Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում

փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը: Այդ կապակցությամբ՝ նպատակահարմար է գտնվել շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարման անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Օրենքի նախագծի ընդունմամբ կանխատեսվում է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազում՝ սկսած 2028 թվականից, քանի որ 2026թ. ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 1-ից սկսած 18 ամիս ծառայության ժամկետն ավարտվում է 2027թ. դեկտեմբերի 31-ին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:  

  • Քննարկվել է

    10.09.2025 - 26.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12658

Տպել

Առաջարկներ`

Արտեմ Պետրոսյան

23.09.2025

Եթե չեք ուզում ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում ուրեմն կծառայեք թուրք ադրբեջանական բանակում ս՞ա է ձեր ուզածը։ Խասքը չի վերաբերվում գիտության մեջ ներդրում ունեցող ծինապարտներին, բայց անգամ գիտնականներն ու բոլոր պետական ծառայողները պետք է բանակի, մարտավարական խնդիրները և ռազմավարությունների մասին գիտելիքներ ունենան։ Մինչև հիմա չի ընդունվել ռազմակրթական կառույցների մասին Օրենքը, մի գուցե դա շրջանառեք, դա է այսօր օրհասական որ թե ծառայության ժամկետների կրճատումը։ Կառավարության պարտավորությունն է ապահովել անվտանգությունը, վռնդել թշնոմուն ՀՀ սուվերեն տարածքից, ազատագրել Հայակական Արցախը, հարկ եղած դեպքում նաև ուժի միջոցով։ Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են՝ ինչպես դա արել են մեր Հայրերը․․․․

Էրիկ Բաղրամյան

20.09.2025

Շատ լավ որոշում է, բայց ավելի լավ կլիներ, որ ազդեր նաև 2026 թվականի ձմեռային զորակոզիկների վրա:

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

16.09.2025

Հայաստանի առկա անվտանգային սպառնալիքները պահանջում են ունենալ մշտապես պատրաստակամ և կազմակերպված բանակ։ ՀՀ զինված ուժերի մարտունակությունը մեծապես կախված է նրանից, թե որքան պատրաստված ու փորձառու են զինծառայողները։ Մինչդեռ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատմամբ զինվորները չեն կարող ստանալ անհրաժեշտ պատրաստվածություն և փորձ։ Նախագծով ամրագրված պարտադիր զիվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բանակն ապահովված լինի բավարար պայմանագրային զինծառայողներով և պաշտպանական նոր մեխանիզմներով։ Առանց այդ համալիր բարեփոխումների պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը կվտանգի մեր երկրի անվտանգության համակարգի կայունությունը։ Հետևապես առաջարկվում է ձեռնպահ մնալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված շարքային կազմի համար սահմանված «24 ամիս» բառերը «18 ամիս բառերով» փոխարինելու օրենսդրական առաջարկից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: