ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների սանիտարապաշտպանական գոտիների վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» շինարարական նորմերով սահմանված պահանջների հստակեցման, ինչպես նաև խմելու ջրի շշալցման արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգման և սանիտարապաշտպանական գոտի չափերի սահմանման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ՀՀ տարածքում արդյունաբերական (արտադրական) օբյեկտների վտանգավորության դասերը, սանիտարապաշտպանական գոտիների չափերին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերով (այսուհետ՝ Նորմեր)։
Սակայն, Նորմերում խմելու ջրի շշալցման արտադրական օբյեկտների սանիտարական դասակարգման և սանիտարապաշտպանական գոտի չափերի վերաբերյալ պահանջները ներառված չեն։
Վերը նշված օրենսդրական բացի լրացման և Նորմերում խմելու ջրի շշալցման արտադրական օբյեկտների վերաբեյալ համապատասխան պահանջներ ամրագրելու նպատակով ուսումնասիրվել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համապատասխան նորմատիվ-իրավական կարգավորումները։
Մասնավորապես՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող կազմակերպությունների, շինությունների և այլ օբյեկտների սանտարապաշտպանական գոտիների վերաբերյալ պահանջներ սահմանող համապատասխան սանիտարական նորմերի և կանոնների կարգավորումների համաձայն խմելու ջրի շշալցման արտադրական օբյեկտների սանիտարապաշտպանական գոտու չափը 50 մ է։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծի շրջանակնեում խմելու ջրի շշալցման արտադրական օբյեկտները դասվել են V դասի սանիտարական դասակարգում ունեցող արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների թվին, որոնց սանիտարապաշտպանական գոտու չափը 50 մ է։
Ինչ վերաբերում է ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների մասով կարգավորումներին, ապա Նորմերի համաձայն դրանք դասվում են V դասի սանիտարական դասակարգում ունեցող արդյունաբերական օբյեկտների և արտադրությունների թվին, որոնց սանիտարապաշտպանական գոտու չափը 50 մ է։
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի N 757-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 600-Ն որոշման համաձայն բնակելի կառուցապատման գոտում տնամերձ հողամասերում տեղադրվող ջերմոցները պատկանում են օժանդակ և տնտեսական շինությունների թվին, որոնք միևնույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ ունեն երկրորդական նշանակություն։
Որպես տնտեսական նշանակության շինություն տնամերձ հողամասերում տեղադրված ջերմոցների կառուցապատման չափորոշիչները սահմանված են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերով։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 135-րդ կետի համաձայն թույլատրվում է տնտեսական կառույցի (այդ թվում` ընտանի կենդանիների և թռչունների համար նախատեսված), ավտոտնակի, բաղնիքի, ջերմոցի կցակառուցում (նախագծում) տնամերձ հողամասի առանձնատանը՝ պահպանելով սանիտարական և հակահրդեհային նորմերը։
Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել տնամերձ հողամասերում տեղադրվող փոքրածավել սեզոնային ջերմոցների կառուցապատման վերաբերյալ պահանջները տարանջատել խոշոր ջերմատնային և ջերմոցային արդյունաբերական արտադրական տնտեսությունների պահանջներից։
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում,
- ՀՀ կառավարության ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 531-Լ որոշում:
Միաժամանակ հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդյունաբերական (արտադրական) օբյեկտների սանիտարապաշտպանական գոտիների չափերի հստակեցում և կանոնակարգում։
-
Քննարկվել է
30.06.2025 - 15.07.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1222
Տպել