Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2025 թվականի հուլիսի 27-ի Հայաստանի Հանրապետության վարչապետի «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքի և «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-108-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 664-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջից: 

2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները

Սույն թվականի մայիսի 12-ից ուժի մեջ է մտնելու «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» 2025 թվականի մայիսի 12-ի ՀՕ-107-Ն օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով Կրթության տեսչական մարմնին վերապահվել է մի շարք նոր լիազորություններ, մասնավորապես վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի հիմնական նպատակը Կրթության տեսչական մարմնի համար կրթության որակի բարձրացմանն աջակցող վերահսկողական գործիքակազմի սահմանումն է։

Ըստ այդմ Նախագծերի փաթեթով նախ սահմանվել և կարգավորվել են հետևյալը.

  • ուսումնական հաստատություններն իրենց հաշվետվություններն այսուհետ ներկայացնելու են ոչ թե լիազոր մարմնին, այլ հենց Տեսչական մարմնին, որն էլ իրականացնելու է դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Այս կարգավորումը ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ից։
  • այսուհետ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև բարձրագույն ուսումնական հաստատության կրթական ծառայության իրականացման լիցենզիայի առկայության, լիցենզիայի պայմանների և պահանջների նկատմամբ, որն այժմ վերապահված է լիազոր մարմնին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

Այսպիսով, հաշվի անելով վերոգրյալ՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխությունները և լրացումները կատարել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի հանրապետությունում կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշումների մեջ: 

  1. Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել արդեն իսկ գործող օրենսդրության պահանջներին, որը կապահովի ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացումը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա են չեն: 

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    04.09.2025 - 20.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1332

Տպել

Առաջարկներ`

Արմինե Կոստանդյան

13.09.2025

Բարև ձեզ, սա շատ ողջունելի նախագիծ է. Կարծում եմ ԿԳՄՍ ավելի լուրջ գործառույթներ ունի, իսկ կրթության վերահսկողությունը տեսչական մարմնի կողմից վերահսկելի ավելի արդյունավետ կլինի, և առաջարկում եմ հետևողական լինել, որպեսզի հաստատությու ները ուսման վճարների համապատասխան կրթություն ապահովեն։

Գրետա Ադամյան

07.09.2025

Անկասկած այս նախագիծը բավականին կբեռնաթափի ԿԳՄՍՆ գործառույթները և Տեսչական մարմինը հետևողական կլինի ոչ միայն հաշվետվությունների ճշգիրտությանը այլ նաև կրթության որակի բարելավմանը։ Կարևոր է նաև ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզիայի առկայությունը այլ նաև վերահսկողություն կատարվի կրթական որակի բարձրացմանը,ուսումնական հաստատությունների վերազննմանը 21-րդ դարի չափանիշներին համապատասխան։Ուսման վարձավճառները տարեցտարի բարձրացվում են,իսկ կրթության որակը մնում է անփոփոխ։Հուսանք Տեսչական մարմինը կլինի ոչ միայն վերահսկող այլ նաև աջակից և խորհրդատու։

Հայկուհի Դավթյան

06.09.2025

Ողջունում եմ նախագիծը, առաջարկում եմ ապահովել Տեսչական մարմնի և նախարարության միասնական և համադրելի տեղեկատվական հարթակ, որպեսզի բոլոր կրթական հաստատությունները ճշգրիտ և ժամանակին ներկայացնեն տվյալները, իսկ վերահսկողությունը լինի արդյունավետ ու թափանցիկ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: