Հիշել նախագիծը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 182-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
|
Նախագծով առաջարկվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվելու համար «ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Վնասակար նյութերի սահմանաքանակները հաստատելու մասին» N 182-Ն որոշման հավելվածով սնդիկի համար սահմանված՝ 5կգ, իսկ սնդիկի միացությունների համար՝ յուրաքանչյուրը 2կգ, սահմանաքանակները փոխարինել «Առկայությունը» գրառմամբ, ինչը հնարավորություն կտա ցանկացած քանակությամբ սնդիկի և սնդիկի նշված միացությունների առկայության դեպքում տվյալ օբյեկտը դիտարկելով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ապահովել այդ խիստ թունավոր նյութերի հաշվառումը և անվտանգ պահպանությունը։ |
-
Քննարկվել է
24.07.2025 - 08.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Արտակարգ իրավիճակներ
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1660
Տպել