Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցերին միացման տեղեկանքների տրամադրման հարաբերությունները կարգավորվում են հանձնաժողովի հաստատած էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցային կանոններով։ Նշված կանոններով, ի թիվս այլնի, սահմանված են նշված տեղեկանքների տրամադրման ընթացակարգերը, որոնցում նախատեսված չէ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից բացասական դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն։ Միևնույն ժամանակ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված է բաշխման ցանցին միացման տեղեկանքի համաձայնեցումը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ նախատեսված է միայն անհրաժեշտության դեպքում։

2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշումների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման և հաղորդման ցանցերին միացման տեղեկանքնեըը էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դիրքորոշմանը ներկայացնելուց հետո վերջինիս հնարավորություն ընձեռել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը վտանգվելու դեպքում՝ համապատասխան հիմնավորումներով ներկայացնելու բացասական դիրքորոշում և սահմանել համապատասխան ընթացակարգ։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով նախատեսված է միայն անհրաժեշտության դեպքում բաշխման ցանցին միացման տեղեկանքները ներկայացնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի համաձայնեցմանը, առաջարկվում է 150 կՎտ և ավելի հզորությամբ կայանների բաշխման ցանցին միացման դեպքում նշված տեղեկանքները ներկայացնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի համաձայնեցմանը, իսկ մինչև 150 կՎտ հզորության կայանների համար սահմանել վերոհիշյալ տեղեկանքների տրամադրման կամ մերժման ընթացակարգ։ Նշվածը թույլ կտա ապահովելու էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությունը և անվտանգությունը։ Միաժամանակ, էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների 2-րդ կետի 53.1-ին և բաշխման ցանցային կանոնների 2-րդ կետի 27․1-ին ենթակետերին համապատասխան էլեկտրակայանի հզորություն ավելացնելու կամ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ստանալու հիմքով ԿԷԱ, ՀԷԱ և ՀԾՄ կայանները չեն կարող հանդիսանալ սահմանափակման ենթակա արտադրող, քանի որ տվյալ կայանները ցանցային կանոնների համաձայն ունեն առանձնահատուկ ռեժիմային կարգավարում և սահմանափակման ենթակա արտադրողների հետ համատեղելի չեն լինի, հետևաբար առաջարկվում է ԿԷԱ, ՀԷԱ և ՀԾՄ կայանները բացառել վերը նշված հիմքով սահմանափակման ենթակա արտադրող դառնալուց։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշումների նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը
Որոշումների նախագծերի ընդունմամբ կնվազեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության վտանգման դեպքերը։

 

  • Քննարկվել է

    24.09.2025 - 10.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1206

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: