ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2025 թվականի N « - Ն »
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 385-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- որոշումը լրացնել նոր 1.1-ին կետով հետևյալ խմբագրությամբ՝
«1.1. Սահմանել, որ`
1) սույն որոշման իմաստով վարորդական վկայական է հանդիսանում նաև դրա թվային տարբերակը, որը սույն որոշմամբ սահմանված 3-րդ հավելվածով նկարագրված ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տալու հետ միաժամանակ հասանելի է դարձվում՝
ա. վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին.
բ. գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ.
գ. այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում.
2) թվային վարորդական վկայականը հասանելի է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով.
3) միայն թվային վարորդական վկայական ունեցող անձը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ սույն որոշման 3-րդ հավելվածին համապատասխան վարորդական վկայական։».
2) որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի`
ա. 2-րդ կետում «վարչական մասը և տարածքային» բառերը փոխարինել «հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության» բառերով.
բ. 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
3) որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի`
ա. 4-րդ կետում «Վարորդական վկայական տալու» բառերից հետո լրացնել «(բացառությամբ միայն ազագային թվային վարորդական վկայականի կրկնօրինակ կամ այլ երկրում ստացած վարորդական վկայականի փոխարեն կամ դրա հիման վրա միայն ազագային թվային վարորդական վկայական տալու)» բառերը.
բ. 6-րդ կետում «դեպքում)» բառից հետո լրացնել «բացառությամբ միայն թվային վարորդական վկայական ունենալու դեպքի։» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
-
Քննարկվել է
05.08.2025 - 20.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1196
Տպել