Հիշել նախագիծը
«Համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի նվազագույն չափանիշների մշակման մեթոդական ուղեցույցը, համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանի, համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերների, ռիսկի ինդեքսի, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցի, համայնքի ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեմայի, հնարավոր արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման դեպքում բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման, ստանդարտ գործողությունների ընթացակարգերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» ՀՀ ներքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանի նախագիծ
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքները կունենան համակարգված, միասնական չափանիշներով և մեթոդական, գիտականորեն հիմանվորված հենքով մշակված աղետների ռիսկի կառավարման պլաններ, որոնք իրենց մեջ կներառեն՝ համայնքի տարածքում առկա բոլոր վտանգները, խոցելիությունները և կարողություններ, ռիսկերի գիտելիքահեն գնահատում և վերլուծություն, ռիսկի նվազեցման և կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորում, համայնքի պատրաստվածության բարձրացում՝ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում, պատշաճ ազդարարման համակարգ, փոխգործակցության և համակարգման հստակ ձևաչափեր։
-
Քննարկվել է
15.10.2025 - 30.10.2025
-
Տեսակ
Համատեղ հրաման
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1211
Տպել