ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արևհատ Քոլայան 15.10.2025 23:58:23 | Առաջարկում եմ Որոշման հավելվածի 67-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր, առավել մանրամասն խմբագրությամբ. «2) Եթե մանկավարժական աշխատողը սույն կարգի համաձայն հաջողությամբ անցել է կամավոր ատեստավորում երկու կամ ավելի տարբեր ուղղություններով և աշխատում է այդ ուղղություններով՝ մեկից ավելի պաշտոններում (հիմնական և (կամ) համատեղությամբ), ապա լրավճարը հաշվարկվում է հետևյալ կարգով՝ ա. յուրաքանչյուր պաշտոնի (հաստիքի) համար լրավճարը հաշվարկվում է առանձին՝ հիմք ընդունելով տվյալ ուղղությամբ ատեստավորման արդյունքով սահմանված լրավճարի տոկոսը և տվյալ պաշտոնի դրույքաչափը, բ. մանկավարժական աշխատողի ամսական ընդհանուր լրավճարը բոլոր պաշտոնների համար հաշվարկված լրավճարների հանրագումարն է, որը, սակայն, չի կարող գերազանցել մանկավարժական աշխատողի կողմից ցուցաբերած ատեստավորման ամենաբարձր արդյունքի համար մեկ լրիվ դրույքով սահմանված լրավճարի 1.5-ապատիկը»։ | Լրամշակումը իրականացվում է ընդհանուր կարգի տրամաբանության և սահմանումների պահպանմամբ։ Շնորհակալություն։ | |||
| 2 | Անի Մկրտչյան 19.10.2025 20:30:42 | Ողջունում եմ որոշումը, քանի որ այն թույլ է տալիս կանոնակարգել և թափանցիկ դարձնել պետական և համայնքային կառույցներում մասնագետների ընտրության գործընթացը։ Այս որոշումը դիտարկվում է որպես քայլ՝ պետական կառավարման համակարգը մասնագիտացված կադրերով համալրելու և ծառայությունների մատուցման որակը բարելավելու ուղղությամբ։ | Շնորհակալություն։ | |||
| 3 | Նարինե Մուրադյան 19.10.2025 21:53:01 | Ողջունելի է,քանի որ արաջարկվող փոփոխությունը նպատակ ունի․ • ապահովել իրավական հստակություն և կանխել կրկնակի կամ հակասական մեկնաբանությունները, • սահմանել լրավճարի տրամադրման միասնական սկզբունքներ բազմաուղղված մասնագիտական գործունեության դեպքում, • խթանել մանկավարժական աշխատողների մասնագիտական բազմակողմանի զարգացումն ու արդյունավետ ներգրավվածությունը տարբեր ծրագրերում։ | Շնորհակալություն։ | |||
| 4 | Սիրարփի Ղանդիլյան 21.10.2025 23:45:41 | Առաջարկվում է նախագծում հստակ սահմանել մանկավարժական աշխատողների լրավճարի տրամադրման միասնական և արդար մեխանիզմը՝ հաշվի առնելով այն դեպքերը, երբ նրանք համատեղությամբ կամ տարբեր հաստատություններում աշխատում են ատեստավորման տարբեր ուղղություններով․ այս կերպ կապահովվի գործող և նոր ատեստավորված ուղղությունների միջև իրավական հստակություն, կկանխվեն երկակի մեկնաբանությունները, և կխթանվի մանկավարժների մասնագիտական զարգացումը՝ պահպանելով համակարգի թափանցիկությունն ու հավասար հնարավորությունները բոլոր մասնակիցների համար։ |
Հարգելի՛ քաղաքացի առաջարկվող փոփոխությունններն ու լրացումները միտված է իրավական կարգավորումների հստակեցմանը և այն խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են ընթացակարգերի իրականացման ընթացքում: Արդյունքում ապահովվելու են պետության կողմից լրավճարների տրամադրման կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքերը։
|
|||
| 5 | Անահիտ Սահակյան 26.10.2025 17:05:12 | Առաջարկվող փոփոխությունը թույլ կտա հստակեցնել լրավճարի տրամադրման ընթացակարգը և կբացառի իրավական խզումները՝ ապահովելով որոշման դրույթների միասնական կիրառություն: Եթե մանկավարժը ատեստավորվել է մի ուղղությամբ, սակայն համատեղությամբ աշխատում է այլ ուղղությամբ, ապա լրավճարը պետք է տրամադրվի միայն այն ուղղությամբ, որով նա ունի ատեստավորման վկայական: Եթե մանկավարժը ատեստավորվել է նաև համատեղությամբ զբաղեցրած ուղղությամբ, ապա լրավճարը պետք է տրամադրվի յուրաքանչյուր ատեստավորման ուղղությամբ՝ ըստ այն աշխատաժամանակի և հաստիքի չափի, որով աշխատողը կատարում է աշխատանքը տվյալ ուղղությամբ: |
Շնորհակալություն։ |
|||
| 6 | Արմինե Նազարյան 27.10.2025 18:59:45 | Նախագիծը ողջունելի է։Կրթության ոլորտում ցանկացած որոշում,առաջարկ և մեխանիզմ,որը միտված է մանկավարժական աշխատողների մասնագիտական գործունեության բարելավմանն ու արդյունավետ ներգրավվածությանը, ժամանակի պահանջարկից ելնելով կարիք ունի փոփոխման։Ելնելով իրավական կարգավորումների հստակեցման ու պարզեցման փոփոխություններից, կարծում եմ,արդյունքում մանկավարժը,ով բազմազբաղ լինելով,կարողանում է մի քանի ուղղություններով ատեստավորվել և ունենալ համապատասխան վկայականներներ,արժանի է ստանալու համապատասխան լրավճար,ինչը խթան կհանդիսանա մասնագիտական զարգացման նորանոր առաջընթացի ու ձեռքբերումների համար։ |
Շնորհակալություն։ |
|||
| 7 | Արև Մկրտչյան 29.10.2025 23:12:05 | Նախագիծը չի բերում նոր պարտականություններ․ այն պարզեցնում և հստակեցնում է, թե ինչպես պետք է կիրառվի արդեն գործող կանոնը։ Այն կօգնի, , որ միանման մոտեցում լինի բոլոր պետական ու համայնքային հաստատություններում և չլինեն շփոթություններ։ Նաև սահմանվում է, որ աշխատողը, նույնիսկ եթե մի քանի ուղղությամբ է ատեստավորվել, չի կարող ունենալ օրենքով թույլատրելիից ավելի ծանրաբեռնվածություն։ Նախագիծը կօգնի, որ պետական գումարները ճիշտ և հիմնավորված օգտագործվեն։ |
Շնորհակալություն։ |
|||
| 8 | Գոռ Ներկարարյան 30.10.2025 17:05:58 | Ողջունելի է, առաջարկվող փոփոխությունններն ու լրացումները միտված է իրավական կարգավորումների հստակեցմանը, ապահովված են պետության կողմից լրավճարների տրամադրման կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքերը: |
Շնորհակալություն։ |
|||
| 9 | Նաիրա Պետրոսյան 30.10.2025 20:50:44 | Որոշման 2-րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ մանկավարժական աշխատողը համատեղությամբ աշխատում է ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ։ Սակայն տվյալ կետում հստակ չէ այն կարգավորումը, երբ աշխատողը ատեստավորում է անցնում նաև այդ այլ՝ տարբերվող ուղղությամբ և շարունակելով նույն կամ այլ հաստատությունում աշխատանքը՝ ինչպես պետք է հաշվարկվի և տրամադրվի լրավճարը։ Այս առումով առաջարկում եմ կատարել Որոշման հստակեցում՝ սահմանելով լրավճարի տրամադրման կարգը այն դեպքում, երբ մանկավարժական աշխատողը ատեստավորվում է միաժամանակ երկու կամ ավելի տարբեր ուղղություններով և դրանք իրականացնում է նույն կամ տարբեր հաստատություններում։ Առաջարկում եմ սահմանել լրացուցիչ ենթակետ կամ հստակեցնել գործող ձևակերպումը՝ սահմանելով, որ այն դեպքերում, երբ մանկավարժական աշխատողը ատեստավորվել է ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ և շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ նույն կամ այլ հաստատությունում, լրավճարը տրամադրվում է վերջին անցած ատեստավորման արդյունքներով՝ համապատասխան նոր ուղղության: Առաջարկի նպատակն է՝ ապահովել իրավական հստակեցում, կանխել հակասական մեկնաբանությունները և երաշխավորել մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճարի տրամադրման հավասար մոտեցում: |
Հարգելի քաղաքացի, Ինչ վերաբերում է Ձեր կողմից առաջարկվող «լրավճարը տրամադրվում է վերջին անցած ատեստավորման արդյունքներով՝ համապատասխան նոր ուղղության» ձևակերպմանը՝ նշեմ, որ այն ընդունելի չէ, քանի որ լրավճարը նախատեսվում է յուրաքանչյուր ատեստավորված ուղղության համար՝ տվյալ ուղղությամբ հավաքած տոկոսի հիման վրա։ Ուստի տարբեր ուղղությունները միմյանց հետ կապելը կարող է հանգեցնել սխալ մեկնաբանությունների և ունենա վատթարացնող հետևանք։
Շնորհակալություն։
|
|||
| 10 | Քրիստինե Հունոյան 30.10.2025 21:28:37 | Նախագծի նպատակն է բարելավել գործող իրավակարգավորումները և ապահովել դրանց համապատասխանությունը ոլորտում առկա ընթացիկ պահանջներին ու արդիական մարտահրավերներին։ Առաջարկում եմ նախագծի իրագործման ընթացքում ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին՝
|
Ընդունվել է ի գիտություն։
Շնորհակալություն։ |