Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճում­ներ ունեցող  քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփո­խու­թյուններ կատարելու,  ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության կառավարության  2000  թվականի  հունվարի  13-ի  N  15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»  N 451-Ն որոշման հավելվածում՝
  • 3-րդ և 5-րդ կետերում «մայիսի 15-ը» բառերը փոխարինել «հունիսի 8-ը» բառերով.
  • 4-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հունիսի 25-ը» բառերով.
  • 5-րդ կետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.
  • 8-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «գիտական հրապարակումների, ինչպես նաև հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմությունից մենագրությունների կամ ստացած արտոնագրերի կամ գրանցված հեղինակային իրավունքների» բառերը փոխարինել  «ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների» բառերով.

բ. 4-րդ ենթակետում «գնահատականի» բառից հետո լրացնել «(ՄՈԳ)» բառը, իսկ  «շրջանակներում)» բառից հետո՝ «որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 90 %-ը» բառերը:

2) 9-րդ կետում «70» և «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «60» և «65»  թվերով.

3) լրացնել նոր 9.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«9.1 Գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճումներ են համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ  տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդ հանդիսանալու  հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ  փաստաթղթերի առկայությամբ:»:

4) «Նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանություն» վերտառությամբ Ձևի`

 ա.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Գիտական հրապարակումներ (հոդվածներ): Գիտական հոդված` «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների, ինչպես նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի  ցանկի հրապարակումներում ընդգրկված հղման ենթակա հոդված:  

 յուրաքանչյուր հրապարակման (հոդվածի) համար`

A-ն գիտատեղեկատվական շտեմարաններում ամսագրի ընդգրկվածությամբ որոշվող գործակիցն է`

IF*

 որոշված չէ

 <0.2

 0.2-0.5

0.5-1.0

 1.0-2.0

2.0-5.0

>5.0

A**

3

5

10

13

15

17

20

*) IF` ամսագրի տվյալ տարվա ազդեցության գործակիցն ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների: 
**) Սահմանային արժեքի դեպքում վերցվում է առավելագույնը:

C-ն հղումների քանակն է՝ առանց ինքնահղումների.

N-ը համահեղինակների կամ համամրցանակակիրների ընդհանուր թվաքանակն է:»:

բ. 5-րդ կետում «երաշխավորագիրը» բառից հետո լրացնել «և դիմորդի հետ հարցազրույցը» բառերը.

գ. 7-րդ կետում աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝

 «

Կրթական ծրագիրը

Համամասնության գործակցի արժեքը

k1

k2

k3

k4

k5

Մագիստրատուրա

0.75

0.5

0.5

2.0

1.25

Ասպիրանտուրա

1.0

0.5

0.5

2.0

1.0

»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    24.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության և գիտության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3408

Տպել

Առաջարկներ`

Նարեկ Սահակյան

07.06.2018

Առաջարկում եմ սույն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները 1.Հանել «գերակա ոլորտ» անորոշ հասկացությունը, որպեսզի բոլոր ուսանողները հավասար հնարավորություն ունենան իրենց նպաստը բերելու յուրաքանչյուրն իր ոլորտի զարգացմանը: 2.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին առկա մասնակցելը և զեկույցով հանդես գալը կախված է ուսանողի անձնական ֆինանսական միջոցներից, ապա որոշման հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետում և ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում «գիտաժողովների զեկույցներ» բառերը փոխարինել «գիտաժողովների մասնակցություններ և զեկույցներ» բառերով, և արտերկրում կայացած գիտաժողովների պարագայում հաշվի առնել նաև ուսանողների հեռակա մասնակցությունը և դրա արդյունքների հիման վրա հոդվածների հրատարակումը: Եթե այս հանգամանքը հաշվի չառնվի, ապա ստացվում է, որ անարդար կերպով խտրականություն է դրվում սոցիալական տարբեր խմբերին պատկանող ուսանողների միջև, քանի որ ոչ բոլոր ուսանողներն են, որ կարող են մեկնել արտերկիր և առկա մասնակցել գիտաժողովներին, սակայն այդ գիտաժողովների շրջանակներում իրենց հոդվածները հրատարակվում են: Այս ամենին համապատասխան վերոնշյալ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեջ E2-ի հաշվարկման մեխանիզմում կատարել փոփոխություն՝ միավոր հատկացնելով նաև արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների հեռակա մասնակցության համար՝ համապատասխան հոդվածի հրատարակման պայմաններում: Առաջարկում ենք այս ցուցանիշի համար սահմանել 2 միավոր, և ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 2-րդ կետում ավելացնել «T=2,00` արտերկրում տեղի ունեցած գիտաժողովների մասնակցություն» նախադասությունը: 3. Քանի որ գիտական հոդվածներ և հրապարակում ունենալը արդեն իսկ նշանակալի նվաճում է, սակայն սույն որոշման մեջ հաշվի չեն առնվում ուսանողների բոլոր գիտական հրապարակումները, ապա առաջարկում ենք, որ ուսանողի հետ տեղի ունենալիք հարցազրույցի չափորոշիչների մեջ հաշվի առնվեն նաև ուսանողների այլ գիտական հոդվածները, որոնք ընդգրկված չեն ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ 1-ին կետում նշված շտեմարաններում կամ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի հրապարակումներում : Հարցազրույցի չափորոշիչների մեջ պետք է հաշվի առնել նաև ուսանողների այլ գիտական հրապարակումները՝ մենագրություններ և այլն:

Թորոս Իսկուդարյան

31.05.2018

Առաջարկում եմ գիտակրթական մրցանակների շարքում ավելացնել կրթաթոշակները: Դրանք, համեմատած նախագահի կամ միջազգային մրցանակի, ավելի իրատեսական են ուսանողի համար:

Տեսնել ավելին