Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.05.2023 - 09.06.2023

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ ««ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 7.6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: Այդ կապակցությամբ օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Հետևաբար նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման կարգը սահմանելու համար լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում վարչապետի որոշմամբ սահմանված կարգով հնարավոր կլինի ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպումը, իրականացումը և անվտանգության ապահովումը։ Նախագծով ակնկալվում է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքի 7.6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում վարչապետի որոշմամբ կսահմանվի Հայաստանի Հանրապետության վարչապետին սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ինքնաթիռով և ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը: Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում կխթանվի հայաստանյան ավիաընկերությունների զարգացումը, նպաստավոր հարթակ կստեղծվի ինչպես միջպետական, այնպես էլ ներպետական կապերի ամրապնդման համար, կբարձրանա պետության ճանաչելիությունը միջազգային ասպարեզում։
1 1440

Քննարկվել է 13.01.2023 - 28.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 546-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 212-րդ հոդվածին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությանը։
0 2078

Քննարկվել է 30.08.2021 - 15.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1125-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց մասին տեղեկությունները ներառվում են իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում։ Այդպիսի տեղեկությունների մի մասը պետք է հասանելի դառնա միայն պետական մարմիններին և որոշակի շրջանակում ներառված անձանց, որոնց ցանկը պետք է հաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ։ Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն անձանց շրջանակը, որոնք ունեն հասանելիություն իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա բոլոր, այդ թվում՝ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններին։
1 3520

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 25.02.2019 - 12.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
0 6365