Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

                ՆԱԽԱԳԻԾ

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ

ՆԱԽԱՐԱՐ

«_____» ____________թ. թիվ _____Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

                                                                    «_____» ___________թ. թիվ ____Ն


 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հրամայում ենք.

 

  1. Հաստատել`

 

  1. Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծի մշակման առաջադրանքը՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ՝                             Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

      ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ՝                                                                Ա. ՄԵԽԱԿՅԱՆ

 

 

 

 

Հավելված 1

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի և

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի

2025 թվականի      -ի     N         համատեղ հրամանի

 

 

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ (ԷՋՄԻԱԾԻՆ) ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անվանումը: Վաղարշապատ (Էջմիածին) քաղաք:

 

  1. Նախագծման հիմքը.

 

ՀՀ ԱԺ 1998թ. նոյեմբերի 11-ին ընդունված ՀՀ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքը, ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը» ՀՀ կառավարության 2023թ. հունիսի 8-ի N 936-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգը»:

 

  1. Տարածքի սահմանները և մակերեսը.

 

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 800-850 մետր բարձրության վրա: Քաղաքն ունի գլխավոր ճանապարհ դեպի մայրաքաղաք Երևան։ Միացված է Երևանին գյուղերով։ Քաղաքից դեպի Երևան մայրուղին 22 կմ է: Մարզկենտրոնից գտնվում է 25կմ հեռավորության վրա: Զվարթնոց օդանավակայանից՝ 7կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքը կազմում է 4328.83 հա, որից քաղաքի տարածքը` 846.62 հա: Քաղաքի տեղանքը հարթ է, թույլ թեքված դեպի հարավ-արևմուտք: Սահմանակից համայնքները՝ Ոսկեհատ, Արտիմեդ, Նորակերտ, Ծաղկունք, Շահումյան, Մրգաստան, Պտղունք, Գրիբոյեդով:

 

  1. Համայնքի հիմնական բնութագիրը.

 

Էջմիածնի տարածքում մարդիկ բնակվել են հնագույն ժամանակներից ի վեր: Այդ են վկայում Էջմիածնի և մոտակայքի հուշարձանները (Շրեշ բլուր, Մոխրաբլուր, Ակնաշեն, Թեղուտ և այլն)` քարի, բրոնզի և երկաթի դարերի հնագիտական անընդմեջ շերտերով, որոնց պեղումների և շինարարական աշխատանքների ժամանակ հնագիտական բազմաթիվ նյութեր են հայտնաբերվել:

Էջմիածնի մասին գրավոր ամենահին տեղեկությունը պատկանում է Վանի (Արարատյան) թագավոր Ռուսա Բ-ին (մ.թ.ա. մոտ 685-645թթ.): Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության` Էջմիածնի տարածքը կոչվել է Կուարլինի, որտեղ Ռուսա Բ-ն ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից:

1945 թվականին քաղաքը վերանվանվել է Էջմիածին և այդ անուն է կրել մինչև 1992 թվականը, երբ նորից վերանվանվեց Վաղարշապատ։

1939-1943թթ. կազմվել է քաղաքի գլխավոր հատակագիծը, ուր հաշվի են առնվել դարերով կազմավորված տեղանքի առանձնահատկությունները, պատմաճարտարապետական հուշարձանների առկայությունը և բնական պայմանները: Ճարտարապետական հիմնական անսամբլները կողմնորոշվել են դեպի Արարատ, մասամբ դեպի Արագած լեռը, հաշվի են առնվել նաև քաղաքի հետագա զարգացման և տուրիզմի հարաճուն ծավալման պահանջները:

Դարավոր կառուցումներից ու վերակառուցումներից հետո 1960-ական թթ. վերջին վերջնականապես ամբողջականացավ Էջմիածնի վանքի համալիրը, որն այժմ ոչ միայն Էջմիածնի տաճարի գլխավոր անսամբլներից է, այլև հայ ճարտարապետության գոհարներից:

Էջմիածինը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ է:

Քաղաքի կենտրոնում է գտնվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, որը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիմնական նստավայրն է։

 

  • Հողային ֆոնդի փաստացի բաշխումը.

 

Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված տարածքը՝ 4328.83 հա,

  • Բնակավայրերի հողեր՝ 849.11 հա,
  • Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 2915.828 հա,
  • Արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր՝ 311.041 հա,
  • Էներգետիկայի հողեր՝ 60.50 հա,
  • Հատուկ պահպանվող տարածքներ՝ 101.44 հա,
  • Հատուկ նշանակության հողեր՝ 61.646 հա,
  • Անտառային հողեր՝ 7.10 հա,
  • Ջրային հողեր՝ 19.00 հա,
  • Քաղաքացիների սեփականության հողեր՝ 2704.989 հա,
  • Իրավաբանական անձանց սեփականության հողեր՝ 268.464 հա,
  • Համայնքային սեփականության հողեր՝ 1043.511 հա,
  • Պետական սեփականության հողեր՝ 311.566 հա:

 

  • Բնակչության թիվը (մշտական).

 

  • 2023 թ. դրությամբ՝ 46 640 հազար մարդ:

 

  • Պատմության և մշակույթի հուշարձանների առկայությունը ըստ ժամանակաշրջանների.

 

  • քարե դար
  • բրոնզե դար
  • երկաթի դար
  • ուրարտական,
  • վաղ միջնադար,
  • զարգացած միջնադար,
  • ուշ միջնադար,
  • նոր և նորագույն:

 

  1. ՀՀ կառավարության կողմից հաստատված համայնքի հուշարձանների պետական ցուցակը.

 

  • ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի N 1589-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»,
  • ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ըստ հավելվածի 5-ի՝ «Արմավիրի մարզ»:

 

  1. ՀՀ Կառավարության 2002թ. ապրիլի 20-ի N 438 որոշման N 3 ձևով սահմանված կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը.

Առկա չեն:

 

 

  1. Նորահայտ հուշարձանները.

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդունված ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքի նորահայտ հուշարձանների ցուցակ:

  1. Գերեզման Լուսինե Զաքարյանի, 1992 թ.,
  2. Հուշաղբյուր Մեծ եղեռնի նահատակներին, 1987 թ.,
  3. Խաչքար Սարգիս Հարությունյանին, 1993 թ.,
  4. Հուշարձան Արցախյան ազատամարտում զոհվածներին, 2008 թ.,
  5. Եղիշե Թադևոսյանի հայրական տունը, 19-րդ դ. վերջ:

 

  1. Նախագծին առընչվող՝ հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և որոշումները.

 

  • ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 30-ի N 1732-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ», որի կազմում ներգրավված է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) կողմից մշակված Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պահպանական գոտիների ուրվագիծ,
  • 2022 թ. ապրիլի 26-ի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի որոշմամբ հաստատված «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծ»

 

  • Հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքներ.

 

  • Վարելահող՝ 1982.737 հա,
  • բազմ. տնկարկներ, ընդամենը՝ 506.32 հա,
  • պտղատու այգի՝ 229.063 հա,
  • խաղողի այգի՝ 277.257 հա,
  • այլ հողատեսքեր՝ 403.37 հա,
  • տնամերձ՝ 470.76 հա,
  • ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսը՝ 165.3 հա,
  • անտառային հողեր՝ 7.10 հա,
  • ջրային հողեր՝ 19.00 հա,

և այլն:

 

  1. Նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ցանկը ըստ 08.06.2023 թ. N 936-Ն որոշման.

 

  • տարածքի տեղագրական հանույթ՝ Մ 1: 5000, 1: 2000 կամ 1:1000,
  • կադաստրային քարտեզագրման նյութեր, որոնք ներբեռնվում են ազգային գեոպորտալ հարթակից,
  • հողօգտագործման քարտեզներ, Մ 1:10 000 կամ 1: 5000,
  • ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի N 1589-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»,
  • ՀՀ կառավարության 2007թ. մարտի 15-ի N 385-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ըստ հավելվածի 5-ի՝ «Արմավիրի մարզ»:
  • ՀՀ կառավարության 2006 թ. նոյեմբերի 30-ի N 1732-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ», որի կազմում ներգրավված է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) կողմից մշակված Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի պահպանական գոտիների ուրվագիծ,
  • 2022 թ. ապրիլի 26-ի ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի արտահերթ առաջին նիստի որոշմամբ հաստատված «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր-6 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծ»
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա ընդունված ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի նորահայտ հուշարձանների ցուցակ:
  • հուշարձանների վկայագրեր,
  • տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների վերաբերյալ:

 

  1. Նախագծի գրաֆիկական և տեքստային մասերին ներկայացվող հիմնական պահանջները.

 

Նախագծի գրաֆիկական և տեքստային մասերը պետք է մշակվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թ. հունիսի 8-ի N 936-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների պատմամշակութային հիմնավորման նախագծերի մշակման ու հաստատման կարգի» պահանջներին համապատասխան:

 

  • Քննարկվել է

    02.07.2025 - 18.07.2025

  • Տեսակ

    Համատեղ հրաման

  • Ոլորտ

    Մշակութային, Պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1313

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Susanna Sargsyan

02.07.2025

Առաջարկում եմ նախագծի հավելված 1-ի մեջ Նորահայտ հուշարձաններ հատվածում «ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի նորահայտ հուշարձանների ցուցակ» բառերը փոխել «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի նորահայտ հուշարձանների ցուցակ» բառերով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: