Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2025 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետը 13-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված՝ մայրության նպաստի և ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները։».

  1. Որոշման հավելվածում՝
  • 1-ին կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝1-ին ենթակետով,

«2.1) բանկային այլ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված միանվագ դրամական վճարների հաշիվ չհանդիսացող՝ շահառուի անվամբ բանկում գործող այլ դրամային հաշիվ.»,

  • 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Լիազոր մարմինը բանկին է տրամադրում սույն պայմանագրի N 1 ձևում նշված տեղեկատվությունը (այսուհետ` վճարման ցուցակ), իսկ բանկը, վճարման ցուցակում ներառված տվյալների հիման վրա, շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ և այդ հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող միանվագ դրամական վճարի գումարը, բացառությամբ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման 3-րդ կետի 14-րդ ենթակետով սահմանված միանվագ դրամական վճարի (այսուհետ՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ) գումարի։»,

  • 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1 ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ցուցակը լիազոր մարմինը բանկին է տրամադրում, իսկ բանկը, համապատասխան դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ, հանրային ծառայությունների համարանիշով կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով նույնականացնում է շահառուին, ճշտում է շահառուի անվամբ բացված այլ բանկային հաշվի առկայությունը և՝

1) շահառուի անվամբ բացված այլ բանկային հաշվի առկայության դեպքում ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրում է այլ բանկային հաշվին.

2) շահառուի անվամբ բացված այլ բանկային հաշվի բացակայության դեպքում` շահառուի անվամբ բացում է բանկային հաշիվ ու ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրում այդ հաշվին:

2.2. Սույն պայմանագրի 2.1-ին կետի 1-ին ենթակետում նախատեսված դեպքում շահառուի անվամբ բացված բանկային այլ հաշվին ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը մուտքագրելուց հետո այն համարվում է վճարված։»,

7-րդ կետի 7-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ լիազոր մարմնին տրամադրել սույն պայմանագրի N 9 ձևով սահմանված տեղեկատվություն այն այլ բանկային հաշիվների վերաբերյալ, որոնց նախորդ ամսվա ընթացքում մուտքագրվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստի գումարը։»,

  • N 2 ձևը՝

ա. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1) հաշվետու ամսվա ընթացքում  այն անձանց ընդհանուր թիվը, որոնց բանկային այլ հաշիվներին է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը.»,

բ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ 7.1-ին կետով.

«7.1) հաշվետու ամսվա ընթացքում անձանց բանկային այլ հաշիվներին մուտքագրված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների ընդամենը գումարի չափը.»,

  • լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր՝ N 9 ձևով.

«Ձև N 9

միանվագ դրամական վճարների

պայմանագրի

 Ց Ա Ն Կ 

ՀԱՇՎԵՏՈՒ ԱՄՍՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ և ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՅԼ ՀԱՇՎԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԲԱՆԿԸ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

1) բանկի անվանումը (ծածկագիրը), ցանկը բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին.

2) շահառուի անունը, ազգանունը, առկայության դեպքում` հայրանունը.

3) շահառուի անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը.

4) միանվագ դրամական վճարի գործի համարը, նշում միանվագ դրամական վճարի տեսակի՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վերաբերյալ.

5) վճարման ցուցակը (որի հիման վրա բանկին է փոխանցվել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը) բանկին ուղարկելու օրը, ամիսը, տարին, վճարման ցուցակի հերթական համարը.

6) ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների գումարը բանկային այլ հաշվին փոխանցելու օրը, ամիսը, տարին։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    18.07.2025 - 04.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1501

Տպել

Առաջարկներ`

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ օրենքում հստակ ամրագրել, որ հոգեկան առողջության խնդիրները (օրինակ՝ դեպրեսիա, այրվածության համախտանիշ) կարող են հիմք հանդիսանալ ժամանակավոր անաշխատունակության համար։ Հիմնավորում․ հոգեկան առողջության խթանումը և սոցիալական աջակցությունը կարևոր են, որ աշխատավայրում աշխատանքի ժամանակ հագեցած և արդյունավետ միջավայր ստեղծվի։

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ սահմանել հայրական վճարովի արձակուրդ, որը կտևի առնվազն 10֊14 օր։ Հիմնավորում․ կնպաստի հոր ներգրավմանը երեխայի խնամքի գործընթացում և կամրապնդի ընտանիքի ներսում դերաբաշխմանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: