Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ ___________ 2025  թվականի N ______Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 818-Լ որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
  • 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նախադասությունով․

«Ընդ որում՝

  • գյուղացիական տնտեսություններում բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարն ամրացվում է անվճար․
  • իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պատկանող տնտեսություններում բուծվող ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի ականջապիտակի նույնականացման անհատական համարն ամրացվում է վճարովի։ Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Միջոցառումն իրականացվում է վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը անասնաբույժին տրամադրելուց հետո և այն պահվում է կազմակերպությունում։».
  • 32-րդ կետի 2-րդ ենթակետում «անձինք» բառից հետո լրացնել «, անհատ ձեռնարկատերերը» բառերը․
  • 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին ենթակետով․

 «2․1) ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի արտահանման դեպքում, մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 8 ձևի համապատասխանության տեղեկանքի տրամադրումը կենդանիների արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսը՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Տեսչական մարմինը N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրամադրում է վճարումը հավաստող փաստաթղթի առակայության դեպքում։ Վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը պահվում է տեսչական մարմնում․»․   

  • 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ նախադասությունով․

«Արտահանման դեպքում, կենդանիների արտահանմամբ զբաղվող ֆիզիկական, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսը՝ ականջապիտակների ձեռքբերման միավորի գինը հետ վերադարձնել պետական բյուջե։ Տեսչական մարմինն առողջության կամ անասնաբուժական սերտիֆիկատները կամ N 8 ձևի համապատասխանության տեղեկանքը տրամադրում է վճարումը հավաստող փաստաթղթի առակայության դեպքում։ Վճարումը հավաստող փաստաթղթի լուսապատճենը պահվում է տեսչական մարմնում։»։       

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
          վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

 

  • Քննարկվել է

    23.06.2025 - 09.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1785

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: