13.10.2025
1. Գործնականում որոշ շահառուներ տեղահանման պահին ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույք, որը ստիպված են եղել վաճառել մինչև ՀՀ կառավարության կողմից Բնակարանային ապահովման ծրագրի հաստատումը։ Իսկ արդեն Ծրագրի հաստատման պահին նշված շահառուները չեն ունեցել սեփականություն։ Տեղահանման պահին սեփականություն ունենալու սահմանափակման պատճառով նշված անձինք հայտնվում են ոչ հավասար, անբարենպաստ պայմաններում, ի համեմատ սեփականություն չունեցող, բայց զգալի ֆինանսական միջոցներ ունեցող տեղահանված անձանց հետ, որոնք կարող են օգտվել ծրագրից՝ ստանալով բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի մի մասը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք - Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) Հավելված N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումը՝ որով որպես բնակարանային աջակցության ծրագրից օգտվելը սահմանափակելու հիմք է նախատեսվում նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սեփականություն ունենալը, վերացնել։ - Հավելված N 1-ի 5-րդ կետից հանել «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ» արտահայտությունը։