Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 5-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ բժշկական կազմակերպության թողունակության սահմանափակության դեպքում կարող է կիրառվել հերթագրում մինչև վեց ամիս ժամկետով։ Ժամկետը չափազանց երկար է և կարող է հանգեցնել նրան, որ ոչ շտապ, բայց առողջական վիճակը վատթարացնող հիվանդությունների դեպքում բուժօգնությունը նշանակալիորեն ուշանա՝ վտանգելով անձի առողջության իրավունքը։ Առաջարկվում է սահմանել ավելի կարճ առավելագույն ժամկետ, ինչպես նաև նախատեսել հատուկ կարգ, որով Լիազոր մարմինը կսահմանի հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում թույլատրելի հերթագրման ժամկետը պետք է լինի առավել կարճ՝ հաշվի առնելով հնարավոր վատթարացման ռիսկը։ Չի ընդունվել: Նման ռիսկ գործնականում չի առաջանա, քանի որ խոսքը կոնկրետ բժշկական հաստատության թողունակության մասին է, ապահովագրված անձը միշտ կարողանալու է այլ բժշկական կազմակերպությունում նույն ծառայության համար դիմել և ստանալ այն՝ ԱՀԱ շրջանակում:
27 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 5-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի հետ պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության, ինչպես նաև հերթագրման ժամկետը լրանալու հիմքով մատուցված ծառայությունների ծախսերի հատուցումն իրականացվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված կարգով։ Քանի որ այս կարգավորումը վերաբերում է ֆինանսական հատուցման չափազանց կարևոր գործընթացին, նպատակահարմար է, որ կարգը սահմանվի ոչ թե Հոգաբարձուների խորհրդի, այլ Կառավարության կողմից։ Չի ընդունվել:Տես առաջարկ 22-ի պատասխանում տեղ գտած պարզաբանումը, ինչպես և այն որ հատուցման ընթացակարգն առավելապես ենթադրում է գործընթացի կարգավորմանն ուղղված հարաբերությունների սահմանում, ուստի նպատակահարմար է կառավարությանը չծանրաբեռնել նման ընթացակարգային կարգավորումների սահմանման պարտականությամբ:
28 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովագրված անձը Ռեգիստրում գրանցվում է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով՝ ապահովագրական փաթեթից օգտվելու և, ցանկության դեպքում, պլաստիկ քարտ ստանալու համար։ Այս ձևակերպումը բավարար կերպով չի երաշխավորում այն անձանց մատչելիությունը, որոնք չունեն թվային հմտություններ կամ հնարավորություն լիազորված անձ ունենալու։ Առաջարկվում է նախատեսել, որ Ռեգիստրում գրանցումը կարող է իրականացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական կազմակերպությունների կամ միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ։ Չի ընդունվել: Ցանկացած այլ սուբյեկտի կողմից նման գրանցումը ենթադրում է լիազորում, քանի որ այն կատարվում է այլ ապահովագրված անձի անունից, նրա անունով օգտահաշիվ բացելու նպատակով:
29 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրության պլաստիկ քարտի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրամադրվում է Լիազոր մարմնի սահմանած կարգով և վճարի դիմաց։ Այս դրույթը ենթադրում է, որ քաղաքացին պարտավոր է վճարել նույնիսկ այն դեպքերում, երբ քարտը վնասվել է ոչ իր մեղքով, օրինակ, տեխնիկական թերության կամ բնական մաշվածության հետևանքով։ Առաջարկվում է հստակեցնել, որ վճարը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ վնասը կամ կորուստը տեղի է ունեցել անձի մեղքով և բազմակի անգամներ։ Չի ընդունվել: Համաձայն, նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասին, պլաստիկ, այսինքն ֆիզիկական քարտ, ապահովագրված անձին տրամադրվելու է բացառապես անձի ցանկությամբ, ուստի դրանց արժեքը ենթակա է վճարման՝ նման քարտ ունենալու ցանկություն ունեցող անձի համար:
30 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովագրության փաթեթում ներառվում են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ հազվադեպ հանդիպող հիվանդությունները դուրս մնան ապահովագրական ծածկույթից՝ հիմք ընդունելով միայն «պաշտոնական վիճակագրությամբ» առավել տարածված «հիմնական» հիվանդությունները։ Այս մոտեցումը խտրական է և հակասում է առողջության իրավունքի հավասարության սկզբունքին։ Առաջարկվում է հոդվածում հստակ ամրագրել, որ ապահովագրական փաթեթը պետք է ներառի նաև հազվադեպ հիվանդությունների ախտորոշման, բուժման և շարունակական հսկողության ծառայությունները՝ անկախ դրանց տարածվածության աստիճանից։ Տես 23-րդ առաջարկության պատասխանը:
31 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական փաթեթը ներառում է խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ և վերականգնողական ծառայություններ։ Առաջարկում ենք ապահովագրական փաթեթում ներառել նաև աջակցող տեխնոլոգիաները, ինչպիսիք են լսողական սարքերը կամ շարժունակության միջոցները, որոնք ներկայում տրամադրվում են պետության կողմից հավաստագրային համակարգով։ Աջակցող տեխնոլոգիաների ներառումը կնպաստի մեկ միասնական և համապարփակ ապահովագրական համակարգի ձևավորմանն ինչպես ընդունված է բազմաթիվ երկրներում։ ԱՀԱ-ի ներդրման ներկա փուլում նպատակահարմար չի համարվում պետական մեկ այլ մարմնի համակարգման տիրույթում, կարգավորման այլ մեխանիզմներով գործող համակարգում ներառել ԱՀԱ կառուցվածքում: Հետագայում, ԱՀԱ համակարգի ներդրումից և ժամանակային կտրվածքով որոշակի, առնվազն միջանկյալ արդյունքների ամփոփումից հետո, հնարավոր կլինի քննարկել առաջարկի նպատակահարմարությունը:
32 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 8-րդ հոդված 8-ի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ ապահովագրական հատուցման ենթակա են քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային շարունակական հսկողության նպատակով տրամադրվող դեղերի, բժշկական պարագաների, հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների ծախսերը, այդ թվում՝ ֆիզիոթերապևտիկ միջամտությունները։ Կետը սահմանափակվում է միայն ֆիզիոթերապիայով՝ չներառելով վերականգնողական բժշկության այլ կարևոր բաղադրիչներ։ Առաջարկում ենք ընդլայնել վերականգնողական ծառայությունների շրջանակը՝ «ֆիզիոթերապևտիկ» բառը փոխարինելով «վերականգնողական» բառով։ Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «1.Ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, դեղերը (համընդհանուր անվանում) և բժշկական պարագաները կարող են տարբերակվել բացառապես պայմանավորված ապահովագրված անձանց տարիքի, սեռի և վիճակի (կարգավիճակի) հետ կապված առանձնահատկություններով։»: Ըստ այդմ, հաշվի առնելով բնակչության առանձին խմբերի կարգավիճակը, փաթեթներում կներառվեն ծառայություններ, որոնք ցուցված են ըստ այդ կարգավիճակի կամ վիճակի:
33 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական փաթեթը ներառում է Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հիվանդությունների, մահացության կամ հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող քրոնիկ հիվանդությունների և վիճակների արտահիվանդանոցային հսկողության համար նախատեսված դեղերը և բժշկական պարագաները։ Այս ձևակերպումը չի ներառում հազվադեպ կամ ցածր տարածվածությամբ քրոնիկ հիվանդությունները, որոնք չնայած վիճակագրորեն քիչ հանդիպելուն՝ ունեն բարձր ծախսատարություն և լուրջ ազդեցություն անձանց կյանքի որակի վրա։ Առաջարկում ենք մասը լրացնել այնպիսի ձևակերպմամբ, որով կապահովվի նաև հազվադեպ կամ ցածր տարածվածությամբ քրոնիկ հիվանդությունների ընդգրկումն ապահովագրական փաթեթում՝ անկախ դրանց տարածվածության ցուցանիշներից։ Տարբեր երկրներում գործող որևէ ապահովագրական փաթեթ չունի բոլոր հիվանդությունների և վիճակների հարյուրտոկոսանոց ծածկույթ: Նմանապես, ՀՀ-ում նման ապահովագրական փաթեթներ չեն կարող սահմանվել: Առողջության համապարփակ ապահովագրության նպատակն է քրոնիկ հիվանդությունների մասով մահացության և հիվանդացության առավել բարձր ցուցանիշներ ունեցող քրոնիկ հիվանդություններին և վիճակներին ոււղղված արդյունավետ քաղաքականություն մշակելն ու իրականացնելը: Նաև պետք է հիշել, որ հազվադեպ հանդիպող հիվանդությունների և վիճակների համար բժշկական ծառայությունների ներառումը ապահովագրական փաթեթներում բերելու է փաթեթի թանկացմանը և լրացուցիչ բեռի ավելացմանը պետության ու քաղաքացիների համար: Նման դեպքերի մասով առավել նպատակահարմար է առանձին առողջապահական ծրագրերի մշակումն ու իրականացումը:
34 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դեղերի և բժշկական պարագաների հատուցման գները և հատուցման առավելագույն չափերը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այս լիազորությունն իր բնույթով վերաբերում է հանրային քաղաքականության ձևավորմանը և ազդում է լայն շրջանակի անձանց սոցիալական և տնտեսական իրավունքների վրա։ Հետևաբար, այն պետք է մնա պետական քաղաքականության մակարդակի որոշում՝ ընդունված գործադիր իշխանության կողմից, այլ ոչ թե ինքնավար հիմնադրամի մարմնի հայեցողությամբ։ Չի ընդունվել: Նախ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը պետական պաշտոնատար անձանցից կազմված խորհուրդ է, որոնք պատասխանատու են ոլորտային քաղաքականություննների իրականացման համար, երկրորդ համաձայն նախագծի՝ ԱՀԱ ծառայությունների և ապրանքների գները և հատուցման առավելագույն չափերը հաստատվելու են ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատած մեթոդաբանության հիման, այսինքն գների հաշվարկման սկբունքները սահմանվելու են ոլորտային լիազոր մարմնի կողմից, իսկ գների սահմանումն այդ պարագայում առավելապես տեխնիկական աշխատանքի բնույթ է կրելու:
35 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրության ենթակա են օտարերկրացիները, որոնք ունեն ՀՀ-ում բնակվելու իրավունք, սակայն դրույթը բացառում է փախստականներին, ապաստան հայցողներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այս մոտեցումը հակասում է առողջության պահպանման իրավունքի համընդհանուր սկզբունքին և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին՝ մասնավորապես փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց սոցիալական պաշտպանության առումով։ Առաջարկվում է վերանայել այս սահմանափակումը և ապահովել, որ փախստականները, ապաստան հայցողները և քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես ընդգրկվեն առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում։ Նախագծով փախստականների և ապաստան հայցողների համար օրենքի նախագծով երաշխավորված են բժշկական ծառայություններ, առողջության համապարփակ ապահովագրությունում չներառված անձանց տրամադրվելիք լրացուցիչ ծառայությունների շրջանակում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Հիշյալ ամրագրումները նաև սահմանված են Նախագծին կից ներկայացված Փախստականների և ապաստանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որն, ըստ էության, երաշխավորում է անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտ ծավալ փախտականների և ապաստան հայցողների համար և ապահովում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Պետք նկատի ունենալ նաև, որ ԱՀԱ համակարգը ենթադրում է որոշակի տրամաբանություն և համակարգ, ինչը սակայն չի կարող նշանակել, որ ՀՀ-ում առկա բնակչության բոլոր խմբերը պիտի ներառվեն դրա մեջ: ՀՀ օրենսդրությունը, առավել ևս ներկայացված նախագիծը չի արգելու պետությանը իր իրավասությունների սահմաններում առանձին կատեգորիաների համար մշակի և իրականացնի առողջապահական այլ ծրագրեր:
36 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ անձանց վրա։ Սակայն «ռեզիդենտ» հասկացության կիրառումը՝ որպես ապահովագրության իրավունքից օգտվելու պայման, կարող է հանգեցնել խնդիրների այն քաղաքացիների համար, որոնք առողջական պատճառներով երկար ժամանակ գտնվում են արտասահմանում, օրինակ՝ ստացիոնար բուժման նպատակով։ Քաղցկեղ կամ այլ հիվանդություններ ունեցող անձինք հաճախ ստիպված են լինում ամիսներով մնալ արտերկրում բժշկական ծառայություններ ստանալու համար, ինչի հետևանքով կարող են կորցնել «ռեզիդենտ» կարգավիճակը և դրանով իսկ՝ առողջության ապահովագրական պաշտպանությունը։ Առաջարկվում է հստակեցնել, որ ՀՀ քաղաքացիները, որոնք ժամանակավորապես գտնվում են արտասահմանում բժշկական կամ վերականգնողական նպատակներով, չեն կորցնում առողջության համապարփակ ապահովագրության ծածկույթը և համարվում են ապահովագրված՝ անկախ 183 օրվա պահանջից։ Չի ընդունվել։ Նման դեպքերը կարող են դիտարկվել այլ ընթացակարգերով՝ մասնավորապես, նվազագույն ծավալի շրջանակներում։
37 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովագրված անձի ապահովագրավճար չվճարողի կարգավիճակը դադարում է այն ամսվա վերջին օրը, երբ դադարում է նրա ընդգրկված կարգավիճակը 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1–10-րդ կետերով սահմանված խմբերից։ Այս ձևակերպումը չի հստակեցնում այն իրավիճակները, երբ անձը բուժում է ստանում, սակայն նոր կարգավիճակ դեռևս չի սահմանվել։ Նման անցումային փուլում ապահովագրական շարունակականության բացակայությունը կարող է հանգեցնել բժշկական ծառայությունների ընդհատման կամ ֆինանսական ծանրաբեռնվածության։ Ապահովագրված անձի բուժման շարունակականության ապահովման երաշխիքը վերջինիս տվյալներով գրանցված ապահովագրական դեպքն է, քանի որ այն գրանցելուց հետո անձի կարգավիճակի փոփոխությունները չեն տարածվում բուժման/հետազոտման փուլում գտնվող անձանց։
38 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ապահովագրված անձը կարող է կորցնել ապահովագրության կարգավիճակը՝ օրինակ՝ վճարումը երկու ամիս ուշացնելու դեպքում։ Սա կարող է հանգեցնել իրավիճակների, երբ ծանր հիվանդություններով (օրինակ՝ քաղցկեղով) բուժվող անձը կկորցնի ապահովագրական պաշտպանությունը բուժման ընթացքում, ինչը կհանգեցնի բուժման ընդհատման և առողջական վիճակի վատթարացման վտանգի։ Քրոնիկ կամ ծանր հիվանդություններ ունեցող անձանց պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ապահովագրական համակարգում նախատեսել շարունակականության երաշխիք։ Առաջարկվում է հստակեցնել, որ այն անձինք, որոնք գտնվում են ակտիվ բուժման փուլում կամ ունեն բժշկի կողմից հաստատված շարունակական բուժման անհրաժեշտություն, չպետք է կորցնեն ապահովագրության կարգավիճակը մինչև բուժման ավարտը։ Ներկայացված առաջարկը հաշվի կառնվի օրենքի նախագիծը վերանայելու ժամանակ։
39 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրավճարի դրույքաչափը սահմանվում է նույն չափով բոլոր անձանց համար՝ տարեկան 120 000-ից 164 400 դրամ։ Այս մոտեցումը փաստացի չի արտացոլում եկամտային անհավասարությունները և հակասում է սոցիալական արդարության ու համերաշխության սկզբունքներին, որոնք առողջության համապարփակ ապահովագրության հիմքում պետք է լինեն։ Նույն գումարի սահմանումը բոլոր քաղաքացիների համար անհամաչափ բեռ է դնում ցածր եկամուտ ունեցող խմբերի վրա և կարող է հանգեցնել ապահովագրական համակարգից նրանց դուրս մնալուն։ Անհրաժեշտ է սահմանել ապահովագրավճարի պրոգրեսիվ դրույքաչափեր, որոնք կկապվեն եկամտի մակարդակի հետ՝ ապահովելով, որ վճարային պարտավորությունները լինեն համաչափ վճարունակությանը։ Չի ընդունվել։ Կառավարությունը կարևորել է ոչ թե ապահովագրավճարի չափի տարբերակված լինելը, այլ ապահովագրավճարի սուբսիդավորման այնպիսի մեխանիզմներ կիրառելը, որպեսզի սուբսիդավորվի ապահովագրավճարը առավել խոցելի անձանց մոտ։
40 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովագրավճարը հաշվարկվում է տարբեր եկամտային բազաների հիման վրա՝ աշխատավարձ, քաղաքացիաիրավական պայմանագրերով ստացված եկամուտներ, տոկոսներ, շահաբաժիններ, վարձակալական վճարներ և այլն։ Այս բազմազան հաշվարկային բազաները ստեղծում են կրկնակի հաշվարկման և սխալի բարձր ռիսկեր, հատկապես այն անձանց համար, որոնք ունեն միաժամանակ եկամտի մի քանի աղբյուր։ Բացի այդ, օրենքը հստակ չի երաշխավորում, որ կրկնակի վճարված ապահովագրավճարները կվերադարձվեն ավտոմատ կերպով և առանց ավելորդ վարչական բարդությունների։ Առաջարկում ենք նախատեսել հստակ մեխանիզմ՝ ապահովագրավճարի կրկնակի վճարումների ավտոմատ հայտնաբերման և վերադարձի համար, օրինակ, Պետեկամուտների կոմիտեի և Հիմնադրամի տվյալների շտեմարանների համադրության միջոցով։ Նախագծի 9-րդ հոդվածի 23-րդ մասն հստակ սահմանում է վերադարձման կարգը սահմանելու լիազոր Մարմնին և վերադարձի հիմնական մոտեցումները
41 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրավճարները չվճարելու դեպքում յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկվում է տույժ՝ Հարկային օրենսգրքով սահմանված չափով։ Այս դրույթը չի տարբերակում այն դեպքերը, երբ չվճարելու պատճառն օբյեկտիվ է՝ օրինակ՝ ծանր հիվանդություն, ժամանակավոր անաշխատունակություն կամ եկամտի կտրուկ կորուստ։ Տույժերի կիրառումը կարող է անհամաչափ ծանր լինել տարբեր խմբերի անձանց նկատմամբ։ Առաջարկում ենք նախատեսել բացառություններ կամ ժամանակավոր ազատում տույժերի վճարումից այն դեպքերի համար, երբ ապահովագրավճարի չվճարումը պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով։ Չի ընդունվել: Դրույթը վերաբերում է հարկային գործակալների կողմից պարտականությունների չկատարմանը:
42 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են նաև այն դեպքում, երբ առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվում են առողջ ապրելակերպին միտված բարելավվող ցուցանիշներ։ Այս ձևակերպմամբ գնահատումը թողնված է բացառապես ԱԱՊ բժշկի հայեցողությանը, ինչը կարող է հանգեցնել սուբյեկտիվ գնահատումների և անհավասար վերաբերմունքի տարբեր անձանց նկատմամբ։ Առաջարկում ենք նախատեսել, որ առողջ ապրելակերպի բարելավման գնահատումը կատարվի ոչ թե միայն բժշկի սուբյեկտիվ դիտարկման, այլ նաև ստանդարտացված, օբյեկտիվ չափորոշիչների հիման վրա։ Չի ընդունվել: նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասում արդեն իսկ սահմանված է, որ գնահատումը իրականացվելու է Լիազոր մարմնի, այսինքն, ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով, ուստի չափորոշիչ սահմանելու անհրաժեշտությունը բացակայում է:
43 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բոնուսային հաշվին կուտակված միավորները կարող են օգտագործվել ապահովագրավճարի վճարման կամ կամավոր բժշկական ապահովագրության շրջանակներում լրացուցիչ փաթեթների ձեռքբերման նպատակով։ Առաջարկում ենք սահմանել «Լրացուցիչ փաթեթ» հասկացությունը։ Լրացուցիչ փաթեթը վերաբերում է ԱՀԱ փաթեթում չընդգրկված ծառայություններին: Առաջարկի հիման վրա դրույթը լրամշակվել է:
44 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 Հոդված 17-ի 3-րդ մասի համաձայն՝ բոնուսային հաշվին կուտակված միավորները կարող են օգտագործվել մարզասրահների կամ լողավազանների բաժանորդագրային վճարների համար։ Այս մոտեցումը կարող է հանգեցնել տարածքային անհավասարության, քանի որ Հայաստանի շատ մարզայինհամայնքներում նման ենթակառուցվածքներ պարզապես բացակայում են։ Նպատակահարմար է նախատեսել այլընտրանքային միջոցներ կամ ծառայություններ, որոնք կարող են հասանելի լինել նաև մարզային բնակավայրերում։ Օրինակ՝ մարզասրահների կամ լողավազանների բացակայության դեպքում բոնուսային միավորները կարող են օգտագործվել ֆիզիկական ակտիվությունը կամ առողջ սննդակարգը խթանող նախաձեռնություններին մասնակցելու ծախսերի փոխհատուցման համար։ Ներկայացված առաջարկը կքննարկվի կառավարության կողմից բոնուսային հաշվին կուտակված միավորներն օգտագործելու ուղղությունները, կարգն ու պայմանները սահմանելու ժամանակ։
45 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովագրված անձի լռությունը համարվում է Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների կամ դեղատների միջև կնքված պայմանագրերով իր իրավունքից օգտվելու կամքի արտահայտություն։ Սա վտանգավոր դրույթ է համաձայնության իրավունքի տեսանկյունից, քանի որ այն իրականում ենթադրում է լռելայն համաձայնություն՝ առանց փաստացի տեղեկացված կամ գիտակցված մասնակցության։ Այս մոտեցումը կարող է հատկապես վնասակար լինել այն դեպքերում, երբ ապահովագրված անձն ունի հաղորդակցման դժվարություններ (օրինակ՝ լսողության խնդիրներ, խոսելու, գրելու կամ կարդալու դժվարություններ), տեղյակ չէ իր իրավունքներին կամ չի հասկանում պայմանագրային հարաբերությունների բովանդակությունը, չունի անհրաժեշտ աջակցություն՝ համաձայնությունը տալու կամ մերժելու համար։ Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է իր իրավունքներից օգտվելու ցանկությանը, որը կարող է արտահայտվել լռությամբ կամ օրինակ իր իրավունքից օգտվելուն ուղղված այլ ակտիվ գործողություններ ձեռնարկելով՝ օրինակ բժշկական հաստատություն դիմելով և ապահովագրական փաթեթում ընդգրկված ծառայությունները ստանալով։ Նախագծի 19-րդ հոդվածի իրավակարգավորման բեռը և նպատակն այլ է, քան դիտարկման մեջ նշվածը: Այն նպատակ ունի սահմանել, որ Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների և դեղատների միջև կնքված պայմանագրերը պետք է դիտարկել որպես հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագիր, և հետևաբար նշված պայմանագրով նախատեսված իրավունքներից օգտվելու համար բավարար է լինելու անձի լռությունը կամ այդ իրավունքից օգտվելու ցանկությունը վկայող այլ գործողություն կատարելը։ Հարկ է նշել, որ նույն տրամաբանությունն է նաև ներկայումս կիրառվում պետական պատվերի մեխանիզմի դեպքում, քանի որ պացիենտը չի մասնակցում այդ պայմանագրի ստորագրման կամ համաձայնեցման որևէ գործընթացի, այլ պետական պատվերի շրջանակում իր ցանկությամբ օգտվում է իրեն վերապահված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության կամ սպասարկման ծառայություններից։ Պրակտիկ տեսանկյունից ևս պետք է նշել, որ անիրագործելի է բնակչության լայն շերտերի համար առանձին-առանձին պայմանագրեր կազմելու գործընթացին անձամբ մասնակցության կամ կամքի արտահայտման հատուկ այլ ձևերի գործադրման հնարավորությունը։ Նախագծով նախատեսված կարգավորումներին նման տրամաբանությունն է ամփոփված նաև քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 3-րդ մասում, որը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:
46 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հիմնադրամի հետ պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունները պարտավոր են հատուցել իրենց մեղքով ապահովագրված անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը։ Այս դրույթը չի սահմանում հստակ մեխանիզմ՝ ով և ինչպես է գնահատելու «իրենց մեղքով առաջացած դեպքերը», ինչը կարող է հանգեցնել իրավական անորոշության և հակասությունների։ Առաջարկում ենք նախագիծը լրացնել լիազորող նորմով, որով Կառավարությանը կվերապահվի իրավասություն սահմանելու բժշկական կազմակերպությունների մեղավորության դեպքերի գնահատման և հաստատման կարգը։ Դրա համար հատուկ կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է, անձի կյանքին առողջությանը պատճառված վնասը որոշելու սկզբունքները ընդհանուր կարգով սահմանված են ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրությամբ:
47 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հիմնադրամն իրավունք ունի նվազեցնել կամ մերժել ապահովագրական հատուցման վճարումը, եթե ապահովագրական դեպքն առաջացել է ապահովագրված անձի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով։ Սույն դրույթը չափազանց լայն է և ենթակա է տարբեր մեկնաբանությունների, քանի որ չի սահմանվում՝ ինչպես է ապացուցվելու «դիտավորությունը», որ մարմինն է որոշում ընդունելու դրա վերաբերյալ, և արդյոք հաշվի են առնվելու անձի անհատական հանգամանքները։ Այս անորոշությունը կարող է հանգեցնել անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքի, մասնավորապես՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։ Օրինակ՝ ինքնավնասման հետևանքով առաջացած վնասվածքների պարագայում մերժման հիմքը կարող է լինել խտրական և չհամապատասխանել հավասար վերաբերմունքի սկզբունքին։ Դիտավորությամբ կատարված լինելու գնահատումը իրականացվելու է Հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով ապահովագրական հատուցման հետ կապված կոնկրետ գործը և այդ գործի փաստական հանգամանքները։ Առանձին հիվանդությունների և վիճակների հանգամանքները, բնականաբար հաշվի կառնվեն:
48 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների, կարող են փոխանցվել մի շարք պետական մարմիններին, այդ թվում՝ ֆինանսների բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին և Պետական եկամուտների կոմիտեին։ Դրույթը հստակ չի սահմանում, թե որ տեսակի «գաղտնի տեղեկություններն» են փոխանցվում և արդյոք փոխանցվող տեղեկության մեջ կարող են ներառվել անձանց առողջական տվյալներ։ Եթե այո, ապա անհրաժեշտ է պարզաբանել՝ որն է ֆինանսների նախարարության կամ ՊԵԿ-ին առողջական տվյալների մասին տվյալներ փոխանցելու գործնական անհրաժեշտությունը։ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին հոդվածով սահմանվում են ԱՀԱ ոլորտում գաղտնի տեղեկությունները: Դրանք են՝ ապահովագրված անձի բժշկական կամ առևտրային գաղտնիքը կամ «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն պետական գաղտնիք պարունակող կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատողի անձնական տվյալներ հանդիսացող տեղեկությունները: Այս տեղեկություններն ըստ մարմինների, անհրաժեշտության դեպքում փոխանցվելու են՝ նկատի ունենալով, որ այդ մարմինները պատասխանատու են համապատասխանաբար ապահովագրավճարների հավաքման և ԱՀԱ հիմնադրամին փոխանցման համար: Պետք է հաշվի առնել, որ բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր ներգրավված են օրենքով պաշտպանվող գաղտնի տվյալների հետ աշխատանքներում, կրում են դրանք օրենքի համաձայն պահպանելու պարտավորություն և պատասխանատվություն դրանց պահպանության պահանջների խախտման համար:
49 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը հաշմանդամություն ունեցող անձինք պարտավոր են անցնել ֆունկցիոնալության գնահատում՝ ապահովագրական փաթեթ ստանալու համար։ Այս դրույթը խախտում է սոցիալական արդարության և անխտրականության սկզբունքները, քանի որ այն պարտադրում է անձանց, այդ թվում՝ անժամկետ հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթն ունեցող անձանց նորից անցնել գնահատման գործընթացով՝ առանց դրա անհրաժեշտությունը հիմնավորելու։ Առաջարկում ենք հրաժարվել դրույթից։ Առողջության համապարփակ ապահովագրությունը հանդիսանում է նոր ծառայություն, որի ձեռք բերման համար կառավարությունը որոշում է ամբողջությամբ սուբսիդավորել ապահովագրավճարը բնակչության տարբեր խմբերի համար, եթե վերջիններս բավարարում են համապատասխան պայմաններին։ Պայմաններից մեկն էլ սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց համար պայմաններից մեկն էլ ֆունկցիոնալության գնահատում անցնելն է։ Ընդ որում, Կառավարությունը ի սկզբանե կասկածի տակ չի դնում վերջիններիս հաշմանդամությունը և սկսած ԱՀԱ ներդրման օրվանից բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովագրավճարն ամբողջությամբ սուբսիդավորվում է պետական բյուջեից։ Պետք է նկատի ունենալ նաև, որ սա չի վերաբերում Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի համաձայն ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց, այլ բացառապես նրանց ում ֆունկցիոնալությունն, ըստ այդ օրենքի ընթացակարգերի, դեռևս գնահատված չէ:
50 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 Օրենքով նախատեսված չէ քաղաքացիական հասարակության, մասնագիտական համայնքի կամ շահառուների մասնակցությունը Հիմնադրամի գործունեության վերահսկման և գնահատման գործընթացում։ Սա նվազեցնում է հաշվետվողականությունը և թափանցիկությունը։ Առաջարկում ենք ստեղծել հանրային վերահսկողության մեխանիզմ՝ հասարակական խորհուրդ կամ դիտորդական մարմին, որի կազմում կլինեն առողջապահական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչներ։ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծով ԱՀԱ հիմնադրամի կառավրման մարմիններում՝ հոգաբարձուների խորհրդում, առողջության համապարփակ ապահովագրության գործընթացի վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովում, ռազմավարական պլանավորման և ռիսկերի կառավարման հանձնաժողովում երաշխավորվում է հասարակական հատվածի մսնակցությունը կառավարման գործընթացին: Տես՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի 30-րդ, 32-րդ, 33-րդ հոդվածներ:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: