«ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------- 2025 թվականի N -Ն
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, 3-րդ մասի 1-ին կետը, 6-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման կարգը, պայմանները և շահառուների խմբերը՝ համաձայն հավելվածի։
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու,սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար 3 անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման 3-րդ կետի 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Միասնական սոցիալական ծառայության կողմից նշանակվող և վճարվող բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման գումարները»։
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելվածի
1) 32-րդ կետի 9-րդ կետում «(դրամական օգնություն, աջակցություն, հատուցում)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ընտանիքին անապահովության հիմքով տրամադրվող դրամական միջոցների» բառերով․
2) Ձև N 1-ը լրացնել նոր 15-րդ և 16-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ
«15) տալիս ենք մեր համաձայնությունը, որ սույն դիմում ներկայացրած անձը մեր անունից ներկայացնի դիմում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար, կատարի դիմումում փոփոխություններ, ստորագրի պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման պայմանագիրը և լուծի այն․
16) տալիս ենք մեր համաձայնությունը, որ սույն դիմում ներկայացրած անձը մեր անունից ներկայացնի դիմում պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման նպատակով, կատարի վճարման եղանակի, վճարող կազմակերպության ընտրություն, դրանց փոփոխություն և ստանա վարձավճարի հատուցում։»․
3) Ձև N 2-ը լրացնել նոր 13-րդ և 14-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ
«13) տալիս եմ իմ համաձայնությունը, որ սույն դիմում ներկայացրած անձը իմ անունից ներկայացնի դիմում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար, կատարի դիմումում փոփոխություններ, ստորագրի պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման պայմանագիրը կամ լուծի այն․
14) տալիս եմ իմ համաձայնությունը, որ սույն դիմում ներկայացրած անձը իմ անունից ներկայացնի դիմում պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման նպատակով, կատարի վճարման եղանակի, վճարող կազմակերպության ընտրություն, դրանց փոփոխություն և ստանա վարձավճարի հատուցում։»։
4.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ապահովել բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման տեղեկատվական ենթահամակարգի ստեղծումը և գործարկումը` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
———N - Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ
- ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Սույն հավելվածով կարգավորվում են սույն հավելածի 3-րդ կետում նշված անձի (ընտանիքի) բնակարանի վարձակալության վարձավճարի մասնակի կամ ամբողջական հատուցման (այսուհետ՝ Հատուցում) կարգը, պայմանները, Հատուցման չափը և այլն։
- Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1)առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի․
2)միայնակ կենսաթոշակառու՝ տարիքային աշխատանքային կենսաթոշակ, կամ ծերության նպաստ, կամ հաշմանդամության կենսաթոշակ, կամ հաշմանդամության նպաստ ստացող անձ, ով չունի զավակ, խնամակալ կամ հոգաբարձու, ծնող, ամուսին կամ ունի միայն տարիքային աշխատանքային կենսաթոշակի, կամ ծերության նպաստի, կամ հաշմանդամության կենսաթոշակի, կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող զավակ, ծնող, ամուսին, որի մասին անձը տալիս է դիմում-հայտարարություն․
3)55 տարեկանը լրացած միայնակը անձ՝ 55 տարեկանը լրացած անձ, ով չունի զավակ, խնամակալ կամ հոգաբարձու, ծնող, ամուսին, որի մասին անձը տալիս է դիմում-հայտարարություն․
4)խնամառու՝ մինչև 18 տարեկան, կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ ունեցող, կամ 75 և ավելի տարեկան անձ․
5)աշխատունակ անձ՝ 18 տարեկանից մինչև 62 տարեկանը ներառյալ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումներ չունեցող անձ, բացառությամբ այն անձի, ով
ա․առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող մինչև 23 տարեկան ուսանող է, կամ
բ․30 և ավելի շաբաթական հղի է, կամ
գ․մինչև 2 տարեկան երեխա խնամող անձ է․
6)ընտանիք՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի դեպքում՝ ամուսին, քույր, եղբայր և զավակ, իսկ մնացած Շահառուների դեպքում՝ ընտանիքի անապահովության գնահատման համակարգում նշված անձինք։
- Հատուցման շահառուներն են՝
1)առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք․
2)միայնակ կենսաթոշակառուն կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղակցած ընտանիքը․
3)55 տարեկանը լրացած միայնակը անձը․
4)անօթևան անձը (ընտանիքը) (այսուհետ՝ միասին Շահառու):
4.Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձին սույն հավելվածով սահմանված կարգով Հատուցում վճարվում է, եթե նա
1)բնակվում է ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում, և
2)Հատուցման համար դիմելու պահին Հայաստանի Հանրապետությունում ընտանիքի որևէ անդամ չունի սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, և
3)Հատուցման համար դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքի որևէ անդամ չի օտարել սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն։
5.Միայնակ կենսաթոշակառուին կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքին կամ 55 տարեկանը լրացած միայնակ անձին սույն հավելվածով սահմանված կարգով Հատուցում վճարվում է, եթե նա
1)բնակվում է ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում, և
2)Հատուցման համար դիմելու պահին ընտանիքի որևէ անդամ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, և
3)Հատուցման համար դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքի որևէ անդամ չի օտարել սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
4)Հատուցման համար դիմելու պահին և դիմելու ամսվան նախորդող երեք ամիսների ընթացքում անընդմեջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով։
6.Անօթևան անձին (ընտանիքին) սույն հավելվածով սահմանված կարգով հատկացվում է կացարան, եթե նա
1)բնակվում է ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում, և
2)Հատուցման համար դիմելու պահին ընտանիքի որևէ անդամ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, և
3)Հատուցման համար դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում չի օտարել սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
4)Հատուցման համար դիմելու պահին և դիմելուն ամսվան նախորդող երեք ամիսների ընթացքում անընդմեջ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով անձը (ընտանիքը) ճանաչվել է սոցիալապես անապահով, և ընտանիքը հանդիսանում է բարձր կամ առավելագույն խոցելիություն ունեցող, ինչպես նաև միջին խոցելիություն ունեցող, որի կազմում ընդգրկված է մեկ չափահաս անձ։ Անձի (ընտանիքի) խոցելիությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման N 1 հավելված 8-12-րդ կետերով սահմանված կարգով։
2.ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7.Հատուցում ստանալու համար սույն հավելվածում նշված նշված անձը կամ ընտանիքի չափահաս անդամներից մեկը (այսուհետ՝ Դիմողը)՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտի դիմումների միասնական համակարգում ստեղծում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված անհատական օգտահաշիվ` նույնականացվելով բնակչության պետական ռեգիստրի միջոցով, եթե առկա չէ արդեն իսկ գործող օգտահաշիվ։ Օգտահաշվի ստեղծման համար Դիմողն օգտագործում է ազգային նույնականացման հարթակում հասանելի եղանակներից որևէ մեկը կամ նույնականացվում է հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) հիման վրա մուտքային տվյալներ ստանալու միջոցով: Դիմողն անհատական օգտահաշվում առցանց եղանակով լրացնում է դիմումը, ներառյալ իր և ընտանիքի կազմում ներառված անձանց տվյալները։ Ընտանիքի անդամները նույնպես նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների միջոցով: Դիմող ընտանիքի չափահաս անդամները դիմումը ստորագրում են՝ կիրառելով ազգային նույնականացման հարթակի սահմանած եղանակներից որևէ մեկը կամ ՀԾՀ-ի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բնակարանի վարձակալության վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման տեղեկատվական ենթահամակարգում (այսուհետ՝ Ենթահամակարգ) կցվում է դիմումի բնօրինակը՝ ստորագրված բոլոր չափահաս անդամների կողմից։ Եթե ընտանիքի անապահովության դիմումով ընտանիքի չափահաս անդամներն արդեն իսկ տվել իրենց համաձայնությունը Դիմողի կողմից սույն հավելվածով սահմանված սոցիալական ծառայության համար դիմում ներկայացնելու համար, ապա Դիմողը ներկայացնում է դիմում՝ առանց ընտանիքի չափահաս մյուս անդամների համաձայնության։
8.Դիմումում նշվում են
1)Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման օրը, ամիսը, ամսաթիվը, իսկ եթե Շահառուի անապահովության գնահատման համար ներկայացված դիմումում Դիմողը չի լիազորվել ներկայացնելու ընտանիքի չափահաս անդամների անունից դիմում՝ սույն հավելվածով նշված սոցիալական ծառայությունից օգտվելու համար, ապա նաև ընտանիքի մյուս չափահաս անդամների անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը և տրման օրը, ամիսը, ամսաթիվը․
2)Շահառուի կողմից վարձակալած բնակարանի հասցեն և սեփականատիրոջ հեռախոսահամարը․
3)Դիմողի էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը․
4)ընտանիքի սոցիալական խումբը․
5)համաձայնություն կամ տեղեկատվություն հետևյալի մասին (եթե ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ արդեն իսկ տրված չէ համաձայնությունը կամ տեղեկատվությունը)
ա․ ընտանիքը չի հանդիսանում պետական, համայնքային, կազմակերպության կամ անհատ ձեռնակատիրոջ կողմից իրականացվող «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որևէ եղանակով կացարանով ապահովման ծրագրի շահառու և պարտավորվում է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որևէ եղանակով կացարանով ապահովման ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում՝ եռօրյա ժամկետում տեղեկացնել Միասնական սոցիալական ծառայությանը (այսուհետ՝ ՄՍԾ)՝ անհատական օգտահաշվի միջոցով․
բ․ընտանիքը տեղյակ է, որ վերը նշված հանգամանքների բացահայտման օրվան հաջորդող ամսվա 1-ից կդադարեցվի հատուցման վճարումը և ավել վճարված գումարները պետք է ետ վերադարձվի պետական բյուջե․
գ․ընտանիքը տեղյակ է, որ ոչ հավաստի կամ կեղծ տվյալներ ներկայացման դեպքում ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե․
դ․ ընտանիքը բնակվում է ժամանակավոր օթևանում կամ բնակության համար չնախատեսված օբյեկտներում՝----------------- հասցեում․
ե․ (միայնակ կենսաթոշակառուի դեպքում) չունի զավակ, ծնող, ամուսին, խնամակալ կամ հոգաբարձու, կամ ունի միայն տարիքային աշխատանքային կենսաթոշակի, կամ ծերության նպաստի, կամ հաշմանդամության կենսաթոշակի, կամ հաշմանդամության նպաստի իրավունք ունեցող զավակներ, ծնողներ, ամուսին․
զ․ (55 տարեկանը լրացած միայնակ անձի դեպքում) չունի զավակ, ծնող, ամուսին, խնամակալ կամ հոգաբարձու․
է․ տալիս են իրենց համաձայնությունը, որպեսզի Դիմողի կողմից բոլորի անունից ներկայացվի վարձավճարի հատուցման դիմում, դիմումում կատարի անհրաժեշտ փոփոխություններ, ընտրի կամ փոփոխի վարձավճարի հատուցման համար վճարող բանկին և ստանա վարձավճարի հատուցում․
ը․ տալիս են իրենց համաձայնությունը՝ վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման նշանակման և վճարման, սոցիալական դեպքի վարման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի, ՄՍԾ-ի և նշված մարմինների հետ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից մշակվեն իրենց անձնական տվյալները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության —————— որոշմամբ սահմանված կարգով․
թ․ տալիս են իրենց համաձայնությունը, որ ընտանիքի անդամների անձնական տվյալները փոխանցվեն երրորդ անձի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին՝ սոցիալական աջակցության տրամադրման կամ դրա կազմակերպման կամ Հայաստանի Հանրապետության կառավարության —————— որոշմամբ սահմանված դեպքերում։
9.Դիմումին կցվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճեն կամ լուսապատճեն՝ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանված լինելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխա հանդիսանալու դեպքում։
10.Դիմումը բավարարելու, մերժելու կամ Հատուցման վճարումը դադարեցնելու նպատակով՝ համապատասխան մարմիններից պահանջվող տեղեկատվությունը, տրամադրման ժամկետը, մարմինների ցանկը, տեղեկատվության տրամադրման եղանակը և այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ————————— «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատելու հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 539-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1701-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ———————— որոշման N 3 հավելվածով։
11.Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին տեղեկատվությունը ստացվում է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգից կամ հաստատվում է դիմումին կցված խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի որոշմամբ։
12.Անձի (ընտանիքի անդամների) հաշմանդամության, հաշմանդամության խմբի, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու, անապահովության աստիճանի մասին տվյալները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ, 2025 թվականի ———————— որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ստեղծված համապատասխան տեղեկատվական ենթահամակարգերից։
13.Տեղեկատվական շտեմարանների հարցումներն իրականացվում են ինքնաշխատ։ Հարցումների արդյունքում ստուգվում են հետևյալ տվյալները՝
1)առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի դիմելու դեպքում՝
ա․ անձը նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, հանրային ծառայությունների համարանիշի (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)․
բ․ստուգվում է Դիմողի՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա լինելու հանգամանքը՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված լինելու կամ խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի որոշման միջոցով․
գ․ ստուգվում է Դիմողի (ընտանիքի բոլոր անդամների) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքները․
դ․ստուգվում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում Դիմողին արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը․
ե․ ստուգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
2)միայնակ կենսաթոշակառուի դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)․
բ․ստուգվում է Դիմողի ընտանիքի՝ անապահովության աստիճանը․
գ․ ստուգվում է Դիմողի (ընտանիքի բոլոր անդամների)՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքը․
դ․ ստուգվում է ընտանիքի բոլոր անդամների հաշմանդամություն ունենալու (ներառյալ՝ հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը) և կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքները․
ե․ ստուգվում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անձի (ընտանիքի) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը․
զ․ ստուգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
3)55 տարին լրացած միայնակ անձի կողմից դիմելու դեպքում՝
ա․ դիմողը նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)․
բ․ստուգվում է Դիմողի՝ անապահովության աստիճանը․
գ․ ստուգվում է Դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքը․
դ․ ստուգվում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անձի (ընտանիքի) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը․
ե․ ստուգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը․
4)անօթևան անձի (ընտանիքի) դիմելու դեպքում՝
ա․ ընտանիքի բոլոր անդամները նույնականացվում են բնակչության պետական ռեգիստրում (անուն, ազգանուն, առկայության դեպքում՝ հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ՀԾՀ-ի կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը)․
բ․ստուգվում է Դիմողի (ընտանիքի)՝ անապահովության աստիճանը․
գ․ ստուգվում է Դիմողի (ընտանիքի բոլոր անդամների) Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության), կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու և դիմելու պահին նախորդող վերջին երեք տարիների ընթացքում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) իրավունքով բնակելի տարածություն օտարելու մասին հանգամանքները․
դ․ ստուգվում է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում անձի (ընտանիքի) արդեն իսկ կացարան հատկացրած լինելու հանգամանքը․
ե․ ստուգվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներով շահառու հանդիսանալու հանգամանքը։
14.Սույն հավելվածի 9-րդ կետով նախատեսված փաստաթղթերը դիմումին կցվում են այնքան ժամանակ, քանի դեռ այդ տվյալները թվայնացված չեն և առցանց ստանալու հնարավորությունը չի ստեղծվել։
15.Ենթահամակարգը Դիմողի ներկայացված տվյալներ համադրում է ստացված տվյալների հետ, որի արդյունքում դիմումը բավարարվում կամ մերժվում է։ Դիմողի դիմումը բավարարվում կամ մերժվում է 30 օրացուցային օրվա ընթացքում։
16.Դիմումը բավարարելու, մերժելու կամ Հատուցման վճարումը դադարեցնելու մասին որոշումը՝ համաձայն Ձև N 1-3-ի, այն ձևավորելուց հետո անմիջապես տրամադրվում է Դիմողին անհատական օգտահաշվի միջոցով, ինչպես նաև ուղարկվում է դիմումում նշված էլեկտրոնային հասցեին։
17.Սույն հավելվածում նշված պայմաններին բավարարելու դեպքում Դիմողին Հատուցում նշանակելու, դիմումը մերժելու կամ Հատուցման վճարումը դադարեցնելու մասին որոշումները ընդունվում է ինքնաշխատ եղանակով, իսկ վճարում է ՄՍԾ-ը։
18.Հատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով։ Որպես վճարող կազմակերպություն՝ դիմումը ներկայացնելիս Դիմողը ընտրում է ՄՍԾ-ի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած որևէ բանկ։
19.Հատուցումը նշանակվում և վճարվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։
20.Դիմումը մերժվում է, եթե՝
1)դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է միայնակ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների մահվան պետական գրանցում.
2)անձը (ընտանիքը) չի բավարարում սույն հավելվածի 2-րդ, 4-6-րդ կետերով սահմանված Շահառուի տվյալ խմբին վերաբերող պահանջներին․
3)անձը (ընտանիքը) հանդիսանում է Կառավարության կամ համայնքի կողմից կամ նրանց հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու․
4)անձը կամ ընտանիքի առնվազն մեկ անդամ ունի սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն․
5)դիմումը չի ներկայացվել սույն հավելվածով սահմանված կարգով, կամ չի բավարարում օրենսդրությամբ սահմանված պահանջներին կամ չեն կցվել պահանջվող փաստաթղթերը։ Ընդ որում, սույն ենթակետում նշված հանգամանքների մասին Դիմողը տեղեկացվում է անհատական օգտահաշվում և երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղղումներ չիրականացնելու դեպքում դիմումը մերժվում է սույն ենթակետում նշված հիմքով․
6)կացարանով ապահովման իրավունք ունեցող հաշվառվելու համար ներկայացվել է ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ։
21.Դիմումը բավարարվելու դեպքում, 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ Դիմողի վարձակալած բնակարանի հասցեն սպասարկող ՄՍԾ-ի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողն իրականացնում է տնայց և կազմում է Շահառուի անհատական կամ ընտանեկան միջամտության սոցիալական ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր), որը պարտադիր ընդգրկում է նաև Դիմողի և նրա ընտանիքի անդամների ակտիվացմանն ուղղված միջոցառումներ, եթե անձը կամ անձինք համարվում են աշխատունակ։ Ծրագիր կրկին չի կազմվում է, եթե պետական աջակցության մեկ այլ ոցիալական ծրագրի շրջանակներում արդեն իսկ կազմվել է Ծրագիրը։
22.Հատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով։
23.Տվյալ ամսվա վճարման ցուցակը, ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, շուրջօրյա լրիվ խնամքի հաստատություններ տեղավորվելու, սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվելու, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումների տեղեկատվական շտեմարանների տվյալների, Դիմողի կողմից տրամադրված տվյալների և ՄՍԾ տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողի մուտքագրված տվյալների համադրման արդյունքում։
24.Ամենամսյա ստուգումներն իրականացվում են հետևյալ կերպ՝
1)անձի շուրջօրյա լրիվ խնամքի տրամադրման հանգամանքը ստուգվում է Նախարարության կողմից տիրապետվող համապատասխան տեղեկատվական համակարգից․
2)Շահառուի Հատուցման իրավունքից հրաժարվելու դեպքում դիմումը ներկայացնում է իր անհատական օգտահաշվի միջոցով․
3)Շահառուի (բոլոր անդամների) սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ձեռքբերելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա տվյալներով․
4)անձի մահվան մասին տեղեկատվությունը ստուգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալներով․
5)Կառավարության կամ համայնքի կողմից կամ նրանց հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու հանդիսանալու նպատակով ստուգվում է Նախարարության կողմից տիրապետվող համապատասխան տեղեկատվական շտեմարաններից (Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 23-ի N 1007-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 502-Ն, 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1711-Ն, 2020 թվականի մարտի 19-ի N 336-Լ որոշումներ), իսկ Շահառուի կողմից նման հանգամանքի մասին տեղեկացումն իրականացվում է իր անհատական օգտահաշվի միջոցով․
6)Շահառուի երկու ամիս անընդմեջ ՀՀ-ից բացակայելու մասին հանգամանքը ստուգվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալներով․
7)Շահառուի Ծրագրի իրականացումն ապահովում է վարձակալած բնակարանի հասցեն սպասարկող ՄՍԾ-ի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը։ Վարձակալած բնակարանի հասցեն սպասարկող ՄՍԾ-ի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատողը յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 20-ը ներկայացնում է տեղեկատվություն յուրաքանչյուր Շահառուի Ծրագրի կատարման ընթացքի մասին։ Պահանջվող տեղեկատվությունը մուտքագրում է Ենթահամակարգ։
25.Ամենամսյա ստուգումներն իրականացվում են ինքնաշխատ՝ Ենթահամակարգի միջոցով՝ ընթացիկ ամսվա վերջին օրվա դրությամբ։
26.Հատուցման վճարումը դադարեցվում է, եթե
1)առկա է միայնակ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների մահվան վերաբերյալ տվյալ.
2)միայնակ անձը կամ ընտանիքի բոլոր անդամները տեղավորվել են շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն.
3)լրացել է սույն կարգով սահմանված ժամկետը.
4)Շահառուն ներկայացրել է դիմում Հատուցումը ստանալուց հրաժարվելու մասին.
5)սույն հավելվածի 3-րդ կետի 2-3-րդ ենթակետերում նշված Շահառուի դեպքում՝ վերջին 12 ամսվա ընթացքում առնվազն վեց ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է եղել անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից, իսկ սույն հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված Շահառուի դեպքում՝ 160 տոկոսի արժեքից․
6)Շահառուն ձեռք է բերել Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն.
7)Շահառուն տեղավորվել է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կամ սոցիալական տներում կամ հանդիսանում է Կառավարության կամ համայնքի կողմից կամ նրանց հետ համագործակցող կազմակերպության կողմից իրականացվող կացարանով ապահովման որևէ ծրագրի շահառու՝ բացառությամբ սույն հավելվածի 32-րդ կետով նախատեսված դեպքի․
8)Շահառուն Ծրագրով նախատեսված գործողությունը երկու անգամ անընդմեջ անհիմն չկատարելու դեպքում կամ Ծրագիրը չստորագրելու դեպքում՝ ըստ սոցիալական աշխատողի եզրակացության․
9)Շահառուն 2 և ավելի ամիս անընդմեջ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից․
10)Դիմողի կողմից կեղծ կամ ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու դեպքում․
11)սույն հավելվածի 33-րդ կետում նշված պարտականությունը չկատարելու դեպքում։
27.Հատուցման վճարումը դադարեցվում է սույն հավելվածի 26-րդ կետով նշված որևէ հանգամանք հայտնաբերելու ամսվան հաջորդող ամսվա մեկից։
28.Բողոքարկման դիմումի արդյունքում ստացված տեղեկատվության կամ փաստաթղթերի հիման վրա սույն հավելվածի 26-րդ կետում նշված հանգամանքները մերժվելու դեպքում, Հատուցման վճարումը վերսկսվում է և իրականացվում է դադարեցման օրվանից սկսած, եթե համապատասխան դիմումը ներկայացվում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ մեկ ամսից հետո դիմելու դեպքում՝ դիմելու ամսվանից։
29.Սույն հավելվածի 28-րդ կետով նախատեսված դեպքերում Հատուցում ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում, Հատուցումը շարունակվում է վճարվել ոչ ավելի քան սույն կարգով նախատեսված ժամկետով։
30.Սույն հավելվածով սահմանված կարգով Հատուցում վճարվում է
1)առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանց՝ մինչև նրանց 23 տարին լրանալը, իսկ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև 26 տարին լրանալը.
2)սույն որոշմամբ նախատեսված այլ Շահառուին՝ 3 տարի ժամկետով:
31.Անկախ բնակարանի վարձավճարի չափից՝ Հատուցման չափը, սահմանվում է՝ 40․000 ՀՀ դրամ և ընտանիքի երկրորդ յուրաքանչյուր անդամի համար 10․000 ՀՀ դրամ։
32.Եթե առանց ծնողական խնամքի մնացած երեխանի թվին պատկանող անձը կամ միայնակ կենսաթոշակառուն կամ միայնակ կենսաթոշակառուներից բաղկացած ընտանիքը դիմել է պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ————————— «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատելու հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 539-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1701-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N————— որոշմամբ սահմանված կարգով և կնքում է համապատասխան պայմանագիր, ապա նրանց համար սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված վարձավճարի վճարումը դադարեցվում է և վճարվում է վարձավճար Հայաստանի Հանրապետության կառավարության ———————————— «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում ժամանակավոր օթևանում, սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը հաստատելու հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 22-ի N 539-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1701-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» —— որոշման —— կետով սահմանված չափով՝ անմիջապես պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կառավարումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությանը։
33.Շահառուն վարձակալած բնակարանի փոփոխության դեպքում պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում անհատական օգտահաշվում կատարել փոփոխություն՝ նշելով նոր հասցեն և սեփականատիրոջ հեռախոսահամարը։
34.Սույն կարգով սահմանված Հատուցում ստանալու համար անձը (ընտանիքը) կրկին կարող է դիմել Հատուցման վճարման դադարումից առնվազն երեք տարի հետո։
35.Հատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց։
36.Սույն կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։
Ձև N 1
ՈՐՈՇՈՒՄ No______
ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Անձի ________________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
_____________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
__________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Բավարարել դիմումը և նշանակել վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցում՝ որպես —————— ընտանիք՝ ————— ժամկետով,
եթե առկա չէ օրենսդրությամբ սահմանված դադարեցման հիմք։
ՄՍԾ ________________
Հատուկ ծածկագիր (Վավերականության ստուգիչ ծածկագիր)
______________________
Ձև N 2
ՈՐՈՇՈՒՄ No______
ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԴԻՄՈՒՄԻ ՄԵՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Անձի ________________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
_____________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
__________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման դիմումը մերժել՝
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30 օրյա ժամկետում։
ՄՍԾ ________________
Հատուկ ծածկագիր (Վավերականության ստուգիչ ծածկագիր)
Ձև N 3
ՈՐՈՇՈՒՄ No______
ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
ՎՃԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
Անձի ________________________________________________________________
Անունը, ազգանունը, հայրանունը
_____________________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար
__________________________________________
ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար
—————————————————————
Դիմումի ամսաթիվը « » 20 թ․
Վարձավճարի ամբողջական կամ մասնակի հատուցման վճարումը դադարեցնել —————— -ից
Իրավական հիմքը———————————
Փաստացի հիմքը ——————————--։
Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 30 օրյա ժամկետում։
ՄՍԾ ________________
Հատուկ ծածկագիր (Վավերականության ստուգիչ ծածկագիր)
______________________
-
Քննարկվել է
04.08.2025 - 20.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1271
Տպել