Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Karapet Martirosyan 28.05.2018 00:26:49 Հարգելի հեղինակներ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ-ում նախատեսվող փոփոխություններն ընդհանուր առմամբ տեղին են, ուղղակի մեկ նկատառում եմ ուզում անել. ՄՈԳ-ի մասով կարծում եմ կարելի է սահմանափակում չկիրառել, քանի որ կան ԲՈՒՀ-եր որտեղ գնահատականները բարձր են դնում, իսկ որոշ ԲՈՒՀ-երում՝ ցածր, հիմնականում ոչ մասնագիտական առարկաներից: Եթե այս սահմանափակումը վերացվի, ավելի արդար կլինի մրցակցությունը: Եթե տվյալ բնագավառում ուսանողն ունի հրատարակած հոդվածներ, գիտական կոնֆերանսներին մասնակցություն, արժանացել է տարբեր մրցանակների, սակայն ինչ որ մի քանի դասախոսների կամ տվյալ ԲՈՒՀ-ի կամայականությունների պատճառով չի կարողացլլ հասնել այդ մինիմում շեմին, ապա հնարավորություն չտալ այդպիսի ուսանողին շարունակելու զարգացնել գիտությունը մեղմ ասած այնքան էլ արդար չի: Հույս ունեմ, որ ի նկատի կունենաք այս փոքրիկ նկատառումը: Շնորհակալություն ՄՈԳ-ի մասով ներքին սահմանի կիրառումը, ինչպես նաև առաջարկվող չափանիշների մեջ կրթական մրցանակների ընդգրկումը հնարավորություն է տալիս առանձնացնել կրթության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող ուսանողներին: Չի ընդունվել
2 Մարիամ Լևոնյան 28.05.2018 14:39:37 Բարև Ձեզ Այս նախագծում նախատեսվող փոփոխություններում առաջարկում եմ դիտարկել հետևյալը. 1.Քանի որ մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդից պահանջվում է ՄՈԳ-ի գնահատականը, իսկ ասպիրանտուրայում ոչ, ուստի այս փուլում ասպիրանտուրայում սովորել ցանկացողների համար ՄՈԳ-ի հաշվի առնելն այնքան էլ նպատակահարմար չէ: Հնարավոր է մագիստրատուրայում սովորող ուսանողն այդ պատճառով այնքան էլ ուշադրություն չի դարձրել գնահատականին՝ հատկապես ոչ մասնագիտական առարկաների, փոխարենը ընդգրկված է եղել տարբեր գիտական ծրագրերում: 2.Եթե մագիստրատուրա ընդունվել ցանկացող դիմորդը չունի տպագրված հոդվածներ, գիտաժողովների մասնակցություն և մրցանակներ, իսկ ՄՈԳ-ը ենթադրենք 17.5 է, հարցազրույցից էլ ստանում է առավելագույն միավոր, ապա ստացվում է, որ նա հավաքում է անցողիկ միավոր՝ 17.5*2+20*1.5=60, և ուրեմն չլինելով նշանակալի նվաճում ունեցող ուսանող, ստանում է տարկետում, ինչը ևս արդար չէ: Սակայն այս պայմաններով ասպիրանտուրա հնարավոր չէ ընդունվել, քանի որ անցողիկ շեմը 65 է: 3.Որպես վերը նշված հարցերի լուծում առաջարկում եմ սույն նախագծի 8-րդ կետի 4-րդ ենթակետը տարանջատել 2 մասի, 1-ին մասով սահմանել մագիստրատուրայի համար սահմանելով ՄՈԳ-ի արդեն իսկ առաջարկվող տարբերակը, իսկ 2-րդ մասով ասպիրանտուրայի համար ՄՈԳ-ի գնահատականը հաշվի չառնել, ինչպես որ ասպիրանտուրա ընդունվելու ժամանակ չի պահանջվում: Վերոհիշյալ առաջարկները նաև այնքանով են արդարացի, որ իրենց մեջ բացառում են օրենքի հետադարձ ուժի ազդեցությունը, ինչը բացակայում էր սույն օրենքի նախկին տարբերակի մեջ: Մյուս բոլոր լրացումներն ու փոփոխություններն անկասկած շատ արդարացի են: Շնորհակալություն
3 Մարիամ Լևոնյան 28.05.2018 18:20:09 Բարև Ձեզ Խնդրում եմ իմ կողմից նախորդ գրածն անտեսել փոխարենն ընդունել այս մեկը: Այս նախագծում նախատեսվող փոփոխություններում առաջարկում եմ դիտարկել հետևյալը. 1.Քանի որ մագիստրատուրա ընդունվելու համար դիմորդից պահանջվում է ՄՈԳ-ի գնահատականը, իսկ ասպիրանտուրայում ոչ, ուստի այս փուլում ասպիրանտուրայում սովորել ցանկացողների համար ՄՈԳ-ի տոկոսային սահմանափակումը հաշվի առնելն այնքան էլ նպատակահարմար չէ: Հնարավոր է մագիստրատուրայում սովորող ուսանողն այդ պատճառով այնքան էլ ուշադրություն չի դարձրել գնահատականին՝ հատկապես ոչ մասնագիտական առարկաների, փոխարենը ընդգրկված է եղել տարբեր գիտական ծրագրերում: Իսկ ՄՈԳ-ի տոկոսային սահմանափակում դնելով կիրառվում է օրենքի հետադարձ ուժը: 2.Եթե մագիստրատուրա ընդունվել ցանկացող դիմորդը չունի տպագրված հոդվածներ, գիտաժողովների մասնակցություն և մրցանակներ, իսկ ՄՈԳ-ը ենթադրենք 17.5 է, հարցազրույցից էլ ստանում է առավելագույն միավոր, ապա ստացվում է, որ նա հավաքում է անցողիկ միավոր՝ 17.5*2+20*1.5=60, և ուրեմն չլինելով նշանակալի նվաճում ունեցող ուսանող, ստանում է տարկետում, ինչը ևս արդար չէ: Սակայն այս նույն իրավիճակում ասպիրանտուրա հնարավոր չէ ընդունվել, քանի որ անցողիկ շեմը 65 է: Ավելին. Եթե մագիստրատուրա դիմող ուսանողը բոլոր 4 չափորոշիչներով ստանում է առավելագույն միավոր, սակայն ՄՈԳ-ը 90%-ից ցածր է, ապա նա հավաքում է 60 միավոր և ստանում տարկետում, իսկ նույն պայմաններում ասպիրանտուրայի դիմորդը չի ստանում տարկետում քանի որ անցողիկ միավորը 65 է: Այսինքն միայն մեկ բաղադրիչի ազդեցության պատճառով ասպիրանտուրայում սովորել ցանկացողը կարող է զրկվել ընձեռված հնարավորությունից, որը կարծես թէ այնքան էլ համահունչ չէ նախագծի ընդհանուր բարեփոխված տարբերակի հետ: 3.Որպես վերը նշված հարցերի լուծում առաջարկում եմ սույն նախագծի 8-րդ կետի 4-րդ ենթակետը տարանջատել 2 մասի, 1-ին մասով սահմանել մագիստրատուրայի համար սահմանելով ՄՈԳ-ի տոկոսային ազդեցության արդեն իսկ առաջարկվող տարբերակը (սրանով բացառում ենք միայն ցածր ՄՈԳ-ով ընդունվելու տարբերակը), իսկ 2-րդ մասով ասպիրանտուրայի համար ՄՈԳ-ի գնահատականի տոկոսային սահմանափակումը չկիրառել, այսինքն հաշվարկի համար հիմք ընդունել փաստացի ունեցած ՄՈԳ-ը (սրանով բացառում ենք օրենքի հետադարձ ուժի կիրառումը ասպիրանտուրա ընդունվելու ցանկություն ունեցողներին): Մյուս բոլոր փոփոխություններն ու լրացումներն անկասկած արդարացի են: Շնորհակալություն 1. ՄՈԳ-ի նեքին սահմանի ներմուծումը հնարավորություն է տալիս կատարել նախնական ընտրություն և առանձնացնել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: 2-3. Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման առաջարկվող մեթոդաբանությունը ենթադրում է, որ պետք է ապահովվի մագիստրատուրա ընդունվելու հնարավորությունը միայն ՄՈԳ-ի և հարցազրույցի հիման վրա, իսկ ասպիրանտուրա ընդունվելու դեպքում՝ նաև որոշակի գիտական արդյունքների հիման վրա: Չի ընդունվել:
4 Սիմոն Սիմոնյան 29.05.2018 14:58:30 Փոփոխությունները, անկասկած, մեղմացնում են գործող չափանիշները, բայց որոշ խնդիրներ չեն լուծվում, մասնավորապես՝ 1. Գնահատականների հարցում ՀՀ կրթական համակարգում կա անհամաչափություն. օրինակ՝ Ֆրանսիական համալսարանում գործում են գնահատման ֆրանսիական չափանիշներ, որի արդյունքում ուսանողների միջին որակական գնահատականը էապես ցածր է լինում պետական բուհերի ուսանողների ՄՈԳ-երի համեմատ: Առարկաների առնվազն կեսը, եթե ոչ ավելին, դասավանդվում են Ֆրանսիացի դասախոսների կողմից, որոնց համար, օրինակ, 14-ը համարվում է առավելագույն գնահատականը: Արդյունքում՝ առաջանում է անհավասար մրցակցություն տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողների միջև: Կարծում եմ՝ պետք է քննարկել այս հատվածը: 2. Գիտակրթական մրցանակների մեջ ներառված չեն կրթաթոշակները, մինչդեռ վերջիններս իրապես համարվում են բարձր առաջադիմության չափանիշ: 3. Ասպիրանտուրա ընդունվելու գործող չափանիշների շարքում մեծ ուշադրության չի արժանացել ընտրվող թեզի արդիականությունը, ինչպես նաև դրա հնարավոր ազդեցությունը գիտության մեջ և պրակտիկայում: Կարծում եմ՝ հնարավոր է այս հարցն ընդգրկել հարցազրույցի շրջանակներում: 4. Ելնելով իմ կողմից նշված 3-րդ կետի կարևորությունից՝ առաջարկում եմ բարձր գործակից սահմանել հարցազրույցի համար: 1. Առաջարկվող չափանիշների մեջ ՄՈԳ-ի ներառումը ենթադրում է բուհ-երի կողմից գնահատման միևնույն մոտեցման օգտագործում և նպատակահրմար չէ ընդգրկել չափանիշի կախվածությունը կոնկրետ կազմակերպությունից: 2.Չափանիշների պետք է լինեն միանշանակ որոշվող կամ մեկնաբանվող և հնարավորինս չափելի: 3-4. Թեզի թեմայի արդիականության և կարևորության հարցն ընդգրկվելու է հարցազրւյցի հարցաշարում: Չի ընդունվել:
5 Թորոս Իսկուդարյան 31.05.2018 17:14:29 Առաջարկում եմ գիտակրթական մրցանակների շարքում ավելացնել կրթաթոշակները: Դրանք, համեմատած նախագահի կամ միջազգային մրցանակի, ավելի իրատեսական են ուսանողի համար:
6 Նարեկ Սահակյան 07.06.2018 12:11:39 Առաջարկում եմ սույն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1.Հանել «գերակա ոլորտ» անորոշ հասկացությունը, որպեսզի բոլոր ուսանողները հավասար հնարավորություն ունենան իրենց նպաստը բերելու յուրաքանչյուրն իր ոլորտի զարգացմանը: 2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին առկա մասնակցելը և զեկույցով հանդես գալը կախված է ուսանողի անձնական ֆինանսական միջոցներից, ապա որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում և ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում «գիտաժողովների զեկույցներ» բառերը փոխարինել «գիտաժողովների մասնակցություններ և զեկույցներ» բառերով, և արտերկրում կայացած գիտաժողովների պարագայում հաշվի առնել նաև ուսանողների հեռակա մասնակցությունը և դրա արդյունքների հիման վրա հոդվածների հրատարակումը: Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, ապա ստացվում է, որ անարդար կերպով խտրականություն է դրվում սոցիալական տարբեր խմբերին պատկանող ուսանողների միջև, քանի որ ոչ բոլոր ուսանողներն են, որ կարող են մեկնել արտերկիր և առկա մասնակցել գիտաժողովներին, սակայն այդ գիտաժողովների շրջանակներում իրենց հոդվածները հրատարակվում են: Այս ամենին համապատասխան վերոնշյալ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեջ E2-ի հաշվարկման մեխանիզմում կատարել փոփոխություն՝ միավոր հատկացնելով նաև արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների հեռակա մասնակցության համար՝ համապատասխան հոդվածի հրատարակման պայմաններում: Առաջարկում ենք այս ցուցանիշի համար սահմանել 2 միավոր, և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում ավելացնել «T=2,00` արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների մասնակցություն» նախադասությունը: 3. Քանի որ գիտական հոդվածներ և հրապարակում ունենալը արդեն իսկ նշանակալի նվաճում է, սակայն սույն որոշման մեջ հաշվի չեն առնվում ուսանողների բոլոր գիտական հրապարակումները, ապա առաջարկում ենք, որ ուսանողի հետ տեղի ունենալիք հարցազրույցի չափորոշիչների մեջ հաշվի առնվեն նաև ուսանողների այլ գիտական հոդվածները, որոնք ընդգրկված չեն ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 1-ին կետում նշված շտեմարաններում կամ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի հրապարակումներում : Հարցազրույցի չափորոշիչների մեջ պետք է հաշվի առնել նաև ուսանողների այլ գիտական հրապարակումները՝ մենագրություններ և այլն:
7 Նարեկ Սահակյան 07.06.2018 12:13:07 Առաջարկում եմ սույն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1.Հանել «գերակա ոլորտ» անորոշ հասկացությունը, որպեսզի բոլոր ուսանողները հավասար հնարավորություն ունենան իրենց նպաստը բերելու յուրաքանչյուրն իր ոլորտի զարգացմանը: 2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին առկա մասնակցելը և զեկույցով հանդես գալը կախված է ուսանողի անձնական ֆինանսական միջոցներից, ապա որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում և ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում «գիտաժողովների զեկույցներ» բառերը փոխարինել «գիտաժողովների մասնակցություններ և զեկույցներ» բառերով, և արտերկրում կայացած գիտաժողովների պարագայում հաշվի առնել նաև ուսանողների հեռակա մասնակցությունը և դրա արդյունքների հիման վրա հոդվածների հրատարակումը: Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, ապա ստացվում է, որ անարդար կերպով խտրականություն է դրվում սոցիալական տարբեր խմբերին պատկանող ուսանողների միջև, քանի որ ոչ բոլոր ուսանողներն են, որ կարող են մեկնել արտերկիր և առկա մասնակցել գիտաժողովներին, սակայն այդ գիտաժողովների շրջանակներում իրենց հոդվածները հրատարակվում են: Այս ամենին համապատասխան վերոնշյալ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեջ E2-ի հաշվարկման մեխանիզմում կատարել փոփոխություն՝ միավոր հատկացնելով նաև արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների հեռակա մասնակցության համար՝ համապատասխան հոդվածի հրատարակման պայմաններում: Առաջարկում ենք այս ցուցանիշի համար սահմանել 2 միավոր, և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում ավելացնել «T=2,00` արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների մասնակցություն» նախադասությունը: 3. Քանի որ գիտական հոդվածներ և հրապարակում ունենալը արդեն իսկ նշանակալի նվաճում է, սակայն սույն որոշման մեջ հաշվի չեն առնվում ուսանողների բոլոր գիտական հրապարակումները, ապա առաջարկում ենք, որ ուսանողի հետ տեղի ունենալիք հարցազրույցի չափորոշիչների մեջ հաշվի առնվեն նաև ուսանողների այլ գիտական հոդվածները, որոնք ընդգրկված չեն ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 1-ին կետում նշված շտեմարաններում կամ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի հրապարակումներում : Հարցազրույցի չափորոշիչների մեջ պետք է հաշվի առնել նաև ուսանողների այլ գիտական հրապարակումները՝ մենագրություններ և այլն: