Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի՝ «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում)  67-րդ կետի 1-ին ենթակետում հստակ սահմանված է ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում մանկավարժական աշխատողը ինչպես է ստանալու լրավճար։

Որոշման 2-րդ կետը սահմանում է ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանալու կարգավորումը, որը սակայն հստակ չէ այն դեպքում երբ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ ատեստավորվելու և նույն կամ այլ հաստատությունում աշխատելու դեպքում մանկավարժական աշխատողը ինչպես է ստանալու լրավճարը։

Ելնելով վերոգրյալից և՝ 67-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխանությունը 1-ին կետի պահանջների հետ ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված փոփոխությունը։

  • Քննարկվել է

    15.10.2025 - 02.11.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1004

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Քրիստինե Հունոյան

30.10.2025

Նախագծի նպատակն է բարելավել գործող իրավակարգավորումները և ապահովել դրանց համապատասխանությունը ոլորտում առկա ընթացիկ պահանջներին ու արդիական  մարտահրավերներին։                                            

  Առաջարկում եմ նախագծի իրագործման ընթացքում ուշադրություն դարձնել հետևյալ հարցերին՝

  1. Իրականացման մեխանիզմների հստակեցում – կարևոր է սահմանել պատասխանատու մարմինների լիազորությունների և փոխգործակցության հստակ շրջանակ ։
  2. Իրավական հստակություն – անհրաժեշտ է որոշ ձևակերպումների ճշգրտում՝ հնարավոր երկիմաստ մեկնաբանություններից խուսափելու նպատակով։
  3. Հանրային իրազեկման բաղադրիչ – նպատակահարմար է նախքան փոփոխությունների ուժի մեջ մտնելը իրականացնել համապատասխան իրազեկման աշխատանքներ ։

Նաիրա Պետրոսյան

30.10.2025

Որոշման 2-րդ կետը սահմանում է այն դեպքերը, երբ մանկավարժական աշխատողը համատեղությամբ աշխատում է ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ։ Սակայն տվյալ կետում հստակ չէ այն կարգավորումը, երբ աշխատողը ատեստավորում է անցնում նաև այդ այլ՝ տարբերվող ուղղությամբ և շարունակելով նույն կամ այլ հաստատությունում աշխատանքը՝ ինչպես պետք է հաշվարկվի և տրամադրվի լրավճարը։

Այս առումով առաջարկում եմ  կատարել Որոշման հստակեցում՝ սահմանելով լրավճարի տրամադրման կարգը այն դեպքում, երբ մանկավարժական աշխատողը ատեստավորվում է միաժամանակ երկու կամ ավելի տարբեր ուղղություններով և դրանք իրականացնում է նույն կամ տարբեր հաստատություններում։ Առաջարկում եմ սահմանել լրացուցիչ ենթակետ կամ հստակեցնել գործող ձևակերպումը՝ սահմանելով, որ այն դեպքերում, երբ մանկավարժական աշխատողը ատեստավորվել է ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ և շարունակում է աշխատանքն այդ ուղղությամբ նույն կամ այլ հաստատությունում, լրավճարը տրամադրվում է վերջին անցած ատեստավորման արդյունքներով՝ համապատասխան նոր ուղղության:

Առաջարկի նպատակն է՝ ապահովել իրավական  հստակեցում, կանխել հակասական մեկնաբանությունները և երաշխավորել մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճարի տրամադրման հավասար մոտեցում:

Գոռ Ներկարարյան

30.10.2025

Ողջունելի է, առաջարկվող փոփոխությունններն ու լրացումները միտված է իրավական կարգավորումների հստակեցմանը, ապահովված են պետության կողմից լրավճարների տրամադրման կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքերը:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: