ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2025 թ. N____________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
________________________________________________________________
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 1-ի «ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և հասարակական նշանակության շենքերի ու շինությունների սանիտարապաշտպանական գոտիներ և սանիտարական դասակարգում» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 06-Ն հրամանի հավելվածի.
1) 124-րդ կետի 5-րդ ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժա. կոնցենտրատների (խտածոների) և էսենցիաների հիմքի վրա ոչ ալկահոլային խմիչքների, խմելու ջրի շշալցման արտադրություններ,»,
2) 127-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ջերմատնային և ջերմոցային տնտեսություններ (բացառությամբ՝ տնամերձ հողամասում տեղադրված մինչև 1500 մ2 մակերեսով ջերմոցների),»։
-
Քննարկվել է
30.06.2025 - 15.07.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1219
Տպել