Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—–––––––––– 2025 թվականի N         - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • N 1 հավելվածի 7-րդ կետում «բոլոր անչափահաս» բառերը փոխարինել «բոլոր՝ դիմելու պահին անչափահաս» բառերով և «քանի որ նրանք չեն հանդիսանում ծրագրի շահառու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ընտանիքի այն անդամների վրա, որոնք դատարանի վճռի հիման վրա ճանաչվել են անհայտ բացակայող» բառերով.
  • N 5 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունից հանել «կամ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից» բառերը և «տարբերություն» բառից հետո լրացնել «կամ 2022 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում վերոնշյալ հանգամանքների մասին վկայող առնվազն 1 փաստաթուղթ» բառերով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 13-րդ ենթակետի առաջին նախադասությունից հանել «հավաստագրի» բառը և «2024» թիվը փոխարինել «2026» թվով։

 

 

  • Քննարկվել է

    26.09.2025 - 13.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1035

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

1. Գործնականում որոշ շահառուներ տեղահանման պահին ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույք, որը ստիպված են եղել վաճառել մինչև ՀՀ կառավարության կողմից Բնակարանային ապահովման ծրագրի հաստատումը։ Իսկ արդեն Ծրագրի հաստատման պահին նշված շահառուները չեն ունեցել սեփականություն։ Տեղահանման պահին սեփականություն ունենալու սահմանափակման պատճառով նշված անձինք հայտնվում են ոչ հավասար, անբարենպաստ պայմաններում, ի համեմատ սեփականություն չունեցող, բայց զգալի ֆինանսական միջոցներ ունեցող տեղահանված անձանց հետ, որոնք կարող են օգտվել ծրագրից՝ ստանալով բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի մի մասը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք - Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) Հավելված N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումը՝ որով որպես բնակարանային աջակցության ծրագրից օգտվելը սահմանափակելու հիմք է նախատեսվում նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սեփականություն ունենալը, վերացնել։ - Հավելված N 1-ի 5-րդ կետից հանել «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ» արտահայտությունը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

2. Թեև նախագծով նախատեսված է Հավելված 1-ի 7-րդ կետի փոփոխություն, այնուամենայնիվ, Հավելված 1-ի 6-րդ կետով սահմանված «ընտանիք» հասկացության մեջ դեռևս նշված են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները։ Ուստի առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն՝ համապատասխանեցնելու Հավելված 1-ի 7-րդ կետում առաջարկվող փոփոխությանը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

13.10.2025

3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիությունը ձևակերպելիս շահառուները բախվում են փաստաթղթերի վերականգնման խնդիրների, իսկ փաստաթղթերի վերականգնումը որոշ դեպքերում հնարավոր է միայն դատական կարգով (հաշվի առնելով, որ կոնկրետ փաստաթղթերի վերականգման համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, անձինք չեն տեղափոխել իրենց հետ ԼՂ-ից կամ բացակայում են համապատասխան բազաները, ինչպիսի պարագայում նույնիսկ նոտարները հրաժարվում են կատարել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում), այսինքն՝ ժամանակատար գործընթաց է, ապա առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում («այդ թվում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը») նշված մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետը՝ փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։ Հակառակ դեպքում առաջանալու է Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների պարբերաբար փոփոխության կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուների մեծամասնությունը դեռևս հայտ չեն ներկայացրել` ծրագրից օգտվելու համար, այդ թվում նաև՝ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունենալու պատճառով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: