Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք – Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թ. ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված Հավելված 2-ի ցանկի 3.1.2. կետով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը որպես կատարող մարմին հանձնարարվել է իրականացնել «Հայաստանի բնակավայրերի պատմական կառուցապատման, ճարտարապետական և բնական ժառանգության քաղաքաշինական ռեաբիլիտացիայի ծրագրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի ձեռքբերում»: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի՝ «Պատմականորեն ձևավորված կամ հուշարձաններով հարուստ բնակավայրերի զարգացման ընթացքում հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության համար բարենպաստ պայմաններ ապահովելու, դրանց քաղաքաշինական և գեղագիտական դերը պահպանելու նպատակով և ելնելով նոր կառուցապատում իրականացնելու համար որոշակի պայմաններ սահմանելու նկատառումից` կազմվում է բնակավայրի պատմամշակութային հիմնավորման նախագիծ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը Հայաստանի Հանրապետության հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն է:

Ժամանակակից քաղաքի տարածքում դարերի ընթացքում կերտվել և հիմնականում մեզ են հասել նյութական մշակույթի մեծարժեք ու բազմաբնույթ հուշարձաններ, որոնցից շատերը համաշխարհային կարևոր նշանակություն ունեն: Այս հուշարձանները գեղարվեստորեն արժեքավորում են Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը, ցուցադրում նրա անցած պատմական ուղին և պայմանավորում բնակավայրի ինքնատիպ պատմական դեմքը: Արժեքավոր պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը և քաղաքի ինքնատիպ ճարտարապետական կերպարը հիմք են հանդիսանում քաղաքում պատմամշակութային գործառույթի զարգացման համար, որն իր հերթին կարող է նպաստել նաև տեղական և արտասահմանյան զբոսաշրջության առավել զարգացմանը:

1939-1943թթ., 2006թ. Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի համար մշակված գլխավոր հատակագծերում և «Արմավիր-6» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում լուծելով քաղաքի և համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցեր, անդրադառնալով պատմության և մշակույթի արժեքներին՝ պատշաճ ուշադրության չեն արժանացել հուշարձանների պահպանման, դրանց շրջապատող ներդաշնակ միջավայրի ստեղծման և հուշարձանների օգտագործմամբ քաղաքում պատմամշակութային գործառույթների զարգացման հարցերը:

Վերջին տարիներին նոր թափ առած կառուցապատմամբ պայմանավորված,   անմասշտաբ և հաճախ ցածր որակի կառույցների անկաշկանդ մուտքը դեպի պատմական միջավայր կանխելու և նոր կառուցապատումը կարգավորելու անհրաժեշտությունը հանգեցնում է Վաղարշապատ (էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի ձեռքբերմանը:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը հիմնված է ոլորտը կարգավորող իրավական ակտերի վրա՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթների, ՀՀ կառավարության 2002 թ․ ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 38-րդ կետի՝ «Հուշարձաններ ունեցող բնակավայրերում հուշարձանների պահպանությունը և անխաթարությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մշակվում են բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման և հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ծրագրային փաստաթղթեր են բնակավայրի գլխավոր հատակագծի, մանրամասն հատակագծման և գոտևորման նախագծերի կազմման համար:» և մշակվում են համաձայն ՀՀ կառավարության 2023 թ. հունիսի 8-ի N 936-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգի» 2-12-րդ կետերի:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հաշվի առնելով, որ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծ դեռևս չի մշակվել անհրաժեշտություն է առաջանում մշակել այն՝ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությանն ուղղված պետական քաղաքականություն ձևավորելու համար։ Ներկայացված առաջադրանքի հաստատումից հետո օրենքով սահմանված կարգով կկազմվի և կհաստատվի Վաղարշապատ (Էջմիածին)  քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի հուշարձանների պահպանական գոտիների նախագիծը, որը ամբողջությամբ կսահմանի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների պայմանակարգը, որն ուղղված է բնակավայրի տարածքի կայուն զարգացման պայմանների ստեղծմանը, շրջակա միջավայրի գրավիչ ձևավորման ապահովմանը, ձևավորված քաղաքաշինական կառուցվածքի և ճարտարապետական կերպարի (դիմագծի) պահպանմանը և պատմականորեն ձևավորված միջավայրի հետ նոր կառուցապատման ներդաշնակության ապահովմանը, քաղաքաշինական կազմավորված միջավայրին համահունչ քաղաքականության վարման ապահովմանը, քաղաքաշինական ակտիվ ներգործություն ունեցող առավել արժեքավոր դոմինանտների (գերիշխող տարրերի) և դրանց տեսողական ընկալման համար նպաստավոր պայմանների ապահովմանը, բնակավայրի կամ դրա առանձին հատվածների, պատմական միջուկի զարգացման ու վերակառուցման ընթացքում տարածական, կառուցվածքային, կերպարային (հորինվածքային) միասնություն, ճարտարապետագեղարվեստական որակների հատկանիշների պահպանման ապահովմանը, քաղաքաշինական միջավայրի և բնական դոմինանտների (գերիշխող տարրերի) հորինվածքային փոխկապակցվածության (բնության գերիշխող հատվածների հետ քաղաքաշինական արժեքավոր բաղադրիչների համահունչ կազմակերպման  ապահովմանը, քաղաքային և բնական արժեքավոր համայնապատկերային ընկալման պայմանների ապահովմանը, հուշարձանների պահպանման, դրանց տարածքների և պահպանական գոտիների առավել շահեկան օգտագործման և նպաստավոր պայմանների ստեղծման ապահովմանը, տրանսպորտային և հետիոտնային հոսքերի ակտիվության կանոնակարգմանը և կարգավորմանը,  բնական և արհեստական լանդշաֆտի վերականգնման, պահպանման ու հետագա օգտագործման միջոցառումների իրականացման կանոնակարգմանը, նախատեսվող և վերակառուցվող օբյեկտների համար ճարտարապետահատակագծային և տեխնիկական նախագծման առաջադրանքներում (նախագծման թույլտվություն) պայմանների և պահանջների ձևակերպմանը, փոքր ճարտարապետական ձևերի, բնակչությանը սպասարկող տարրերի, լուսավորության, գովազդների, տեղեկատվական վահանակների միասնական լուծումների կարգավորմանը, հուշարձանների պահպանական գոտիների պայմանակարգերին չհամապատասխանող շինությունների օգտագործման կարգավորմանը, տարածքային պլանավորման նպաստավոր պայմանների ստեղծման ապահովմանը, ներդրումների ներգրավման բարենպաստ պայմանների ստեղծման ապահովմանը, այդ թվում` հողամասերի և կապիտալ շինարարության օբյեկտների թույլատրված օգտագործման առավել արդյունավետ տեսակների ընտրության հնարավորություն ընձեռելու միջոցով:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

   ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներ:

6.

Ակնկալվող արդյունքը

 

   Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման առաջադրանքի հաստատումից հետո Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի և հուշարձանների պահպանական գոտիների նախագծի կազմում և հաստատում։

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների նախագծի մշակումը թույլ կտա բացահայտել և քաղաքի համամշակութային համակարգում ըստ արժանվույն ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված նյութական մշակույթի արժեքավոր հուշարձանները, սահմանել պահպանական գոտիների համակարգը և դրանց պահպանական պայմանակարգերը:

 

           

  

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

   «Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի (այդ թվում՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի) առաջադրանքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի համատեղ հրամանի նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առա­ջացնում:

                                                          

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱ­ՄՈՒՏ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ             

«Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի (այդ թվում՝ հուշարձանների պահպանական գոտիների նախագծի) առաջադրանքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի համատեղ հրամանի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առա­ջացնում:

 

                                                                                      

                                                                             

  • Քննարկվել է

    02.07.2025 - 18.07.2025

  • Տեսակ

    Համատեղ հրաման

  • Ոլորտ

    Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1299

Տպել

Առաջարկներ`

Susanna Sargsyan

02.07.2025

Առաջարկում եմ նախագծի հավելված 1-ի մեջ Նորահայտ հուշարձաններ հատվածում «ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի նորահայտ հուշարձանների ցուցակ» բառերը փոխել «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի նորահայտ հուշարձանների ցուցակ» բառերով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: