ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 749-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) համակարգում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված Կոմիտեի հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, Կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը։
Բացի այդ, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Կադաստրի կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումների 12-րդ կետով սահմանված «Անշարժ գույքի գրանցման գործընթացների արդյունավետության բարձրացման նպատակով կառուցվածքային բարեփոխումների իրականացման» պահանջներից:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում 2012 թվականից ձևավորվեցին և գործում էին ընդհանուր թվով 46 սպասարկման գրասենյակներ, որոնից 5-ը՝ Երևան քաղաքում, մնացած 41-ը՝ Հանրապետության մարզերում։ Իրականացվող բարեփոխումների հաջորդ փուլում, հաշվի առնելով Երևան քաղաքի սպասարկման գրասենյակների միջին ծանրաբեռնվածության անհամաչափ մակարդակը, անհրաժեշտ եղավ կատարել սպասարկման գրասենյակների խոշորացում՝ միավորման եղանակով։ Այսպես՝ նախկինում գործող թվով 5 սպասարկման գրասենյակների միավորման արդյունքում ձևավորվեցին 3-ը։ Հարկ է նկատել, որ Կոմիտեի կողմից առցանց մատուցվող ծառայությունների զարգացման նպատակով դեռևս 2020 թվականից վերագործարկվեց www.e-cadastre.am էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը։ Կայքը հնարավորություն է ընձեռում առցանց՝ առանց Կոմիտեի սպասարկման գրասենյակներ այցելելու, ներկայացնել սպասարկման գրասենյակներում ընդունվող ցանկացած տեսակի դիմումներ՝ այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման դիմումներ, ինչպես նաև՝ հնարավորություն՝ որոնելու, դիտելու, ներբեռնելու և արտատպելու վերոնշյալ դիմումների հիման վրա կազմված ավարտական փաստաթղթերը։ Դիմումների մուտքագրումը հնարավոր է իրականացնել օրվա ցանկացած պահի և ժամի, իսկ ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին ներկայացված դիմումները ինքնաշխատ եղանակով մուտքագրվում են համակարգ հաջորդ աշխատանքային օրը։
ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման պահանջների համաձայն՝ ՀՀ պետական իշխանությունների մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ (այդ թվում Կոմիտեի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունները) ներկայումս իրականացվում են նաև օպերատորների՝ (համայնքներ, «Հայփոստ» ՓԲԸ և այլն) փոստային, բանկային, պետական կամ համայնքային գործառույթներ իրականացնող սուբյեկտների կողմից, որոնց ցանկը ևս սահմանված է վերոնշյալ որոշմամբ։
2023 թվականի ապրիլի 13-ի ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքի 5-րդ հոդվածի հիմքով կատարված փոփոխությունների համաձայն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ բացառությամբ նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք Կադաստրի կոմիտե պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Միևնույն ժամանակ, նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 32-րդ հոդվածը լրացվել է 3.5-րդ մասով, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձինք՝ Օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկությունների վերաբերյալ դիմումները։
Հարկ ենք համարում նաև նշել, որ ներկայացված փոփոխությունների արդյունքում նկատվել է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակի սրընթաց աճ, ինչը հանգեցրել է հետևյալ արդյունքների ապահովմանը՝
|
Դիմումի տեսակ |
2020 |
2021 |
2022 |
2023 |
2024 |
2025 |
|
Իրավունքի պետական գրանցում |
7,996 |
8,475 |
10,858 |
23,426 |
53,587 |
37,154 |
|
Միասնական տեղեկատվության տրամադրում |
10,456 |
29,590 |
70,345 |
97,491 |
118,372 |
69,068 |
|
Այլ տեղեկատվության տրամադրում |
2,626 |
2,271 |
2,771 |
14,920 |
25,878 |
16,399 |
|
Իրավունքի դադարման պետական գրանցում |
4,499 |
4,896 |
6,382 |
8,880 |
14,279 |
11,522 |
|
Այլ |
19,362 |
24,401 |
40,497 |
92,215 |
137,155 |
109,431 |
|
Ընդհանուր |
44,939 |
69,633 |
130,853 |
236,932 |
349,271 |
243,574 |
Վերոնշյալով թվային ցուցանիշներով պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի մայիսի 31-ի N 520-Լ որոշմամբ նույնպես իրականացվել են Կոմիտեի սպասարկման գրասենյակների օպտիմալացում։ Ներկայացվող Նախագծով նույնպես իրականացվում է Կոմիտեի սպասարկման գրասենյակների օպտիմալացում՝ դադարեցնելով «Ապարան», «Սևան», «Ջերմուկ», «Մեղրի» և «Սիսիան» սպասարկման գրասենյակների գործունեությունը, ինչի արդյունքում նախատեսվում է նաև վերջիններիս պետերի հաստիքների կրճատում:
Սպասարկման գրասենյակներում դիմումների ընդունման ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հաջորդաբար անդրադառնալ նաև սպասարկման գրասենյակների կառուցվածքային փոփոխությունների կատարման խնդրին, քանի որ սպասարկման գրասենյակներում ևս առկա են ինչպես ծանրաբեռնվածության մակարդակների անհամաչափություններ, այնպես էլ էլեկտրոնային ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ պայմանավորված խորհրդատվական գործառույթի իրականացման անհրաժեշտություն։
Միաժամանակ, Կոմիտեի գործառույթների շարքում ավելանում է նոր՝ Կոմիտեի կողմից իրականացվող գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվությունների և պարզաբանումների տրամադրման գործառույթ, որի հիմքով ստեղծվում են Կոմիտեի «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն», «Արմավիրի խորհրդատվական կենտրոն», «Արարատի խորհրդատվական կենտրոն», «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն», «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն», «Կոտայքի խորհրդատվական կենտրոն», «Տավուշի խորհրդատվական կենտրոն», «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» անվանումներով կառուցվածքային ստորաբաժանումներ: Սպասարկման գրասենյակների օպտիմալացումն իրագործելու նպատակով Նախագծով նախատեսվում է «Աշտարակ», «Թալին», «Արմավիր», «Վաղարշապատ», «Մասիս», «Արտաշատ», «Մարտունի», «Վարդենիս», «Գավառ», «Եղեգնաձոր», «Աբովյան», «Հրազդան», «Եղվարդ», «Չարենցավան», «Գորիս», «Դիլիջան», «Իջևան», «Արաբկիր», «Շենգավիթ» և «Կենտրոն» սպասարկման գրասենյակները համապատասխանաբար երեք ամիս հետո միացնել խորհրդատվական կենտրոններին: Եռամսյա ժամկետի նախատեսումը պայմանավորված է այդ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կատարվելիք աշխատանքները հնարավորինս համակարգված իրականացնելու, ինչպես նաև արդեն իսկ կատարվող աշխատանքները կոլապսի չենթարկելու տրամաբանությամբ:
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝
ա) Արագածոտնի մարզում կգործի «Արագածոտնի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
բ) Արմավիրի մարզում կգործի «Արմավիրի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
գ) Արարատի մարզում կգործի «Արարատի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
դ) Գեղարքունիքի մարզում կգործի «Գեղարքունիքի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
ե) Վայոց Ձորի մարզում կգործի «Վայոց Ձորի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
զ) Կոտայքի մարզում կգործի «Կոտայքի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
է) Տավուշի մարզում կգործի «Տավուշի խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումը,
ը) Երևանում կգործեն «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն» և «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն» ստորաբաժանումները։
Կառուցվածքային փոփոխություններ կատարելիս ընտրվել է խորհրդատվական կենտրոններ ստեղծելու եղանակը՝ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 18-ը նոյեմբերի 2021 թվականի
1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Կադաստրի կոմիտե» բաժնի 12.2-րդ կետով նախատեսված «Օպտիմալացված գրասենյակների փոխարեն խորհրդատվական կենտրոնի ստեղծում» միջոցառման տառացի և ամբողջական կատարման նկատառումներով:
Խորհրդատվական կենտրոններին տրվում են Կոմիտեի կողմից իրականացվող նոր՝ խորհրդատվություն իրականացնելու գործառույթներ՝ Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների, կադաստրային քարտեզներում սխալների ուղղում կատարելու վերաբերյալ, վերջիններս տրամադրելու են նաև պարզաբանումներ՝ իրավունքի գրանցման մերժումների, կասեցումների կապակցությամբ և այլն: Հարկ է նկատել, որ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդատվական կենտրոնները սկզբնական շրջանում իրականացնելու են դիմումների ընդունման գործառույթ ևս, սակայն վերջիններիս կարգավիճակն ու գործառույթները՝ որպես վերջնական արդյունք, իրապես տարբերվելու է սպասարկման գրասենյակների գործառույթներից: Ի տարբերություն սպասարկման գրասենյակների, որի հիմնական նպատակը դիմումների ընդունումն է, խորհրդատվական կենտրոնների հիմնական նպատակը քաղաքացիներին խորհրդատվության և պարզաբանումների տրամադրումն է Կոմիտեի կողմից իրականացվող գործառույթների և ընթացակարգերի վերաբերյալ: Միաժամանակ, հարկ է նշել, որ ստեղծված խորհրդատվական կենտրոնների կողմից դիմումների ընդունման գործառույթի իրականացումը նպատակ ունի անցումային փուլում ապահովելու անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման և դրա առնչությամբ մատուցվող ծառայությունների ոլորտում աշխատանքների անխոչընդոտ կատարումը՝ մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման հիմքով Կոմիտեի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների գործառույթները համայնքների կողմից ամբողջությամբ իրականացվելը գործնականում դեռևս գտնվում է զարգացման փուլում, և իրավական ակտի բուն նպատակն ամբողջությամբ իրացված չէ, իսկ էլեկտրոնային եղանակով դիումների ներկայացումը ՀՀ մարզերում գտնվող համայնքների բնակիչների համար կարող է ներկայումս որոշակի խնդիրներ առաջացնել:
Ամբողջ վերոշարադրյալի տրամաբանության ներքո, սպասարկման գրասենյակների կողմից ներկայումս իրականացվող դիմումների ընդունման գործընթացը կոլապսի չենթարկելու նպատակով ընտրվել է առաջին քայլով խորհրդատվական կենտրոնների ստեղծումը, դրանց առաջնային կայացումն ապահովելը, իսկ որոշ ժամանակ անց այդ մարզերում գործող սպասարկման գրասենյակների միացումը վերջիններիս:
Հարկ է նկատել, որ ի տարբերություն սպասարկման գրասենյակների աշխատակիցների, խորհրդատվական կենտրոնի՝ ստորագրության իսկությունը ճանաչող աշխատակիցներին տրվելու է նաև տեղեկատվական համակարգին որոշակի հասանելիություն՝ ապահովելով վերլուծական գործիքակազմի իրականացման փաստացի հնարավորություն և նպատակ ունենալով վերջիններիս հաշվառել որպես «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» ՀՀ օրենքի իմաստով հաշվետվություն ներկայացնող, ինչը ներկայումս կիրառելի չէ սպասարկման գրասենյակների աշխատակիցների դեպքում:
Կոմիտեին խորհրդատվական գործառույթներ իրականացնելու հնարավորության նախատեսումը և խորհրդատվական կենտրոնների ստեղծումը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին կատարվող ներդրումների և, որպես հետևանք, նաև անշարժ գույքի կապակցությամբ կատարվող գործարքների բնույթի և դրանց թվի աճով պայմանավորված: Ավելին, ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետևանքով ի հայտ են եկել նաև խորհրդատվություն և ուղղորդում պահանջող նոր հարցեր, օրինակ, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-145-Ն օրենքի արդյունքում էլեկտրոնային եղանակով դիմումների, փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ: Պարզվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք այլ անձանց փոխարեն դիմումների, փաստաթղթերի մուտքագրում են կատարում՝ որպես վճարովի ծառայություն, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Կադաստրի կոմիտեի կողմից խորհրդատվության տրամադրման սահմանների ընդլայնման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներին, ինչպես նաև Գրասենյակների համակարգման վարչությանը վերապահված խորհրդատվություն տրամադրելու գործառույթների շրջանակը խիստ սահմանափակ է, իսկ խորհրդատվական կենտրոններին, գործնականում առաջացող խնդիրների հաշվառմամբ, կվերագրվեն առավել լայն գործառույթներ՝ խորքային և բովանդակային խորհրդատվություն ներկայացնելու նպատակով:
Նախատեսվում է նաև, որ մարզի աշխարհագրական կառուցվածքի հաշվառմամբ, ըստ անհրաժեշտության հետագայում կարող են գործել խորհրդատվական կենտրոնների հենակետեր:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն համակարգի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավմանը, այդ թվում՝ այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացմանը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների օգտագործման օպտիմալացմանը։
Կառուցվածքային ստորաբաժանումների նոր կանոնադրություններով կհստակեցվեն վերջիններիս գործառույթները, հաստիքների բաշխումը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում կկատարվեն փոփոխություներ և լրացումներ ու կհաստատվեն քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրեր:
Միաժամանակ Նախագծի անցումային դրույթներով սահմանվել է խորհրդատվական կենտրոններին միացվող գրասենյակների միացման համար ավելի ուշ՝ 3-ամսյա ժամկետ։
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է համապատասխան փոփոխություն նաև օրենքի 25-րդ հոդվածում։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1028-Ն որոշմամբ։
- Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի ծախսերում կանխատեսվում է նվազեցումների առաջացում:
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է գործող սպասարկման գրասենյակներից թվով 5-ի գործունեության դադարեցում, ինչպես նաև փակվող գրասենյակների պետերի հաստիքների կրճատում՝ այդ գրասենյակների գործունեության կապակցությամբ վճարվող վարձակալության վճարների, կոմունալ և աղբահանության վճարների մասով պետական բյուջեի ծախսերը կնվազեն տարեկան ընդհանուր մոտ 11,676,033.0 ՀՀ դրամի չափով, իսկ աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների մասով՝ մոտ 40,658,645.0 ՀՀ դրամի չափով: Միևնույն ժամանակ, միացվող գրասենյակների կապակցությամբ նույնպես հնարավոր է բյուջեի ծախսերում առաջանան որոշակի նվազեցումներ, որոնք ներկա փուլում հստակ գնահատելն իրատեսական չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստիքացուցակները ենթակա են հաստատման հետագայում և ապագայում հնարավոր են ստեղծվող խորհրդատվական կենտրոնների՝ որոշ հենակետերի գործարկում:»
- Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի
18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների 12-րդ կետի պահանջներից:
-
Քննարկվել է
20.08.2025 - 09.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1133
Տպել