Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կապըռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։

2Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Կարգավորման ենթակա ոլորտը համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցութային գործընթացում կիրառվող թեստավորման համակարգի կազմակերպումն է։

Նախագծի մշակման հիմնական նպատակը համայնքային ծառայության մրցույթների գործընթացների մասնագիտական մակարդակի բարձրացումն է՝ ապահովելով հավասար մրցակցային պայմաններ, կանխարգելելով սուբյեկտիվ մոտեցումներն ու ուժեղացնելով տեղական ինքնակառավարման համակարգում արհեսատավարժության և վստահության մակարդակը։ Թեստերի կառուցվածքային և բովանդակային միասնականացումը խթանում է գնահատման գործընթացի թափանցիկությունը, օբյեկտիվությունը և վերահսկելիությունը։

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել նոր մոտեցումներով կարգ, որը կսահմանի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթների թեստերի կազմման, թեստային առաջադրանքների ձևավորման և քանակի որոշման հստակ ընթացակարգ, նպաստելով իրավական հստակեցմանը և գործընթացի որակավորման բարձրացմանը։

3Առկա իրավիճակը

Մինչ այժմ համայնքային ծառայողների թեստավորման մեխանիզմները և հարցաշարերի մշակման ձևաչափերը ունեցել են ոչ միատարր և չհամակարգված բնույթ, ինչը կարող էր հանգեցնել թեստավորման արդյունքների սուբյեկտիվ մեկնաբանությունների, մասնակիցների նկատմամբ անհավասար վերաբերմունքի և գործընթացի նկատմամբ վստահության անկման։ Բացի այդ, թեստավորման գործընթացի տեխնիկական ապահովումը և հարցաշարերի ձևաչափի վերաբերյալ հստակեցումների բացակայությունը խոչընդոտել են արդյունքների համադրելիությունն ու վերահսկելիությունը:

4․  Կարգավորման նպատակը

Նախագծով սահմանվում են թեստերի կազմման, հարցաշարերի կառուցման, կոդավորման, համակարգչային մեթոդով պատահական ընտրության, պատասխանի ձևանմուշի ստեղծման, պահպանման և օգտագործման պարզ և արդյունավետ մեխանիզմներ։ Այն կարգավորում է նաև թեստավորման ժամանակ հարցաշարերի օգտագործման և ներկայացման ընթացակարգերը, թույլատրում է երկսեղմ եղանակով՝ թե՛ գրավոր, թե՛ համակարգչային տարբերակով թեստավորման անցկացումը՝ կախված համայնքի տեխնիկական կարողություններից։

Առաջարկվող կարգավորումը բխում է համայնքային ծառայության համակարգի արդիականացման և մասնագիտական անձնակազմի ձևավորման վերաբերյալ ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումներից, ինչպես նաև համահունչ է քաղաքացիական ծառայության համակարգում կիրառվող լավագույն փորձին՝ առանց դրա բառացի կրկնության։

5 Ակնկալվող արդյունքը

Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

  • Համայնքային ծառայողների թեստավորման գործընթացի կարգավորվածություն և վերահսկելիություն։
  • Թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում համայնքային ծառայության ոլորտում։
  • Մրցութային գործընթացների նկատմամբ վստահության աճ։
  • Տեխնոլոգիական լուծումների ներդրում թեստավորման փուլերում։
  • Մասնագիտական պահանջներին համապատասխան համայնքային ծառայողների համալրում։
  1. Իրավականակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթով, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով: 

7 Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: 

9 Նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների անհրաժեշտության բացակայության մասին

«Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների քանակը սահմանելու մասին կարգը հաստատելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության տաածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ին «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ և համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը հաստատելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված հավելվածում։

 

  • Քննարկվել է

    21.08.2025 - 05.09.2025

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1136

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Ափոյան

28.08.2025

Նյութում նշված է, որ հարցաշարերը թարմացվում են առնվազն երկու տարին մեկ անգամ կամ օրենսդրական փոփոխությունների դեպքում։Առաջարկում եմ, որ հարցաշարերը կազմող և լրամշակող մասնագետների ցանկը և նրանց ընտրության չափանիշները հրապարակվեն։ Սա կապահովի գործընթացի առավելագույն թափանցիկություն և կբարձրացնի թեստերի հանդեպ վստահությունը։

Լիլիթ Ափոյան

28.08.2025

Առաջարկում եմ նաև սահմանել կոնկրետ ժամկետներ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի՝ երբ են հարցաշարերը վերջին անգամ թարմացվել և երբ է սպասվում հաջորդ թարմացումը։ Սա կբարձրացնի թափանցիկությունը։ Մանրամասնել նաև , թե ինչպես է գնահատվելու յուրաքանչյուր խմբի հարցերի պատասխանը (օրինակ՝ միավորային սանդղակ)։ Այս տեղեկությունը մասնակիցներին կօգնի հասկանալ, թե որքան կարևոր է յուրաքանչյուր բաժինը թեստի վերջնական գնահատականի համար։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: