ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ---------- 2025 թվական N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«11․Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցումը կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակվում է գույքի աճուրդով վաճառքի (վարձակալության) մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրվա ընթացքում՝ աշխատանքային ժամերին, և էլեկտորնային աճուրդն անցկացվում է պետական գույքի օտարման և վարձակալութայն տրամադրման մասին հրապարակային ծանուցմանը հաջորդող` շարժական գույքի դեպքում 15-րդ օրվանից, անշարժ գույքի դեպքում 45-րդ օրվանից, իսկ վարձակալության տրամադրման դեպքում 15-րդ օրվանից ոչ շուտ։»։
2) Որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«18․ Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել պետական գույքի օտարման և վարձակալության տրման նպատակով կազմակերպվող էլեկտրոնային աճուրդին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի մեկնարկից սկսած և ավարտից առնվազն 5 րոպե առաջ՝ նախավճար վճարելու դեպքում: Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝
1) Պետական գույքի օտարման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով.
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 40 տոկոսի չափով.
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001- 10 000 000 դրամի դեպքում` 30 տոկոսի չափով.
դ․ լոտի մեկնարկային գնի 10 000 001- 100 000 000 դրամի դեպքում` 20 տոկոսի չափով.
ե․ լոտի մեկնարկային գնի 100 000 001- 500 000 000 դրամի դեպքում` 10 տոկոսի չափով.
զ․ լոտի մեկնարկային գնի 500 000 001 դրամից ավելիի դեպքում` 5 տոկոսի չափով»:
2) Վարձակալության տրամադրման դեպքում՝
ա․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 300 տոկոսի չափով.
բ․ լոտի մեկնարկային գնի 100 001- 1 000 000 դրամի դեպքում` 100 տոկոսի չափով.
գ․ լոտի մեկնարկային գնի 1 000 001 դրամից ավելիի դեպքում` 50 տոկոսի չափով։»։
3) Որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետում՝ «18-րդ» բառը փոխարինել «18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով» բառերով․
4) Որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետում` «լոտի աճուրդի» բառերից հետո հանել «նվազագույնն» բառը:
5) Որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«27․ Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումները կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր և իրականացվում են գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ: Ընդ որում շարժական գույքի դեպքում գնորդը վճարումները կատարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ներկայանալ գույքի գտնվելու վայր՝ հանձնման-ընդունման ակտը ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցումը պարտադիր կատարելու պայմանով, իսկ անշարժ գույքի դեպքում՝ վճարումները կատարելուց հետո իրավական ակտով սահմանված ժամկետներում պարտավոր է ներկայանալ Կոմիտե՝ առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու, հանձնման-ընդունման ակտը ստորագրելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դիմելու լիազոր մարմին սեփականության իրավունքի գրանցումը կատարելու համար։»․
6) Որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել, «, ընդ որում, եթե տեխնիկական անսարքության (ձախողման) պատճառով մասնակիցներից մեկը հաղթող է ճանաչվել, ապա կազմակերպիչն անսարքության պատճառների մասին տեղեկանքի հիման վրա կազմում է հաղթող չճանաչելու մասին արձանագրություն, վճարված նախավճարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը՝ Կոմիտեի կողմից վերադարձվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա»:
7) Որոշմամբ հաստատված հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«36․ Յուրաքանչյուր չկայացած էլեկտրոնային աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի աճուրդի դրված լոտի մասին հրապարակային ծանուցումը և աճուրդն անցկացվում է ծանուցման հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից: Եթե էլեկտրոնային աճուրդը չի կայանում, ապա լոտի մեկնարկային գինն իջեցվում է հետևյալ կերպ՝
1) Պետական գույքի օտարման ժամանակ՝
ա․ շարժական գույքն աճուրդով վաճառքի ներկայացնելուց` չվաճառվելու դեպքում հաջորդ և հերթական աճուրդի (աճուրդների) կազմակերպման ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինն իջեցվում է մեկնարկային (վաճառքի նվազագույն) գնի 15 տոկոսի չափով,
բ․ անշարժ գույքի դեպքում՝ երկրորդ աճուրդի ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 85 տոկոսի չափով, չվաճառվելու դեպքում՝ երրորդ և հերթական աճուրդի (աճուրդների) ժամանակ մեկնարկային (վաճառքի նվազագույն) գինը սահմանվում է գնահատված արժեքի 70 տոկոսի չափով։
2) Վարձակալության տրամադրման ժամանակ՝ հաջորդ աճուրդը կազմակերպելուց լոտի մեկնարկային գինն իջեցվում է համապատասխան իրավական ակտով սահմանված չափով:
36.1. Եթե աճուրդը համարվում է չկայացած, հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը սխալ լինելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ նախավճարը սահմանվում է՝ սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված սանդղակներով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով։ Ընդ որում վարձակալության տրամադրման դեպքում տվյալ մասնակիցը կորցնում է գույքի վարձակալության համար տվյալ լոտի բոլոր հաջորդիվ անցկացվող աճուրդներին մասնակցելու իրավունքը»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
22.09.2025 - 07.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1127
Տպել