «հայտն ստանալուց հետո 15».
  • 13-րդ կետում «10» թիվը փոխարինել «15», իսկ «5» թիվը՝ «10» թվով.
  • 14-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով.
  • 15-րդ կետի 3-րդ ենթակետում «ժամկետի ավարտից հետո» բառերը փոխարինել «ժամկետում» բառով։
  1. Սահմանել, որ՝

մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Որոշման շրջանակում օժանդակություն ստանալու նպատակով ներկայացված հայտերը ենթակա են փոխհատուցման՝ Որոշման դրույթների համաձայն։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

        Հայաստանի Հանրապետության

        վարչապետ

Ն. Փաշինյան

  • Discussed

    20.10.2025 - 04.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 816

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: