«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ հոդվածով․
«Հոդված 9․2․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնը
1․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնը Լիազոր մարմնի կառուցվածքում գործող գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ) է։
- Գրասենյակը գլխավորում է գրասենյակի ղեկավարը:
- Գրասենյակի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը:
4․ Գրասենյակում պաշտոնի կարող են նշանակվել ինչպես ոստիկանության ծառայողներ, այնպես էլ՝ քաղաքացիական ծառայողներ։
- Գրասենյակը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների, իրավական ակտերի և Գրասենյակի կանոնադրության հիման վրա:
- Գրասենյակի գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև՝ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
7․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են․
1) ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև՝ այլ տեխնիկական միջոցներով ստացված տեղեկատվության ընդունումը (այդ թվում՝ նաև խոսքի և լսողության խանգարումներ ունեցող անձանցից), գրանցումը, դասակարգումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը և ստացված տեղեկատվության փոխանցումը ըստ ենթակայության․
2) զանգահարող անձի գտնվելու վայրի կամ վերջինիս կողմից նշված իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայրի պարզումը (տեղորոշումը) և ստեղծված իրավիճակը գնահատելու և որոշում կայացնելու համար անհրաժեշտ և բավարար այլ տեղեկատվության ստացումը․
3) ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքման կազմակերպումը, իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր համապատասխան ստորաբաժանումների ծառայողների մեկնման ապահովումը, վերջիններիս անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը․
4) իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր մեկնած ստորաբաժանումների ծառայողների կողմից արձագանքման ընթացքին, ծառայողների շարժին և ծառայությանը հեռավար կարգով հետևելը, այդ թվում՝ տեխնիկական համակարգերի միջոցով․
5) իրավիճակով պայմանավորված՝ իրավախախտման, պատահարի, արտակարգ իրավիճակի կամ դեպքի վայր լրացուցիչ ուժեր ուղարկելը և դրանց տեղաբաշխման փոփոխության կազմակերպումը.
6) շահագրգիռ ստորաբաժանումներին, ծառայություններին և պաշտոնատար անձանց ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը և անհրաժեշտության դեպքում՝ հետևանքների վերացմանը նրանց ներգրավումը․
7) արտակարգ իրավիճակների առաջացման (դրա սպառնալիքի) դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ ազդարարման կազմակերպումը․
8) արձանագրված իրավախախտումների, պատահարների, արտակարգ իրավիճակների կամ դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և ամփոփումը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
17.10.2025 - 02.11.2025
-
Type
Law
-
Area
Justice, Protection of public order, ensuring public security and the community policing, Public service, *, Public management
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 974
Print