Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Նառա Ափինյան 11.10.2025 16:25:14 Առաջարկ՝ գիտական կազմակերպությունների կողմից օլիմպիական խմբակներին զուգահեռ, ստեղծել ԲՏՃՄ «Նախաօլիմպիական» առցանց խմբակներ։ Դրանք կունենան հիմնարար գիտելիքների և պարզ գործնական խնդիրների բովանդակություն՝ ապահովելով հետաքրքրված, բայց պակաս ունակություններով աշակերտների լայն ընդգրկում։
2 Նառա Ափինյան 11.10.2025 16:53:08 Առաջարկ՝ ապահովել նոր գիտահանրամատչելի էլեկտրոնային պարբերականի անվճար և մշտական հասանելիությունը բոլոր հանրակրթական դպրոցներին։ Ստեղծել հատուկ բաժին՝ նվիրված ԲՏՃՄ առարկաներին։ Առաջարկ՝ պարբերականի շրջանակում կազմակերպել դպրոցականների համար մրցույթներ՝ գիտական թեմաներով հոդվածների կամ փոքր հետազոտությունների հրապարակման համար, որոնք կխրախուսեն սովորողների ստեղծագործականությունը։
3 Նելլի Մակարյան 11.10.2025 20:01:41 Կազմակերպել մասնագիտացված վերապախտրաստումներ ԲՏՃՄ օլիմպիական խմբակների ղեկավարների համար՝նորագույն գիտական մոտեցումներին և օլիմպիական խնդիրների լուծման մեթոդներին ծանոթանալու նպատակով։ Օլիմպիական խմբակների ապահովել նաև համապատասխան գրականությամբ և նյութատեխնիկական բազայով։
4 Նելլի Մակարյան 11.10.2025 20:01:41 Կարելի է ստեղծել և շահագործել 2 շարժական լաբորատորիա («Գիտության ավտոբուս»): Դրանք պետք է հագեցած լինեն ԲՏՃՄ (STEM) ոլորտների պարզ և ինտերակտիվ փորձերի համար նախատեսված սարքավորումներով։ Շահագործման մեջ դրված շարժական լաբորատորիաների քանակ. 2 (մեկը՝ հարավային, մյուսը՝ հյուսիսային մարզերի համար)։ Կազմակերպել տարեկան 100+ այց մարզային դպրոցներ և համայնքներ։ Մարզային այցելությունների քանակ. Տարեկան 100։
5 Աշխեն Սարգսյան 11.10.2025 20:31:03 Նախագիծը կարևոր հիմք է գիտության համակարգի զարգացման համար։
6 Աշխեն Սարգսյան 13.10.2025 18:10:47 Նախագծի իրականացումը կարևոր է գիտության ոլորտի համակարգային բարեփոխումների և գիտելիքահեն տնտեսության ձևավորման տեսանկյունից։ Առաջարկում եմ ծրագրի ժամանակացույցում ներառել երիտասարդ գիտնականների աջակցման և գիտական կարիերայի խթանման հատուկ բաղադրիչ,որը կապահովի գիտական կարիերայի շարունակականությունը, կնպաստի երիտասարդ կադրերի ներգրավմանը և կխթանի նորարարական հետազոտությունները։
7 Էլյանորա Միրզոյան 11.10.2025 22:55:58 Շատ կարևոր ու տեղին փաստաթուղթ է, նաև իրատեսական։
8 Թամարա Մարգարյան 11.10.2025 23:24:34 Որպես ուսուցիչ՝ ողջունում եմ «Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը»՝ այն դիտարկելով որպես կարևոր քայլ գիտության կառավարման, ֆինանսավորման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ, սակայն անհրաժեշտ եմ համարում դրա իրականացման գործընթացում մեծ ուշադրություն դարձնել կրթության և գիտության կապի ամրապնդմանը։ Գիտական կադրերի ծերացման, երիտասարդների գիտական ոլորտ ներգրավման պակասի և բուհական համակարգում հետազոտական հմտությունների թույլ զարգացման խնդիրները վկայում են, որ գիտական մտածողության ձևավորումը պետք է սկսվի դպրոցից։ Հետևաբար, նպատակահարմար է ռազմավարության շրջանակում ներառել դպրոցականների և ուսուցիչների մասնակցությամբ գիտական ակումբների, STEM-լաբորատորիաների և «Գիտությունը դպրոցում» նախաձեռնությունների ստեղծում, ապահովել ուսուցիչների հետազոտական կարողությունների զարգացում և երիտասարդ գիտնականների ու ուսուցիչների համատեղ ծրագրերի ֆինանսավորում։ Այսպիսով, գիտության ոլորտի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ գիտական կրթությունը և հանրային գիտելիքը դառնան ռազմավարության անբաժան բաղադրիչ: Շնորհակալություն
9 Սիրարփի Ղանդիլյան 12.10.2025 08:30:07 Առաջարկում եմ նախագծում ներառել առանձին ենթագլուխ կամ ենթաառաջադրանք, որը կնվիրվի գիտական արդյունքների հանրահռչակման և գիտության հանրայնացման մեխանիզմների զարգացմանը։ Այս ենթագլուխը նպատակ կունենա․ ● բարձրացնել գիտության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և վստահությունը, ● ապահովել գիտության և կրթության համակարգերի միջև շարունակական կապը՝ դպրոցից մինչև բուհ, ● խթանել երիտասարդների ներգրավվածությունը գիտահետազոտական և նորարարական նախագծերում՝ ստեղծելով «դպրոց–գիտություն» համագործակցության ծրագրեր և բաց գիտության միջոցառումներ։ Առանց գիտության հանրային արժևորման՝ դժվար է ձևավորել երիտասարդ սերնդի մոտ գիտական մտածողություն, քննադատական վերլուծական մոտեցումներ և հետազոտական հետաքրքրություն։
10 Արև Մկրտչյան 13.10.2025 01:26:16 Ես առաջարկում եմ հայ գիտնականներին տալ ավելի շատ հնարավորություններ մասնակցելու միջազգային ծրագրերին՝ հատկապես ԵՄ «Հորիզոն Եվրոպա» և նմանատիպ դրամաշնորհային նախագծերում: Կարծում եմ, կարևոր է նաև խթանել արտերկրի փորձառու գիտնականների ներգրավումը մեր նախագծերում և համատեղ լաբորատորիաներում աշխատելուն: Առաջարկում եմ ակտիվ օգտագործել միջազգային գիտատեղեկատվական շտեմարանները՝ Web of Science, Scopus, ScienceDirect և այլն, որպեսզի մեր հետազոտությունների տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրանա: Կարծում եմ, որ անհրաժեշտ է նպաստել նաև երկարաժամկետ և կայուն համագործակցության ձևավորմանը՝ մեր գիտնականների և օտար գործընկերների միջև: Այս քայլերը կօգնեն Հայաստանին ավելի արդյունավետորեն ինտեգրվել միջազգային գիտական ցանցերին և բարձրացնել մեր գիտության միջազգային հեղինակությունը:
11 Արև Մկրտչյան 13.10.2025 01:36:13 Ես առաջարկում եմ կապ ստեղծել դպրոցի և գիտական կազմակերպությունների միջև՝ ուսուցիչների և աշակերտների համար՝ կազմակերպելով համատեղ ծրագրեր, փորձի փոխանակում և գիտությանն ուղղված դասընթացներ: Այս կապը հնարավորություն կտա աշակերտներին վաղ շրջանում ծանոթանալ հետազոտական մեթոդներին, զարգացնել գիտական մտածողությունը և հետաքրքրություն ցուցաբերել գիտության տարբեր ոլորտների նկատմամբ: Կարևոր եմ համարում նաև ուսուցիչների համար շարունակական մասնագիտական աջակցություն տրամադրել՝ նորարարական մեթոդներ կիրառելու և միջազգային փորձից օգտվելու համար։
12 Արև Մկրտչյան 13.10.2025 01:36:13 Առաջարկում եմ ստեղծել ծրագիր, որը կապ կհաստատի դպրոցներն ու աշակերտներին «Ակադեմիական քաղաք»-ի հետ՝ կազմակերպելով գիտական կենտրոններ և լաբորատորիաներ այցելություններ, ինչպես նաև ուսուցողական և փորձարարական ծրագրերի մասնակցություն: Կարևոր է նաև ուսուցիչների համար կազմակերպել վերապատրաստումներ և աշխատարաններ, որպեսզի նրանք կարողանան նորարարական մեթոդներ կիրառել դասերին: Այս կապը հնարավորություն կտա աշակերտներին վաղ տարիքում ծանոթանալ հետազոտական գործունեությանը, զարգացնել գիտական մտածողություն և հետաքրքրություն ցուցաբերել գիտության տարբեր ոլորտների նկատմամբ:
13 Արտյոմ Մովսիսյան 13.10.2025 17:54:11 Նախ նշեմ, որ գիտության մեջ լինելով կարող եմ փաստել, որ 2021-2025 գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը մեծապես հաջողված կարելի է համարել։ Եվ դրա վրա ամենաէական ազդեցությունը թողել է գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման հնգամյա ծրագիրը և ԲԿԳԿ-ի կողմից երիտասարդ գիտաշխատողների առաջխաղացմանը խրախուսող դրամաշնորհային ծրագրերը։ Հավելված 1-ի գծապատկեր 10-ում երևում է, որ թեկնածուական ատենախոսություն պաշտպանած մարդկանց ցածր տոկոս է ներգրավված պետական ֆինանսավորման ծրագրերում։ Եվ դրա վրա մեծապես ազդում է աշխատաշուկայի հետ ոչ մրցակցային ֆինանսավորումը և երկրորդ պատճառը այն է, որ շատ ասպիրանտներ իրենց ապագան ամենասկզբից էլ չեն պլանավորում կապել գիտական հաստատությունների հետ։ Դրա համար ես առաջարկում եմ խստացնել ասպիրանտների ընդունելության և տարեկան ատեստացիայի կարգը, սահմանել չափորոշիչներ և ասպիրանտների համար սահմանել հստակ պայմաններ և պահանջներ (ի հավելումն այժմ գործող չափորոշիչներին), որոնց դեպքում միայն նա կկարողանա բարեհաջող կերպով պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։
14 Արտյոմ Մովսիսյան 13.10.2025 18:02:56 Առաջարկում եմ ավելի խրախուսել ՄԳՇ-ում զետեղված ամսագրերում հոդվածներ տպագրելը։ Դրա համար կարելի է որոշակի առումով փոխհատուցել բաց հասանելիությամբ բարձր ազդեցության գործակցով առաջին քառորդի ամսագրերում հոդվածներ տպագրելու վճարը։
15 Արտյոմ Մովսիսյան 13.10.2025 18:14:02 Ինչպես նաև չափազանց կարևոր է բարձր սոցիալական պատասխանատվության զգացումը։ Եվ դա բարձրացնելու համար անհրաժեշտ է գիտական խմբերի և ստորաբաժանումների ղեկավարներ, և առհասարակ ղեկավարներ նշանակել այնպիսի մարդկանց, ովքեր աչքի են ընկել իրենց ակադեմիական բարեվարքության նորմերով, պահպանել են ազգային և համամարդկային արժեքները, եղել են ազնիվ, խթանել են երիտասարդ գիտաշխատողների առաջխաղացմանը և որոշումներ կայացնելիս եղել են անաչառ ու վայելում են անձնակազմի վստահությունը։
16 Արտյոմ Մովսիսյան 13.10.2025 20:20:41 Առաջարկում եմ մշակել նոր հնգամյա ծրագիր գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման համար, քանի որ ինչպես երևումէ գծապատկերներից հատկապես 2024 թվականը եղել է ինչ-որ առումով թռիչքային գիտական հոդվածների տպագրման տեսանկյունից, ինչը նախորդ մի քանի տարվա կայուն ֆինանսական միջոցների աճի հետևանք է և այդ միտումը պետք է պահպանվի որպեսզի այդ տեմպը հնարավոր լինի պահել։ Միայն այդ դեպքում է հնարավոր հասնել Արևելյան Եվրոպայի երկրների ցուցանիշներին։ Ինչպես նաև դրամաշնորհները կարելի է դարձնել ավելի մրցակցային՝ մասնավորապես խստացնելով պահանջները հաշվետվության ժամանակ, դրա դիմաց ավելացնելով ֆինանսավորման չափը և հնարավորությունները։
17 Ռուբեն Այվազյան 13.10.2025 18:48:23 Գիտական կադրերի արդյունավետ պատրաստման և սերնդափոխության խթանման նպատակով անհրաժեշտ է ապահովել ասպիրանտուրայի և հայցորդության համակարգերում ուսանողների ու գիտական ղեկավարների միջին-կազմակերպական շարժունակության իրավական հստակ կարգավորում։ Առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի ասպիրանտները կամ հայցորդները, համաձայնեցված ձևով և առանց լրացուցիչ բյուրոկրատական խոչընդոտների, կարողանան շարունակել իրենց գիտական աշխատանքը մեկ այլ գիտական կազմակերպությունում կամ բուհում՝ օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտից ԵՊՀ, Պոլիտեխնիկ կամ այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում՝ պահպանելով իրենց գիտական թեմայի շարունակականությունն ու գիտական ղեկավարի (կամ համատեղ ղեկավարի) մասնակցությունը։
18 Ռուբեն Այվազյան 13.10.2025 18:48:54 Առաջարկվում է ՀՀ կառավարության ընդունելի փաստաթղթերում ներառել համապատասխան կետ, որով կսահմանվի գիտական կազմակերպություն փոխելու կարգը՝ գիտական ղեկավարի և ընդունող կազմակերպության համաձայնությամբ՝ առանց նոր ընդունելության ընթացակարգի։
19 Վարդիկ Պետրոսյան 14.10.2025 16:46:24 Ես առաջարկում եմ կապ հաստատել ուսուցիչ ծնող և աշակերտներ համատեղ գիտաժողովներ։Եվ առաջարկում եմ նախապես իրականացնել ոլորտին բնորոշ և ոլորտին առնչվող բոլոր միջոցառումները,որպեսզի ուսուցիչներիս ևս պատրաստ լինենք և տեղեկացված։
20 Լիլիթ Օհանյան 14.10.2025 19:55:46 Առաջարկում եմ ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում դիտարկել գիտության հանրայնացման և գիտաճանաչողական մշակույթի ձևավորման ազգային պլատֆորմի ստեղծման հնարավորությունը։ Պլատֆորմը կարող է միավորել գիտական կազմակերպությունների, բուհերի, մեդիա-հարթակների և երիտասարդ հետազոտողների ջանքերը՝ գիտության արժեքը հանրային գիտակցության մեջ ամրապնդելու, գիտական գործունեության նկատմամբ հետաքրքրությունը խթանելու և երիտասարդ սերնդի գիտական ներուժը բացահայտելու նպատակով։
21 Արևհատ Քոլայան 15.10.2025 23:41:58 Առաջարկում եմ ՀՀ կառավարության որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով, իսկ N 1 հավելվածը (Ռազմավարական ծրագիրը)՝ նոր գլխով։ 1. Լրացնել Որոշման 1-ին կետը նոր՝ 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «3) Սահմանել, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, որպես ռազմավարության իրականացման համար պատասխանատու մարմին, յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը, հրապարակում է և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում հանրային հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի կատարման ընթացքի վերաբերյալ»։
22 Արևհատ Քոլայան 15.10.2025 23:41:58 2.Առաջարկում եմ լրացնել N 1 հավելվածը (Ռազմավարական ծրագիրը) նոր գլխով՝ «ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» վերնագրով՝ հետևյալ բովանդակությամբ. «1. Ռազմավարության իրականացման մշտադիտարկումը և գնահատումը հիմնվում են սույն որոշման N 2 հավելվածով սահմանված միջոցառումների ժամանակացույցի արդյունքային ցուցանիշների (KPI) վրա։ 2. Ռազմավարության իրականացման միջնաժամկետ գնահատումն իրականացվում է 2028 թվականի երկրորդ կիսամյակում։ Միջնաժամկետ գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի մեջ փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների փաթեթ։ 3. Ռազմավարության կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները պարտադիր ներառում են վերլուծություն՝ ըստ ռազմավարության յուրաքանչյուր ռազմավարական նպատակի, արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի»։
23 Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 Ցանկալի կլինի, որ պետությունը որոշի Հայաստանի համար ակտուալ գիտական ուղղությունները՝ որոնք կնպաստեն տնտեսության հետագա զարգացմանը, և շեշտը դնի այդ ուղղությունների ֆինանսավորման վրա:
24 Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 Հայաստանը շատ փոքր երկիր է, որտեղ բոլորը իրար ճանաչում են, և օբյեկտիվորեն շատ դժվար է իրականացնել դրամաշնորհների անաչառ փորձաքննություն: Այդ իմաստով կարելի է առաջարկել հետևյալ տարբերակը. ԲԿԳԿ-ն մշակի համապատասխան չափանիշներ, որոնց բավարարելու դեպքում հայցորդը կկարողանա դիմել որոշակի գումարի չափով դրամաշնորհի և այն ստանա մեխանիկորեն : Հասկալի է, որ ինչքան այդ չափանիշները բարձր են, այնքան ակնկալվող գումարը, որը ստանալու է դրամաշնորհով, կլինի ավելի բարձր:
25 Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 Ցանկալի է ֆինանսավորել առաջատար տեխնոլոգիաներ, որոնք կբերեն տնտեսության ժամանակակից ճյուղերի զարգացմանը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: