Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ  ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն օրենքը, որի կիրառումն ապահովելու նպատակով ՀՀ Վարչապետի 2025 թվականի հունվարի 20-ի N 47-Ա որոշմամբ հաստատվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը»: Նշված ցանկի 7-րդ կետի համաձայն անհրաժեշտ է մշակել և ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ կացարանով ապահովումն անօթևան, որոշակի բնակության վայր չունեցող կամ հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված, ինչպես նաև Կառավարության որոշմամբ սահմանված այլ անձի կամ ընտանիքի՝ օրենքով նախատեսված եղանակներով տրամադրվող սոցիալական ծառայություն է։ Կացարանով ապահովում է համարվում`

1) բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

2) սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանի տրամադրումը պայմանագրային հիմունքներով՝

ա. անհատույց որոշակի ժամկետով,

բ. անհատույց անժամկետ,

գ. վարձակալությամբ կամ

3) կացարանի ընթացիկ վերանորոգման կամ հարմարեցման աշխատանքների կատարումը կամ ծախսերի ամբողջական կամ մասնակի հատուցումը կամ

4) ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով կամ

5) հիպոտեկային վարկի տրամադրումն արտոնյալ պայմաններով`

ա. հիպոտեկային վարկի կանխավճարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

բ. հիպոտեկային վարկերի գծով վարկի մայր գումարի կամ տոկոսագումարի ամբողջական կամ մասնակի մարում կամ

6) կացարանի տրամադրումը ժամանակավոր օթևանում կամ

7) նվիրաբերությունը կամ

8) գիշերակացի ապահովումը:

Կառավարության սահմանած դեպքերում և կարգով պետական լիազոր մարմինն իրավասու է արտահերթ կարգով անձին կամ ընտանիքին ապահովելու կացարանով:

Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում  վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման կարգը և պայմանները, շահառուների խմբերը հաստատում է Կառավարությունը:

 

Գործող օրենսդրությամբ կարգավորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարբեր խմբերին պատկանող անձի (ընտանիքի) վարձակալության պայմանագրի վարձավճարի հատուցման կարգերը և պայմանները (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն (մանկատան շրջանավարտ), 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն (պատժից ազատվող դատապարտյալ), 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն (փախստական), 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ (հարկադիր վերադարձող)), իսկ Նախագծով առաջարկվում է կարգավորել այլ խոցելի խմբերին վարձավճարի հատուցման կարգը և պայմանները։ Նախագծում ընդգրկվել են այն շահառուները, ովքեր չեն հանդիսանում արդեն իսկ գործող որոշումների շրջանակում շահառու։ Ընդ որում, Նախագիծը կապված է շրջանառվող մեկ այլ նախագծի՝ Կառավարության «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում,  սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատելու հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի մայիսի 22-ի  N 539-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի  N 1069-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության  2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի  N 1701-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) հետ։  Որոշման նախագծով կարգավորվում են շահառուներին պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման կարգը և պայմանները, սակայն պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարանների սակավաթիվ լինելու պատճառով այժմ ձևավորվում է հերթացուցակ և որոշ դեպքերում շահառուները ամիսներ կամ տարիներ շարունակ ստիպված սպասում են հերթացուցակում իրենց հերթը հասնելուն։ Մասնավորապես, այժմ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կազմում առկա է 196 կացարան, իսկ հերթացուցակում հաշվառված են՝ շուրջ 400 անձինք։ Ուստի, որպես այլընտրանքային տարբերակ, առաջարկվում է վարձավճարի հատուցում տրամադրել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորման ենթակա առավել խոցելի խմբերին՝ հնարավորություն տրամադրելով վերջիններիս ընտրելու՝ դառնալ պետական սոցիալական բնակարանային ֆոնդի շահառու կամ վարձավճարի հատուցման ծրագրի շահառու։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումների կարգավորումները Նախագծում ընդգրկելու հարցին, ապա գտնում ենք, որ այս փուլում այդ գործընթացը սկսելը աննպատակահարմար է, քանի որ մի դեպքում (Հանրապետության Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն որոշումներ) Կառավարության որոշմամբ սահմանվում են այն հիմնական սոցիալական ծառայությունների փաթեթները, որոնք տրամադրում են կոնկրետ սոցիալական խմբին՝ պատժից ազատվող դատապարտյալին կամ մանկատնից դուրս գրվող շրջանավարտին, իսկ  մեկ այլ դեպքում (Հանրապետության կառավարության  2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ) առկա են ընթացակարգային նորմերի տարբերություններ։ Հետագայում, Ենթահամակարգի ստեղծումից և կիրառումից հետո, հնարավոր է երկրորդ խումբ շահառուներին վերաբերող դրույթները Նախագծում ներառելու  հարցը քննարկել։

1.2 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծի նպատակն է հնարավորինս ապահովել խոցելի խմբերին կացարանով՝ վարձավճարի հատուցման եղանակով։

  1. Կարգավորման առարկան

          Նախագծով առաջարկվում է

  • սահմանել վարձավճարի մասնակի կամ ամբողջական հատուցման ստանալու իրավունք ունեցող շահառուներին և նրանց ներկայացվող պայմանները․
  • Նախագծի համաձայն վարձավճարի հատուցման շահառուներն են՝

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք․

2) միայնակ կենսաթոշակառուն կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղակցած ընտանիքը․

3) 55 տարեկանը լրացած միայնակը անձը․

4) անօթևան անձը (ընտանիքը)․

  • հաշվի առնելով պետական քաղաքականությունը՝ Նախագծում նշված սոցիալական ծառայության համար դիմումների ներկայացումը իրականացվելու է միայն առցանց եղանակով՝ անհատական օգտահաշվի միջոցով․
  • վարձավճարի հատուցման որոշումը կայացվելու է ինքնաշխատ, որի համար անհրաժեշտ է լինելու ստեղծել ենթահամակարգ․
  • Նախագծով սահմանված վարձավճարի հատուցում վճարվում է

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց՝ մինչև նրանց 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև 26 տարին լրանալը.

2) այլ անձին (ընտանիքին)՝ 3 տարի ժամկետով:

             Ընդ որում, եթե առանց ծնողական խնամքի մնացած երեխանի թվին պատկանող անձը կամ միայնակ կենսաթոշակառուն կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքը դիմել է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար՝  Որոշման նախագծով սահմանված կարգով և  կնքում է համապատասխան պայմանագիր, ապա նրանց համար Նախագծով նախատեսված վարձավճարի վճարումը դադարեցվում է և վճարվում է Որոշման նախագծով սահմանված վարձավճարը՝ անմիջապես պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությանը․

  • հաստատվել են ՄՍԾ-ի որոշումների ձևերը․
  • կարգավորվել է վարձավճարի հատուցման մերժման, վճարման դադարեցման, ամեմասյա ստուգումների կարգերը։

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-Ի փորձագիտական թիմի հետ համատեղ։

4.Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կացարանի կարիք ունեցող խոցերի խմբերին տրամադրել վարձավճարի հատուցում՝ կացարանով ապահովման կարիքները հոգալու նպատակով:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման պարագայում անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Մասնավորապես, պահանջվող տարեկան ֆինանսական միջոցների չափը կանխատեսվում է 2,376,000.0 հազ. դրամ՝ կանխատեսվում է, որ շահառու ընտանիքների թիվը կկազմի շուրջ 2600 (12000 անդամ, որից ընտանիքի 2-րդ անդամների թիվը՝ 9400)՝ 12 ամիս դրամական աջակցություն վճարելու համար՝ 12ամիս*(2600ընտանիք*40000դրամ+9400անդամ*10000դրամ), եթե վերջիններս սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն չունենան և դիմելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը օտարած չլինեն:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6 ենթակետի չորրորդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ իրականացվելու են ծրագրեր՝ ուղղված կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը:

  • Քննարկվել է

    04.08.2025 - 20.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1273

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: