ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման նպատակով պետության կողմից կատարվող ծախսերի մասնակի պետական բյուջե հետ վերադարձով։
Հարկ է նշել, որ հանրապետությունից արտահանվում են խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, մասնավորապես ընթացիկ տարվա ընթացքում ծնված հորթերը և գառները։ Վերջիններս հանրապետությունում պահվում են մինչև 3 ամիս, իսկ պետության կողմից ֆինանսական ծախսերը ներառում են՝ անասնաբույժի վճար և ականջապիտակների գումար։ Այսինքն ստացվում է, որ արտահանվող կենդանիները չեն պահվում հանրապետությունում հետագա բուծման նպատակով, հետևաբար և առաջարկվում է արտահանվող կենդանիների վրա պետության կողմից կատարվող ծախսերը հետ վերադարձվեն պետական բյուջե։
Այս համատեքստում, սույն նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան լրացումներ՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների արտահանման դեպքում, մինչև առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատները կամ համապատասխանության տեղեկանքի տրամադրումը արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերը՝ ականջապիտակների միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։
Նախագծով առաջարկվում է նաև իրավաբանական անձինց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տնտեսություններում բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարի ամրացումն իրականացնել վճարովի սկզբունքով՝ ականջապիտակների միավորի գինը հետ վերադարձնելով պետական բյուջե։
Նախագծով նախատեսվող լրացումները նախատեսվում է կիրարկել 2027 թվականի հունվարի 1-ից։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերի ամսին, որի շրջանակներում իրականացվում է միայն խոշոր եղջերավոր կենդանիների համարկալում և հաշվառում, և կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու նույնականացման անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրվում է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգ։
Ծրագիրը յուրաքանչյուր տարի ֆինանսավորվում է պետական միջոցների հաշվին՝ անասնաբույժի վճար, անասնաբուժական պարագաների, «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) տեխնիկատեղեկատվական սպասարկման ծառայության ձեռքբերում։
2025 թվականին մեկնարկել է նաև մանր եղջերավոր կենդանիների համարկալման և հաշվառման գործընթացը, որը նույնպես իրականացվում է պետական միջոցների հաշվին։
Ելնելով վերոգրյալից, Էկոնոմիկայի նախարարության կողմից կատարվել է վերլուծություն՝ տարեկան արտահանվող խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ։ Վերլուծության արդյունքում պարզվել է, որ ըստ Պետական եկամուտների կոմիտեի կողմից Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն 2023 թվականին արտահանվել է 44 667 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ և 109 711 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ, 2024 թվականին՝ 48 692 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ և 151 565 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ։
Անդրադարձ է կատարվել նաև Վիճակագրական կոմիտեի հրապարակումներին՝ գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններում բուծվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի վերաբերյալ։
Հարկ է նշել, որ պետական պատվերի շրջանակներում ըստ տարիների Ծրագրի բյուջեն՝ անասնաբույժի վճարի, անասնաբուժական պարագաների, «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ Համակարգ) տեխնիկատեղեկատվական սպասարկման ծառայության ձեռքբերման համար կազմել է՝
- 2022 թվականին 884 400, 0 հազար դրամ,
- 2023 թվականին՝ 499 099, 5 հազար դրամ,
- 2024 թվականին՝ 155 434, 4 հազար դրամ,
- 2025 թվականին՝ 850 437, 0 հազար դրամ։
Հաշվի առնելով միջազգային փորձը՝ մասնավորապես եվրոպական երկներում համարկալման գործընթացի ծախսերը թե իրավաբանական անձանց պատկանող և թե գյուղացիական տնտեսություններում բուծվող գյուղատնտեսական կենդանիների համարկալաումն ամբողջովին իրականացվում է տնտեսավարողի միջոցների հաշվին, սույն նախագծի իմաստով առաջարկվում է միայն՝ արտահանվող և առևտրային կազմակերպություններին պատկանող տնտեսություններում բուծվող գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի համարակալման համար ականջապիտակների գումարի հետ վերադարձ պետական բյուջե։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծով առաջարկվող իրավակարգավորման նպատակն է՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ արտահաման դեպքում և առևտրային կազմակերպություններում բուծվող գյուղատնտեսական կենդանիների նկատմամբ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերի՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գնի վճարում պետական բյուջե, մասնակի թեթևացնելով պետության ֆինանսական բեռը։
Հարկ է նշել, որ 2025 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների ականջապիտակների մեկ զույգի միավոր արժեքը կազմել է 115,2 դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների ականջապիտակներինը՝ 166,3 դրամ։
Այսպիսով, եթե օրինակ 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանվի 2024 թվականին արտահանված խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ գլխաքանակով, ապա պետական բյուջե հետ վերադարձված ֆինանսական միջոցները կկազմեն՝
- խոշոր եղջերավոր կենդանիների ականջապիտակների գումարը՝ 48 692 × (115,2 × 2) = 11 218 640 դրամ,
- մանր եղջերավոր կենդանիների ականջապիտակների գումարը՝ 151 565 × (166,3 × 2) = 50 410 519 դրամ։
Ընդամենը տարեկան պետական բյուջե վերադարձվող գումարը կկազմի 11 218 640 + 50 410 519 = 61 629 159 դրամ։
Այս համատեքստում հետագյում կհաշվարկվի նաև առևտրային կազմակերպություններով ներմուծվող գլխաքանկի նկատմամբ պետական բյուջե հետ վերադարձվող ֆինանսական միջոցները։
Այսպես օրինակ՝ 2024 թվականին Էկոնոմիկայի նախարարության տոհմային տավարաբուծության և ոչխարաբուծության ծրագրերի շրջանակներում ներմուծվել են.
- 237 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, եթե ականջապիտակների միավորի գնի պետական բյուջե հետ վերադարձ լիներ, ապա այն կկազմեր 237 × (115,2 × 2) = 54 605 դրամ,
- 2025 թվականի հունիս ամսվա դրությամբ ներմուծվել են 269 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ և ականջապիտակների միավորի գնի պետական բյուջեի հետ վերադարձը կկազմեր՝ 269 × (166,3 × 2) = 89 500 դրամ։
Սակայն պետք է նշել, որ հանրապետություն ներմուծվում է ոչ միայն Էկոնոմիկայի նախարարության ծրագրի շրջանակներում այլ նաև ծրագրից դուրս ոչ տոհմային կենդանիներ։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:
6․ Ակնկալվող արդյունքը
Ծրագրի կատարման ապահովումը նաև միջազգային պահանջ է և հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման միջոցառումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան։
Սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել նաև մշակել այնպիսի մեխանիզմ, որը ֆինանսական տեսանկյունից հնարավորություն կընձեռնի մասնակի թեթևացնել պետական ֆինանսական միջոցների ներգրավածությունը։
Նախագծի ընդունման արդյունքում մասնակի կթեթևացվի պետության ֆինանսական բեռը՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերի մասով։
Միաժամանակ, պետական բյուջե հետ վերադարձված ֆինանսական միջոցները նախատեսվում է, որ ներառվեն հաջորդ տարվա Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջետային հայտում։
-
Քննարկվել է
23.06.2025 - 09.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1779
Տպել