Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների մշակման մեթոդական ուղեցույցը, համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի, համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերների, ռիսկի ինդեքսի, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի, համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեմայի, հնարավոր արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ստանդարտ գործողությունների ընթացակարգերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԻ, ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ, ՌԻՍԿԻ ԻՆԴԵՔՍԻ, ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՍԽԵՄԱՅԻ, ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՄ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ, ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ  ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ, ՍՏԱՆԴԱՐՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ, ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ, ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

       «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների մշակման մեթոդական ուղեցույցը, համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի, համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերների, ռիսկի ինդեքսի, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի, համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեմայի, հնարավոր արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ստանդարտ գործողությունների ընթացակարգերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1717-Լ որոշման Հավելված N  2-ի «Համայնքի ԱՌԿ պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույցում կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից (ախտածին միկրոօրգանիզմներ, թույներ (տոքսիններ)) պաշտպանվածության բաղադրիչների ներառում» 1․2․1 և «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույց»-ում արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հիմնախնդիրների ներառում» 1․2․2 միջոցառումների իրականացման և «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ։

       Նախագծի ընդունմամբ կարևորվում է համայնքներին սպառնացող վտանգների բացահայտման և գնահատման գործնական մեխանիզմների ներդրումը, աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ տեղական կարողությունների զարգացումը, ինչպես նաև համայնքային զարգացման ծրագրերում ռիսկերի կառավարման բաղադրիչների ներառումը։ Միաժամանակ, կարևոր է ապահովել աղետների ռիսկի կառավարման գործառույթների ապակենտրոնացումն ու տեղական մակարդակում արդյունավետ գործունեության խթանումը, ինչը կնպաստի դիմակայուն համայնքների ձևավորմանն ու երկրի կայուն զարգացման գործընթացին։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայիս օրենսդրությամբ համայնքների աղետների ռիսկի կառավարման պլանների մշակման գործընթացը որևէ իրավական ակտով կարգավորված չէ։

3․ Կարգավորման առարկան

Կարգավորման առարկան է՝ համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների սահմանումն ու դրա մշակման մեթոդական ուղեցույցի, ուղեցույցին կից անհրաժեշտ ձևերի և սխեմաների հաստատումը։

4․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների մշակման մեթոդական ուղեցույցը, համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի, համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերների, ռիսկի ինդեքսի, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի, համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեմայի, հնարավոր արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում բնակչության նյութական և մշակութային արժեքների տարահանման, ստանդարտ գործողությունների ընթացակարգերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքները կունենան համակարգված, միասնական չափանիշներով և մեթոդական, գիտականորեն հիմանվորված հենքով մշակված աղետների ռիսկի կառավարման պլաններ, որոնք իրենց մեջ կներառեն՝ համայնքի տարածքում առկա բոլոր վտանգները, խոցելիությունները և կարողություններ, ռիսկերի գիտելիքահեն գնահատում և վերլուծություն, ռիսկի նվազեցման և կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորում, համայնքի պատրաստվածության բարձրացում՝ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման համակարգ,փոխգործակցության և համակարգման հստակ ձևաչափեր։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից՝ համագործակցելով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ։

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1) Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»․  Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»,

2) ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» 1-ին գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացում» բաժին՝ «Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից»,

3) ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  N 1717-Լ որոշման հավելված N 2-ի «Համայնքի ԱՌԿ պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույցում կենսաբանական վտանգներով պայմանավորված արտակարգ իրավիճակներից (ախտածին միկրոօրգանիզմներ, թույներ (տոքսիններ)) պաշտպանվածության բաղադրիչների ներառում» 1․2․1 և «Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի օրինակելի ձևում և մշակման ուղեցույց»-ում արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջությանն առնչվող հիմնախնդիրների ներառում» 1․2․2 միջոցառումներ։

7․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

8․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

 

 ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    15.10.2025 - 30.10.2025

  • Տեսակ

    Համատեղ հրաման

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1215

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: