Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23֊ի ՀՕ֊600֊Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1֊ին հոդվածում «կոչումների» բառը փոխարինել «դասային աստիճանների» բառերով։

 

Հոդված 2․ Օրենքի ամբողջ տեքստում «աշխատակիցներ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «աշխատողներ» բառով և դրա հոլովաձևերով։

 

Հոդված 3․ Օրենքի 12֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4․1, 7․1, 17․1, 20․1, 28․1, 28․2, 30 և 31֊րդ կետերով՝

«4․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների և միջոցների քողարկման նպատակով իրականացնում է միջոցառումներ՝ սույն օրենքի 17֊րդ հոդվածի 4֊րդ մասի հիման վրա ընդունված Վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան Ծառայությունում պաշտոնի նշանակվելուն հավակնող անձանց այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոնների նշանակելու նպատակով, եթե տվյալ անձը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին։ Տվյալ պետական մարմնի կամ կազմակերպության այն պաշտոնատար անձը (անհատ ձեռնարկատերը), ով տեղյակ է եղել կամ ում վստահված է եղել սույն կետում նշված քողարկման հանգամանքը, օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում գործունեության, աշխատողի, աշխատանքի ձևերի, մեթոդների և միջոցների Ծառայությանը պատկանելության փաստը բացահայտելու համար․

7․1) իրավունք ունի ձերբակալել Ծառայության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող կամ օրենքով սահմանված այլ դեպքերում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց միջոցով այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել

17․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների քողարկման նպատակով Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից ձեռք բերված և գաղտնի աշխատանքների համար նախատեսված գույքի տնօրինումը և դրանց գործավարությունն իրականացնում է Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով և եղանակներով․

20․1) իր գործունեության մասով իրականացնում է հակահետախուզական ապահովում հետևյալ դեպքերում՝

ա․ Ծառայության կողմից տնօրինվող պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության ապահովման,

բ․ Ծառայության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայության,

գ․ Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտության,

դ․ Ծառայության ներքին անվտանգության ապահովման դեպքերում.

28․1) իր իրավասության սահմաններում իրականացնում է Ծառայության պաշտոնական կայքերի, էլեկտրոնային հարթակների և այլ տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության (այդ թվում՝ կիբեռանվտանգության) ապահովումը․

28․2) իրականացնում է Ծառայության տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական ենթակառուցվածնքների համակարգչային միջադեպերին արձագանքելու աշխատանքներ․

30) իրականացնում է Ծառայության հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը և ապահովում է դրանց պահպանումը․

31) Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբերպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության և Ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ Կառավարության սահմանած կարգով և դեպքերում ներկայացնում է եզրակացություն Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից օգտագործվող անշարժ գույքի (այդ թվում՝ դրանցով ծանրաբեռնված հողամասերի) հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ։»։

2) 1֊ին մասի 6֊րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«6) պատրաստում է Ծառայության աշխատողներին, Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց, Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև՝ Ծառայության կողմից ստեղծված կազմակերպությունները, շահագործվող գույքը, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր․

3) 1-ին մասի 17֊րդ կետը «որոնք անհրաժեշտ են քողարկման համար» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն

«։ Ընդ որում համապատասխան պետական մարմինները և կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը) պատասխանատվություն չեն կրում Ծառայությանը տրամադրված փաստաթղթերի, միջոցների գործածության արդյունքում առաջացած հետևանքների համար․»

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3֊4֊րդ մասերով․

«3. Սույն հոդվածի 1֊ին մասի 4․1․ կետերի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է Ծառայության ծառայողների ստաժում և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից։

4․ Օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներից բացի իրականացում են նաև արտաքին հակահետախուզական գործառույթներ՝ Վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ։»։

Հոդված 4․ Օրենքի 13֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 13․ Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները

1․ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ։ Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, զենք ու հատուկ միջոցներ կիրառելու (գործադրելու), այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։

2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։

3․ Ծառայության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելուց առաջ պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ ծառայողների համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է․

2) դրանք գործադրել (կիրառել) դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որպեսի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի․

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն,

4) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով։

4․ Արգելվում է հատուկ միջոցներ կամ զենք գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայության աշխատողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

5․ Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում։

6․ Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների կամ զենքի գործադրումը (կիրառումը) առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

7․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին Ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։

8․ Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։»։

 

Հոդված 5․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13․1֊13․3֊րդ հոդվածներով․

 

«Հոդված 13․1․ Ֆիզիկական ուժի գործադրումը

 

1․ Ծառայության ծառայողներն իրավունք ունեն ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ) գործադրել Ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում Ծառայության ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը։

 

Հոդված 13․2․ Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)

 

1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել հետևյալ դեպքերում՝

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս․

3) անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալ դիմադրություն կամ խոչընդոտելու Ծառայության ծառայողների պարտականությունները կատարելուն։

 

Հոդված 13․3․ Զենքի կիրառումը (գործադրումը)

 

1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք գործադրել հետևյալ դեպքերում՝

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը կանխելիս․

3) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգություններ կանխելիս․

4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ ծառայության այլ աշխատողների կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին,

5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս,

6) զենք կիրառելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս։»։

 

Հոդված 6․ Օրենքի 14֊րդ հոդվածի 2֊րդ մասը «պետական գաղտնիք» բառերից հետո լրացնել «, եթե սույն օրենքի 43֊րդ հոդվածի 3֊րդ մասի հիման վրա ընդունված վարչապետի որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով։

 

Հոդված 7․ Օրենքի 15֊րդ հոդվածում՝

1) 2֊րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12․1֊12․6 կետերով․

12․1) վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն պայմանները, որոնց համապատասխանող Ծառայության հետ համագործակցող անձինք Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով օգտվում են Ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից և որոնց համագործակցության ժամանակահատվածը համարվում է որպես ծառայության ստաժ․

12․2) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի չափերը և վարձատրության հետ կապված հարաբերությունները սահմանող որոշումը․

12․3) սահմանում է Ծառայությունում իրականացվող գործավարության կարգը և առանձնահատկությունները․

12․4) սահմանում է Ծառայության կողմից շահագործվող համակարգչային սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները, շահագործման կարգը և ժամկետները․

12.5) սահմանում է Ծառայության անցագրային ռեժիմը․

12․6) սահմանում է Ծառայության աշխատողների ստորաբաժանումների, աշխատանքի ձևերի և միջոցների քողարկման եղանակները և կարգը․»

 

Հոդված 8․ Օրենքի 16֊րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3․1․ և 3․2․ մասերով․

«3․1․ Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում: Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։

3․2․ Սույն օրենքով Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, տարածվում են Ծառայության պետի, նրա տեղակալների, ինչպես նաև Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմները նշված անձանց (այդ թվում՝ Ծառայության պետի և տեղակալի) վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։»․

2) 4֊րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

3) 5֊րդ մասում «կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նրանց վրա տարածվում են Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, իսկ Ծառայությունում իրականացված աշխատանքը Ծառայության ծառայողի ստաժ է համարվում միայն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ հաշվարկելու դեպքում։» բառերը։

 

Հոդված 9․ Օրենքի 17֊րդ հոդվածը լրացնել նոր 6֊րդ մասով․

«6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով։»։

 

Հոդված 10․ Օրենքի 19֊րդ հոդվածում՝

1) 3֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«3. Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնների նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2) 4֊րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

3) լրացնել նոր 5֊րդ մասով․

«5․Ծառայության դասային աստիճանները սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև Ծառայության պետին և Ծառայության պետի տեղակալներին։»։

 

Հոդված 11․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 19․1 հոդվածով․

«Հոդված 19․1․ Ծառայության ծառայողներին այլ պաշտոնի նշանակումը և փոխադրումը

 

1․ Ծառայության ծառայողն իր համաձայնությամբ նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով, եթե՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները․

2) վերջին մեկ տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի։

2․ Ծառայողը կարող է նշանակվել այլ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցնել պաշտոն տվյալ պաշտոնների խմբի այլ ենթախմբում ՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով․

2) կազմակերպչական հաստիքային միջոցառումների կապակցությամբ․

3) ընտանեկան պայմաններից ելնելով․

4) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն։

3․ Այլ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնների խմբի այլ ենթախմբում ծառայողը պաշտոն զբացնում է համաձայնության առկայության դեպքում և եթե բարարում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջները։ Ծառայողի համաձայնությունը կարող է չպահանջվել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում։

4․ Ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական֊հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ իր դիմումի համաձայն,

3) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն,

4) իր դիմումի համաձայն,

5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում,

6) ատեստավորման կարգով՝ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում:

5. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրացած լինելու կամ կարգապահական տույժը հանված լինելու դեպքում։

6․ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողը կարող է փոխադրվել հավասարազոր կամ բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող հետևյալ դեպքերում՝

1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում,

2) մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում,

3) պարտադիր զինծառայության զորակոչվելու դեպքում․

4) ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում։

7․ Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողը փոխադրվում է իր նախկին պաշտոնին։

8․ Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման փոխադրում, ժամկետը երկարաձգում և ժամանակավոր կատարումից ազատում է Ծառայության պետը։

9․ Սույն հոդվածով սահմանված այլ պաշտոնի նշանակման կամ փոխադրման դեպքերում Ծառայողի հետ վերջնահաշվարկ չի իրականացվում, իսկ այլ պաշտոնի ժամանակավոր փոխադրման դեպքում դասային աստիճանի փոփոխություն տեղի չի ունենում։

10․ Ծառայության ծառայողին բարձր կամ հավասարազոր կամ ցածր պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու կարգը սահմանվում է Ծառայության պետի հրամանով։

Հոդված 12․ Օրենքի 20֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասում «ընտրության,» բառը հանել։

2) 3֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«3․ Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ֊հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողների հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ֊հետախուզական և հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ցանկը սահմանում է վարչպետը։»։

Հոդված 13․ օրենքի 21֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 1. Ծառայության ծառայողները, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:»․

2) 4֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

« 4․ Ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ։»։

3) 5֊րդ մասում 2֊րդ նախադասությունը հանել։

 

Հոդված 14․ Օրենքի 22֊րդ հոդվածի 3֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները և կրթական ծրագրերը ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը և առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի սահմանած կարգով։»։

 

Հոդված 15․ Օրենքի 8֊րդ գլուխը շարադրել նոր խմբագրությամբ․

 

«Գ Լ ՈՒ Խ 8

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

 

Հոդված 23․ Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց դասային աստիճանները

 

1․ Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանվում են հետևյալ դասային աստիճանները․

1) Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ․

2) Արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզ․

3)Արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզ․

4) Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզ․

5) Արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ․

6) Արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ․

7) Արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ․

8) Արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ․

9) Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ․

2․ Սույն հոդվածի 1֊ին մասի 1֊3֊րդ կետերում նշված դասային աստիճանները հանդիսանում են բարձրագույն դասային աստիճաններ, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։

3․ Ծառայության գաղտնի հաստիքային ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում տվյալ հրամանագիրը ծառայողին տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից։

4․ Սույն հոդվածի 1֊ին մասի 4֊9֊րդ կետերում նշված դասային աստիճանները շնորհում է Ծառայության պետը։

5․ Ծառայության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ։

6․ Ծառայությունում ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1֊ին մասով նախատեսված դասային աստիճանները։

7. Ծառայության ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով զրկվել դասային աստիճանից։»։

 

Հոդված 16․ Օրենքը լրացնել նոր 23․1֊23․2 հոդվածներով․

 

«Հոդված 23․1 Ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1․ Ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն Արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ Արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։

2․ Ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն Արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։

3․ Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին և ներքին սահմանները, դրանց շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը։

4․ Պետական այլ մարմիններում հանրային ծառայության անցած (աշխատած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս շնորհվում է նրանց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին համապատասխան դասային աստիճան։ Զինվորական կամ այլ հատուկ կոչումների կամ այլ դասային աստիճանների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է ՀՀ կառավարությունը։

 

Հոդված 23․2 Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները

 

1․ Ծառայության ծառայողներին սույն օրենքի 19֊րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ նույն հոդվածի 6֊րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում՝ փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։

2․ Եթե սույն օրենքի 23․1 հոդվածի 4֊րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում այն ավելի բարձր է Ծառայությունում համապատասխան պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։

3․ Ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 33֊րդ հոդվածով նախատեսված նախատեսված դեպքի։

4․ Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները․

1) Արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ՝ 1 տարի.

2) Արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ՝ 2 տարի,

3) Արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ՝ 3 տարի․

4) Արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ՝ 3 տարի,

5) Արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ՝ 4 տարի,

5․ Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում։ 

         6․ Տվյալ դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվարկվում է դասային աստիճանը շնորհելու օրվանից, իսկ սույն օրենքի 23․1 հոդվածի 4֊րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման կամ այլ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրման հաջորդող օրվանից։

             7․ Ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝

            1) Ծառայության ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի և այն դեռևս մարված չէ կամ սույն օրենքի 34֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ և 5֊րդ կետերի հիման վրա նշանակված կարգապահական տույժի նշանական օրվանից չի անցել 1 տարի․

             2) Ծառայողի լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն,

             3) Ծառայողի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում,

             4) ատեստավորումը չհաղթահարելու դեպքում,

             5) վերապատրաստման ընթացքում։

       8․ Ծառայողին դասային աստիճան շնորհվում է սույն հոդվածի 7֊րդ մասի 1֊2֊րդ կետերով նշված հիմքերը վերանալուց, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելուց, ատեստավորումը հաղթահարելուց և վերապատրաստման ավարտից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։

        9․ Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը Ծառայության ծառայողների դասային աստիճան կրելու ժամկետում չի հաշվարկվում։ Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո։

  

Հոդված 17․ Օրենքի 26֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 26․    Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

1. Ծառայության ծառայողների համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը և դեպքերը սահմանում է Ծառայության պետը։

2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ՝ վարչական պաշտոնների) և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:»։

 

Հոդված 18․ Օրենքի 31֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասի 5֊րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 6֊րդ կետով․

«6) հայրության արձակուրդ։»․

2) 2֊րդ մասում «կին» բառը հանել․

3) 3֊րդ մասի «3֊5֊րդ» բառերը փոխարինել «3֊6֊րդ» բառերով․

Հոդված 19․ Օրենքի 32֊րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2․1․ մասով․

«2․1․ Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝

1) 15֊ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 աշխատանքային օր․

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 աշխատանքային օր։

Ընդ որում սույն հոդվածի 2֊րդ մասում նշված լրացուցիչ չորս աշխատանքային օրը սույն կետում նշված լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ չի հաշվարկվում։»։

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3․1․ մասով`

«3․1․ Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, տղամարդ ծառայողի (նորածնի հոր) ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։»։

Հոդված 20․ Օրենքի 33֊րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ․

 

«Հոդված 33․ Ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց խրախուսումը»․

 

2) 1֊ին մասի 6֊րդ կետում «կոչումից» և «կոչման» բառերը փոխարինել համապատասխանաբար «դասային աստիճանից» և «դասային աստիճանի» բառերով․

3) 1֊ին մասը լրացնել նոր 7-րդ կետով․

«7) կարգապահական տույժի հանում։»․

3) լրացնել նոր 2․1 մասով․

         «2․1․ Սույն հոդվածի 1֊ին մասի 6֊րդ կետում նշված խրախուսանքի տեսակը կարող է կիրառվել մինչև հերթական դասային աստիճանի շնորհման ժամկետի լրանալը։»։

4) լրացնել նոր 4․1 մասով․

«4․1․Երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայությունում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ, ներառյալ նաև՝ բարձրագույն:»։

 

Հոդված 21․ Օրենքի 34֊րդ հոդվածի 2֊րդ մասի 4֊րդ կետում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով, իսկ 3֊րդ մասում «կոչման» և «կոչումը» բառերը փոխարինել համապատասխանաբար «դասային աստիճանի» և «դասային աստիճանը» բառերով։

 

Հոդված 22․ Օրենքի 35֊րդ հոդվածը լրացնել նոր 4․1․ մասով․

«4․1․ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները։»

Հոդված 23․ Օրենքի 37֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասի 1֊ին և 2֊րդ կետերը շարադրել նոր հետևյալ խմբագրությամբ՝

«1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.»․

2) լրացնել նոր 1․1․ մասով․

«1․1) սույն օրենքի 19․1 հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում․»․

3) 1֊ին մասը լրացնել նոր 2․1 կետով՝

« 2․1) Ծառայության գործունեությունը դադարեցվելու,»։

3) 1֊ին մասի 5֊րդ կետի «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել նոր 6֊րդ կետով․

«6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում։»։

 

Հոդված 24․ Օրենքի 41֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

 

«Հոդված 41․ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը

1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:

2․ Ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը ծառայողի դիմումի հիման վրա կամ Ծառայության կողմից գնահատված ռիսկերի առկայության դեպքում Ծառայությունն ապահովում է ծառայողի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։

3. Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ։

4․ Սույն հոդվածի 2֊րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով։»։

 

Հոդված 25․ Օրենքը լրացնել նոր 41․1 հոդվածով․

«Հոդված 41․1 Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական երաշխիքները

1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար սահմանվում են հետևյալ սոցիալական երաշխիքները․

1) Ծառայողին և նրա ընտանիքի անդամներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու համար Վարչապետի որոշմամբ սահմանված չափով և կարգով փոխհատուցման տրամադրումը․

2) Ծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատճառված գույքային վնասի հատուցումը՝ պայմանավորված ծառայողական պարտականությունների կատարմամբ․

3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հիման վրա կենսաթոշակի անցնելու կամ Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ աշխատողի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կապակցությամբ Ծառայությունից ազատվելիս ծառայողներին ըստ ծառայության տարիների վճարվում է հետևյալ չափով միանվագ նպաստ․

ա․ 5 տարուց մինչև 10 տարի ծառայության համար՝ պաշտոնային դրույքաչափի չափով․

բ․ 10 տարուց մինչև 20 տարի ծառայության համար՝ օրենքի հիման վրա ծառայողին հատկացվող հավելման և պաշտոնային դրույքաչափի հանրագումարի չափով․

գ․ 20 և ավելի տարի ծառայության համար՝ միջին ամսական աշխատավարձի չափով։

5) Օտարերկրյա պետությունում ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ծառայության ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամներին պատճառված նյութական վնասը (իրական վնասը և բաց թողնված օգուտը) լիովին փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում։ Ծառայության աշխատողների իրավունք ունեն սույն կետով նախատեսված վնասի հատուցում պահանջել վնասի առաջացման օրվանից մեկ տարվա ընթացքում։

2. Սույն հոդվածի 1֊ին մասի 1֊ին կետով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝

1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․

2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3֊րդ աստիճանի սահմանափակում։

3. Ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով։

4. Ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության և սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով։»։

 

Հոդված 26․ Օրենքի 42֊րդ հոդվածում՝

1) 1֊ին մասի 1֊ին և 3֊րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ․

«1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև՝ Ծառայության պետի հանձնարարությամբ սահմանված այն դեպքերում և պայմաններով կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․

3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի հանձնարարությամբ սահմանված այն դեպքերում և պայմաններով, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․»․

2) 2֊րդ մասի «հանձնել հավատարմագրային կառավարման» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3֊րդ կետով սահմանված դեպքի»․

3) 5֊րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․

«5․ Ծառայության ծառայողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով։»։

 

Հոդված 27․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2․ Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ծառայությունում համապատասխան պաշտոնի նշանակված անձանց վրա։

3․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։

4․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնի նշանակված անձանց դասային աստիճանները հատկացվում են սույն օրենքի 23․2 հոդվածով սահմանված ժամկետների հիման վրա՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ծառայությունում պաշտոնավարման համապատասխան ժամկետը հավասարեցնելով սույն օրենքի 23․2 հոդվածում նշված դասային աստիճանների համար սահմանված ժամկետներին։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

«ՕՊԵՐԱՏԻՎ֊ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Օպերատիվ֊հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22֊ի ՀՕ֊223֊Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9֊րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Հոդված 9․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության համակարգերում գործող օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանումները»

2) 1֊ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1․ Սույն օրենքով նախատեսված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ֊տեխնիկական գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա՝ սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ։ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության համակարգում գործող օպերատիվ֊տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումն ապահովում է միայն ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնող ստորաբաժանումների նախաձեռնությամբ իրականացվող թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումը՝ սույն օրենքով սահմանված կարգով։

3) լրացնել նոր 2․1 մասով․

«2․1․ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական միջոցառումն իրականացնող ստորաբաժանման ղեկավարումն իրականացնում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ստորաբաժանման ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետի ներկայացմամբ։»։

4) 4֊րդ մասում «սույն օրենքով լիազորված մարմինների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․

5) լրացնել նոր 5֊րդ մասով․

«5․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանումը հեռահաղորդակցության օպերատորի մոտ ապահովում է համապատասխան օպերատիվ֊տեխնիկական անհրաժեշտ պայմաններ՝ թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնելու համար։»։

 

Հոդված 2․ Օրենքի 31֊րդ հոդվածի 1֊ին մասում «արտաքին հետախուզության ծառայության կամ» բառերը հանել։

 

Հոդված 3․ Օրենքի 32֊րդ հոդվածի`

«1) 1֊ին մասում «օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով։

2) լրացնել նոր 5֊8֊րդ մասեր․

«5․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառումն իրականացնում է դատարանի թույլտվությամբ՝ սույն օրենքով սահմանված կարգով։

6․ Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։

7․ Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։

8․ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 31֊ը ներառյալ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում՝

1) ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կողմից իրականացված թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառումների քանակը,

2) առանց դատարանի որոշման իրականացված և հետագայում դատարանի կողմից ստացված և չստացված թույլտվությունների քանակը։»։

 

Հոդված 4․ Եզրափակիչ մաս

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1֊ից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4֊ի ՀՕ֊1֊Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2֊րդ հոդվածի 1֊ին մասի 12․1֊րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

«12․1) Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձը՝

ա․ որը պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 տարվա ծառայության ստաժ, կամ

բ․ որի ծառայությունը դադարեցվել է դատական կարգով անգործունակ ճանաչվելու կամ «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 38֊րդ հոդվածի 11֊րդ կետով նախատեսված հիմքով։»։

 

Հոդված 2․ Օրենքի 5֊րդ հոդվածում՝

1) 3․1֊ին մասում «5֊12․1֊ին» բառերը փոխարինել «5֊11֊րդ» բառերով․

2) 4֊րդ մասում «9֊12․1֊ին» բառերը փոխարինել «9֊11֊րդ» բառերով․

3) լրացնել նոր 4․1 մասով․

«4․1․ Սույն օրենքի 2֊րդ հոդվածի 1֊ին մասի 12․1֊ին կետում նշված պաշտոնը զբաղեցրած անձին կամ սույն օրենքի 3֊րդ հոդվածով սահմանված դեպքերում նրա ընտանիքին նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ իր միջին աշխատավարձի 50 տոկոսի չափով։»։

4) 5֊րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն․

«Սույն մասով սահմանված պահանջը չի տարածվում սույն հոդվածի 4․1․ մասով հաշվարկվող կենսաթոշակի չափի նկատմամբ։»։

5) 10-11֊րդ մասերում «9֊12․1֊ին կետերում նշված մասնագիտական» բառերից հետո լրացնել «և ծառայության» բառը, իսկ 10֊րդ մասի փակագծերում նշված «մասնագիտական» բառից հետո լրացնել «և ծառայության»։

 

Հոդված 3․ Օրենքի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6֊րդ կետով․

«6․ Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության ծառայողի պաշտոն»։

 

Հոդված 4․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքը տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակված անձանց վրա։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1․ «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22֊ի ՀՕ֊243֊Ն օրենքի 10֊րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6֊րդ մասով․

«6․ Արտոնյան պայմաններով կենսաթոշակ նշանակվում է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ քաղաքացիական աշխատանք կամ տեխնիկական սպասարկում իրականացրած անձին, եթե լրացել է նրա 55 տարին և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 տարին աշխատել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում։»։

 

Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքը տարածվում է նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ Արտաքին հետախուզության ծառայությունում աշխատանքի ընդունված քաղաքացիական աշխատանք կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա։

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1․ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12֊ի ՀՕ֊157֊Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26֊րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Արտաքին հետախուզության ծառայության)» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3֊րդ մասով․

«3․ Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կամ նրանց ընտանիքի անմիջական անդամներին սույն հոդվածի 1֊ին մասով նախատեսված նպատակներով (բացառությամբ առողջապահության ծառայությունների) օգտագործելու համար ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետի հրամանով սահմանված կարգով տրամադրվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող սոցիալական փաթեթին համարժեք գումարի չափով հատուցում։

 

Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքի 1֊ին հոդվածում նշված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։

 

  • Քննարկվել է

    06.10.2025 - 21.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Արտաքին հետախուզության ծառայություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1680

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

16.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՕՊԵՐԱՏԻՎ֊ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 32֊րդ հոդվածի` 2) լրացնել նոր 5֊8֊րդ մասեր․ 6․ Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ 7․ Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարը զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Մի շարք ռիսկերի նվազեցման կամ առհասարակ չեզոքացման համար նպատակահարմար է, որպեսզի դատարանի կողմից «հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացում» - ը չթույլատրելու դեպքում՝ դատարանը հենց ինքն ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնի ՀՀ վարչապետին և Ծառայության պետին, որից հետո՝ Ծառայության պետը տվյալ դեպքով զեկուցի վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։ ԱՌԱՋԱՐԿ․ 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Այն դեպքում, եթե թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ վտանգել Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությունը, ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊հետախուզական ստորաբաժանումն իրականացնում է այդ օպերատիվ֊հետախուզական միջոցառումը՝ 48 ժամվա ընթացքում ապահովելով դրա իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքի ներկայացումը՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը։ Ընդ որում, Դատարանի կողմից միջոցառումը չթույլատրելու դեպքում՝ դատարանն ինքն է անհապաղ ուղիղ և միաժամանակ գրավոր տեղեկացնում ՀՀ վարչապետին և Ծառայության պետին։»։ 7-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Սույն հոդվածի 6֊րդ մասով նախատեսված ժամկետում թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում օպերատիվ֊հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը չներկայացնելու կամ դրա իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանմանը ներկայացնելու դեպքում օպերատիվ֊հետախուզական միջոցառման անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները և նյութերը միջոցառումն իրականացնող ստորաբաժանման կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման։ Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության օպերատիվ֊տեխնիկական ստորաբաժանման ղեկավարն իր հերթին զեկուցում է ՀՀ արտաքին հետախուզսության ծառայության պետին, իսկ Ծառայության պետը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին առկա իրավիճակի և անելիքների մասին։»։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

15.10.2025

Հոդված 5․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13․1֊13․3֊րդ հոդվածներով․ Հոդված 13․2․ Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)․ 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․ ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս։ Հոդված 13․3․ Զենքի կիրառումը (գործադրումը) 1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք գործադրել հետևյալ դեպքերում՝ 1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Վերը շարադրվածով ստացվում է, որ եթե Ծառայության աշխատակցի կյանքին վտանգ չի սպառնում, ապա մնացած բոլոր դեպքերում զենք չպետք է կիրառի։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին և առողջությանը իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս»։ 4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ ծառայության այլ աշխատողների կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին, ԱՌԱՋԱՐԿ շարադրել հետևյալ կերպ՝ «ընթացող տրանսպորտային միջոցը խափանելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում իր կամ երրորդ անձանց կյանքի և առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին/հրահանգներին»։ 5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս, ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Քաղաքացիաիրավական օրենսդրության համաձայն՝ կենդանիները համարվում են գույք։ Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ բնական հարց է առաջանում, թե որքանով է նպատակահարմար հավասարեցնել գույքի վրա կրակելը՝ ֆիզ․ անձանց վրա կրակելու իրավակարգավորումներին։ Այս պարագայում զենքի կիրառման կարգավորումները բացառապես վերաբերում են ֆիզիկական անձանց կյանքի իրավունքի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի պահպանմանը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «իր կամ երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող վտանգի դեպքում»։ Հոդված 9․ Օրենքի 17֊րդ հոդվածը լրացնել նոր 6֊րդ մասով․ «6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև 6 ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով։»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի կողմից սահմանված հրամանով» ձևակերպումն իր մեջ պարունակում է անորոշություն, քանի որ աշխատանքային հարաբերությունների ցանկացած փորձաշրջան արդեն իսկ կարգավորվում է օրենսդրությամբ և այս համատեքստում Ծառայության պետն ընդամենը պետք է հաստատի փորձաշրջանի ծրագիրը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանի ՀՀ վարչապետը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում է օրենսդրությամբ, փորձաշրջանի ծրագիրը հաստատում է Ծառայության պետը, իսկ փորձաշրջանում գտնվող անձի կողմից գաղտնի տեղեկատվությանն առնչվելու կարգը սահմանում է ՀՀ վարչապետը։»։ Հոդված 24․ Օրենքի 41֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 41․ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը 3. Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի մասնակցությամբ։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ «Մասնկացություն» եզրույթը նշանակում է քննչական գործողություններին ակտիվ մասնակցություն, որը ենթադրում է Ծառայության ներկայացուցչի՝ քննչական խմբի պարտադիր կերպով անդամ լինելը, որը կարգավորված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։ Փոխարենը՝ «ներկայություն» եզրույթի օգտագործումը ենթադրում է պասսիվ մասնակցություն քննչական գործողությանը, այն է՝ դիտարկել քննչական գործողությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության աշխատողին բերման ենթարկելը, ձերբակալելը, խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում է Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ»։

Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

15.10.2025

Հարգելի՛ գործընկերներ, Ներկայացնում ենք նշված օրենսդրական փոփոխությունների փաթեթին առնչվող մեր նկատառումներն ու առաջարկները․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 3․ Օրենքի 12֊րդ հոդվածում՝ 4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3֊4֊րդ մասերով․ «3. Սույն հոդվածի 1֊ին մասի 4․1․ կետերի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է Ծառայության ծառայողների ստաժում և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից»։ ԱՌԱՋԱՐԿ․ 3-րդ կետում «Ծառայության ծառայող»-ից հետո փակագծում գրել (այսուհետ՝ Ծառայող) և հաջորդիվ կիրառել «Ծառայող» եզրույթը։ Հոդված 4․ Օրենքի 13֊րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․ «Հոդված 13․ Զենքի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները 2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից»։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ 2-րդ կետը շատ ընդհանրական է շարադրված, քանի որ զենքի, հատուկ միջոցների և ֆիզ․ ուժի կիրառման դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով։ Այսինքն՝ Ծառայողի կողմից իրավիճակի սուբյեկտիվ գնահատումը բացառելու նպատակով։ ԱՌԱՋԱՐԿ 1․ Սույն կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայողը զենք, հատուկ միջոցներ և ֆիզ․ ուժ կարող է կիրառել սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով»։ ԱՌԱՋԱՐԿ 2․ Վերը շարադրվածի համատեքստում՝ առաջարկում ենք նաև հստակեցնել բոլոր այդ դեպքերը, որպեսզի աշխատակիցը խուսափի հետագայում իր սուբյեկտիվ ընկալումներն ապացուցելու բարդությունից։ Կարող եք օգտվել նաև մի շարք ծառայությունների մասին օրենսդրությունից («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենք, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք, «Ազգային անվտանգության ծառայության մասին» ՀՀ օրենք): 8․ Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։ ՆԿԱՏԱՌՈՒՄ․ Օրենքով չի կարող որևէ Ծառայության ղեկավար իր ղեկավարած Ծառայությանը հատկացվող զենքի ու հատուկ միջոցների ցանկ սահմանել, քանի որ կստացվի մի իրավիճակ, երբ Կառավարությունը պետք է հատկացնի այդ ցանկում նշված զենքերը՝ կատարելով այդ Ծառայության ղեկավարի հրամանը։ ՀՀ սեփականությունը տնօրինում է Կառավարությունը, իսկ ծառայություններին հատկացվող մարտական զենքերը քաղաքացիաիրավական շրջանառությունից հանված գույքեր են, որի սեփականատերն է հանդիսանում միայն պետությունը։ Համաձայն ՀՀ սահմանադրության՝ Կառավարությունն է տնօրինում ՀՀ սեփականությունը, իսկ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններին և նրանց ենթակա մարմիններին գույք հատկացնում և ամրացնում է ՀՀ կառավարությունը։ ԱՌԱՋԱՐԿ․ 8-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը, դրանց հաշվառման, հատկացման, կրման և պահելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»։ Միաժամանակ, հաշվի առնելով Ծառայության առանձնահատկությունները՝ առաջարկում ենք «Ծառայության զենքերի և հատուկ միջոցների ցանկը» սահմանել Կառավարության գաղտնի որոշմամբ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: