Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Լիլիթ Օհանյան 05.09.2025 10:03:09 Կրթության տեսչական մարմնին վերապահվող նոր լիազորությունների այս նախագիծը կարեւոր քայլ է կրթության որակի բարելավման գործում։ Դրա հաջող իրականացման համար, սակայն, անհրաժեշտ են մի շարք գործոններ։ Առաջարկում եմ ստեղծել տվյալների կառավարման կենտրոնացված համակարգ, եւ որպեսզի հաշվետվությունների հավաքագրումը եւ վերլուծությունը ոչ թե լրացուցիչ բեռ լինի, այլ արդյունավետ գործիք, անհրաժեշտ է ստեղծել կամ ներդնել թվային հարթակ, ինչն էլ ուսումնական հաստատություններին թույլ կտա հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ Տեսչական մարմնին՝ կատարել վերլուծություն եւ մոնիթորինգ։ Սա նաեւ կնվազեցնի մարդկային սխալի հավանականությունը եւ գործընթացը կդարձնի թափանցիկ։ Կարեւոր է նաեւ, որ նոր լիազորությունների հետ մեկտեղ մշակվեն եւ հստակեցվեն վերահսկողության կոնկրետ չափանիշներն ու ընթացակարգերը։ Մասնավորապես, բուհերում լիցենզիայի պայմանների նկատմամբ վերահսկողության իրականացման մեթոդաբանությունը պետք է լինի հրապարակային եւ հասկանալի բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Սա կօգնի խուսափել երկիմաստություններից եւ կապահովի գործընթացի օբյեկտիվությունը։ Նաեւ Կրթության տեսչական մարմինը պետք է գործի ոչ միայն որպես վերահսկող, այլ նաեւ որպես խորհրդատու։ Ընդունվել է
2 Lilit Naghdalyan 05.09.2025 20:12:10 Կարծում եմ, որ այս փոփոխությունը կնպաստի նոր օրենքի նպատակների լիարժեք իրականացմանը` ապահովելով կրթական համակարգի որակի շարունակական բարելավմանը։ Առաջարկում եմ Տեսչական մարմինը համալրել համապատասխան փորձագետներով, ովքեր կարող են արդյունավետորեն վերահսկել ոչ միայն հաշվետվությունների ֆորմալ մասը, այլև կրթության բովանդակային որակը։ Ընդունվել է.
3 Հայկուհի Դավթյան 06.09.2025 14:48:54 Ողջունում եմ նախագիծը, առաջարկում եմ ապահովել Տեսչական մարմնի և նախարարության միասնական և համադրելի տեղեկատվական հարթակ, որպեսզի բոլոր կրթական հաստատությունները ճշգրիտ և ժամանակին ներկայացնեն տվյալները, իսկ վերահսկողությունը լինի արդյունավետ ու թափանցիկ։ Ընդունվել է.
4 Գրետա Ադամյան 07.09.2025 18:28:00 Անկասկած այս նախագիծը բավականին կբեռնաթափի ԿԳՄՍՆ գործառույթները և Տեսչական մարմինը հետևողական կլինի ոչ միայն հաշվետվությունների ճշգիրտությանը այլ նաև կրթության որակի բարելավմանը։ Կարևոր է նաև ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզիայի առկայությունը այլ նաև վերահսկողություն կատարվի կրթական որակի բարձրացմանը,ուսումնական հաստատությունների վերազննմանը 21-րդ դարի չափանիշներին համապատասխան։Ուսման վարձավճառները տարեցտարի բարձրացվում են,իսկ կրթության որակը մնում է անփոփոխ։Հուսանք Տեսչական մարմինը կլինի ոչ միայն վերահսկող այլ նաև աջակից և խորհրդատու։ Ընդունվել է.
5 Արմինե Կոստանդյան 13.09.2025 20:57:23 Բարև ձեզ, սա շատ ողջունելի նախագիծ է. Կարծում եմ ԿԳՄՍ ավելի լուրջ գործառույթներ ունի, իսկ կրթության վերահսկողությունը տեսչական մարմնի կողմից վերահսկելի ավելի արդյունավետ կլինի, և առաջարկում եմ հետևողական լինել, որպեսզի հաստատությու ները ուսման վճարների համապատասխան կրթություն ապահովեն։ Ընդունվել է.
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: