Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ հոդվածով․

«Հոդված 92 Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնը

1․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնը Լիազոր մարմնի կառուցվածքում գործող գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) է։

  1. Գրասենյակը գլխավորում է գրասենյակի ղեկավարը:
  2. Գրասենյակի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:

4․ Գրասենյակում պաշտոնի կարող են նշանակվել ինչպես ոստիկանության ծառայողներ, այնպես էլ՝ քաղաքացիական ծառայողներ։

  1. Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների, իրավական ակտերի և Գրասենյակի կանոնադրության հիման վրա:
  2. Գրասենյակի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև՝ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

7․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են․

1) ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև՝ այլ տեխնիկական միջոցներով ստացված տեղեկատվության ընդունումը (այդ թվում՝ նաև խոսքի և լսողության խանգարումներ ունեցող անձանցից), գրանցումը, դասակարգումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը և ստացված տեղեկատվության փոխանցումը ըստ ենթակայության․

2) զանգահարող անձի գտնվելու վայրի կամ վերջինիս կողմից նշված իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայրի պարզումը (տեղորոշումը) և ստեղծված իրավիճակը գնահատելու և որոշում կայացնելու համար անհրաժեշտ և բավարար այլ տեղեկատվության ստացումը․

3) ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպումը, իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մեկնման ապահովումը, վերջիններիս անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը․

4) իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր մեկնած ստորաբաժանումների ծառայողների կողմից արձագանքման ընթացքին, ծառայողների շարժին և ծառայությանը հեռավար կարգով հետևելը, այդ թվում՝ տեխնիկական համակարգերի միջոցով․

5) իրավիճակով պայմանավորված՝ իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր լրացուցիչ ուժեր ուղարկելը և դրանց տեղաբաշխման փոփոխության կազմակերպումը.

6) շահագրգիռ ստորաբաժանումներին, ծառայություններին և պաշտոնատար անձանց ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը և անհրաժեշտության դեպքում՝ հետևանքների վերացմանը նրանց ներգրավումը․

7) արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանու­թյան և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ազդարարման կազմակերպումը․

8) արձանագրված իրավախախտումների, պատահարների, արտակարգ իրավիճակների կամ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և ամփոփումը։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    17.10.2025 - 02.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն, Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 972

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: