Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Վաղինակ Հովհաննիսյան 07.08.2025 11:46:31 Անհրաժեշտ է նախագծում տարբեր թվերով և հոլովաձևերով հանդիպող «մարզպետարան» բառը փոխարինել «մարզպետի աշխատակազմ» բառերով /հիմք՝ ՀՀ վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 1550-Լ որոշում/: Առաջարկը ընդունվել է: Կատարվել է համապատասխան փոփոխությունը նախագծում:
2 Արթուր Մարգարյան 14.08.2025 15:34:05 Նախագծով սահմանված հասարակական խորհուրդների ձևավորման կարգում բացառվում է ոլորտի առևտրային կազմակերպությունների հնարավոր անդամակցությունը ձևավորվող հասարակական խորհուրդներին և աշխատանքային քննարկումներին մանսակցությունը որևէ այլ ձևաչափով: Ոչ բոլոր դեպքերում է, որ որևէ ոլորտում իրական գործունեություն ծավալող ոչ առևտրային կազմակերպությունները ամբողջությամբ տիրապետում են այն բոլոր խնդիրներին որոնց հետ ոլորտի առևտրային կազմակերպությունները առնչվում են իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում: Մասնավորապես՝ եթե անդրադառնանք հարկային և տնտեսական ոլորտի օրենսդրության պրակտիկ կիրառության հարցերին, ապա կարող ենք փաստել, որ ոլորտային որևէ ոչ առևտրային կազմակերպություն, մասնավորապես ոլորտում իրական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ի վիճակի չեն հավաքագրել, ուսումնասիրել և հասարակական խորհուրդների նիստերին ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ տնտեսվարողների մոտ: Տեղին է նաև նշել, որ այս պահին գործող ոլորտային ոչ առևտրային կազմակերպությունները ոչ բոլոր դեպքերում և ոչ բոլոր հարցերի շուրջ է, որ դրսևորում են հասարարակական բավարար ակտիվություն և հետևաբար բավարար չափով չեն տիրապետում տնտեսվարողների խնդիրներին: Կարծում եմ, որ նախագծի հիմնավորումներում ներկայացված ՚՚թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներն են ՚՚ դրույթը լոկ խոսքեր չեն և արտահայտում են կառավարության հստակ դիրքորոշումը ապահովելու ՚՚տնտեսվարող – պետություն՚՚ հարաբերություններում շարունակաբար զարգացող կառուցողական շփումները: Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում եմ հետևյալը՝ հասարակական խորհուրդների կազմում որպես պարտադիր պայման հնարավորություն տալ ներգրավելու նաև ոլորտի առաջատար առևտրային կազմակերպություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առևտրային կազմակերպությունները մեծաքանակ են և դժվար է որոշել ոլորտի առաջատարներին, կարելի է սահմանել որոշակի չափորոշիչներ՝ օրինակ ՊԵԿ հասարակական խորհրդի պարագայում որպես չափաորոշիչ կարող է հանդիսանալ կազմակերպության տարեկան շրջանառությունը, վճարած հարկերի չափը կամ օրինակ արտադրողների դեպքում՝ արտադրության ծավալը տվյալ սեգմենտում: Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար։ Նախագծով սահմանված կարգը և աշխատակարգը վերաբերում են նախարարին և կառավարության ենթակա մարմնի ղեկավարին կից ձևավորվող հասարակական խորհուրդներին։ Հասարակական խորհուրդների հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը նախարարության կամ կառավարության ենթակա մարմնի գործունեությանը, ինչի արդյունքում խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունք ունեն միայն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ոչ առևտրային) և ոլորտում փորձ ունեցող ֆիզիկական անձինք։ Այս տրամաբանությունից ելնելով՝ առևտրային կազմակերպությունների մշտական անդամակցությունը խորհրդում հնարավոր չէ, քանի որ խորհուրդը կոչված է ներկայացնելու լայն հասարակական շահը և ապահովելու շահերի հավասարակշռությունը (ոչ թե բիզնես շահով պայմանավորված դերակատարներ) ։ Միաժամանակ, նախագծով նախատեսված են գործիքներ, որոնք հնարավորություն են տալիս լսելու և ներգրավելու նաև առևտրային կազմակերպությունների տեսակետները․ Աշխատակարգի 3-րդ կետով նախատեսվում է ժամանակավոր աշխատանքային կամ փորձագիտական խմբերի ձևավորում, որտեղ հնարավոր է ներգրավվել նաև այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք տիրապետում են տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվությանը։ Աշխատակարգի 12-րդ կետով խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգային հարցերին առնչություն ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ անձինք, այդ թվում՝ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այսպիսով, խորհրդի մշտական անդամակցության հնարավորությունը նախատեսված չէ, սակայն առևտրային կազմակերպությունների կարծիքը և փորձը հնարավոր կլինի լսել և հաշվի առնել աշխատանքային խմբերի կամ խորհրդի նիստերին հրավիրված մասնակիցների միջոցով։
3 Vahan Gharabaghtsyan 20.08.2025 15:02:50 Արդյո՞ք խորհրդի նիստերը միայն ձայնագրվելու են, եթե տեսաձայնագրություն չի նախատեսվում, առաջարկում եմ նաև տեսաձայնագրել: Ընդհանրապես փաստաթղթերի պահպանման համար օրենքով նախատեսված է առնվազն հինգ տարի պահպանման ժամկետ, առաջարկում եմ ձայնագրության պահպանման համար ևս սահմանել առնվազն հինգ տարի: Շնորհակալություն առաջարկի համար: Ձեր առաջարկը ընդունվել է ի գիտություն և կներկայացվի մարմիններին դիտարկման համար: Նիստերի հեռարձակումը ըստ նախագծի նախատեսվում է մարմնի պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի էջում, ուստի կախված կայքերի կամ սոցիալական ցանցերի հնարավորություններից՝ պարտադիր պահանջ սահմանելը կարող է լինել խնդրահարույց:
4 Նարինե Շաբոյան 20.08.2025 15:50:52 Համայնքներում գործող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից Խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել․ 1) ՀՀ-ում պետական գրանցում ունեցող այն ոչ պետական ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ՝ կուսակցությունների), որոնց գտնվելու վայրի հասցեն ՀՀ որևէ համայնքի տարածքում է և տվյալ համայնքում կամ մարզում ծավալում են գործունեություն նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ: Այս դեպքում ևս սահմանել վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երկու տարվա գործունեության փորձ: Նույնը նաև ֆիզիկական անձանց դեպքում: Շնորհակալություն կարևոր դիտարկման համար: Տեղեկացնում ենք, որ Ձեր դիտարկումը տեղին է և ապահովում է ոչ պետական ոչ առևտրային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց ավելի թարմ փորձի և գիտելիքի երաշխավորումը: Նախագիծը մշակվել է ուղիղ ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություններ ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության արդյունքում և այս դիտարկմանը, որ փորձը պետք է ձեռք բերված լինի վերջին տարիներին, հատկապես համայնքային կազմակերպությունների և ֆիզիկական անձանց համար՝ չընդունվեց: Գործընկերները հիմնավորեցին, որ նման պահանջի սահմանումը կարող է խոչընդոտ հանդիսանալ համայնքային սակավ ոչ պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցության համար և չի խթանի համայնքային մասնակցությունը և ակտիվությունը:
5 Liana Babayan 21.08.2025 11:34:59 Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների թվաքանակն ամբողջությամբ չհամալրվելու դեպքում, Խորհրդի թվաքանակը լրացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների մեկ երրորդի շրջանակում վիճակահանություն իրականացնելու միջոցով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետում նշված համամասնությունը։ Շարադրվածից հասկացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների մեկ երրորդի անդամներից ընտրվելու է մեկ երրորդի շրջանակ վիճակահանություն իրականացելու համար: Առաջարկում եմ նախադասությունից հանել մեկ երրորդի բառերը, քանի որ արդեն վերևը նշված է, որ երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթակա է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության,և շարադրել այսպես. Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների թվաքանակն ամբողջությամբ չհամալրվելու դեպքում, Խորհրդի թվաքանակը լրացվում է ռոտացիայի ենթակա Խորհրդի անդամների շրջանակում վիճակահանություն իրականացնելու միջոցով՝ պահպանելով սույն կարգի 7-րդ կետում նշված համամասնությունը։ Շնորհակալություն դիտարկման համար: Գործող խմբագրությամբ հստակ սահմանվում է, որ վիճակահանությունը կատարվում է ռոտացիայի ենթակա խորհրդի անդամների մեկ երրորդի շրջանակում։ Առաջարկվող փոփոխության ընդունումը կարող է առաջացնել անորոշություն կիրառման պրակտիկայում և հակասություն ստեղծել սույն կարգի 7-րդ կետի հետ։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: