Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ

«Հայաuտանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Հայաuտանի Հանրապետությունում հունիսի 23-ը նշել որպեu հանրային ծառայողի oր: Նախագծի ընդունմամբ հասարակության մեջ հանրային ծառայողի դերն ու նշանակությունը կարևորելու ևս մեկ հնարավորություն կստեղծվի:

  • Քննարկվել է

    19.04.2018 - 07.05.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6742

Տպել

Առաջարկներ`

Արմեն Այվազյան

07.05.2018

Ողջունում եմ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ներկայացրած այս նախագիծը, որը հերթականն է` մեզ , հանրային ծառայողներիս իրավունքների պաշտպանության գործում` կատարված Պետհիմնարկների հանրապետական ճյուղային արհմիության ջանքերի շնորհիվ: Համամիտ եմ, ինչու ոչ, մանավանդ որ շատ երկրներում նշում են։ Հանրային ծառայողի օրը ևս մեկ անգամ հնարավորություն կտա բարձրացնելու հանրապետության աշխատող բնակչության մեծ տոկոս կազմող հանրային ծառայողների դերն ու նշանակությունը:

Անժելա Ստեփանյան

07.05.2018

Որպես հանրային ծառայող, ուրախ կլինեմ օրացույցում նման օր ունենալու համար

Մարգարիտա Պետրոսյան

07.05.2018

Ողջունում եմ, համամիտ եմ առաջարկի հետ:

Տեսնել ավելին