Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ ջրային օրենսգրքի 62.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման հավելվածով հաստատված 1.4-րդ կետը, և պայմանավորված է կեղտաջրերի մաքրման գործընթացը Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի մայիսի 21-ի քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին (թիվ 91/271/ԵՏՀ) հրահանգի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին չհամապատասխանելու դեպքում Նախագծով տրվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով սահմանվել են արտադրական կեղտաջրերի նախնական մաքրման պահանջներ, եթե արտադրական կեղտաջրերի որակը չի համապատասխանում ջրահեռացման համակարգ արտանետման պահանջներին։

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

«Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի մինչ ջրահեռացման համակարգ արտանետելը արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ կառավարման արդյունքում նաև շրջակա միջավայրի պահպանությանը:

5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Արտադրական կեղտաջրերի նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման հավելվածով հաստատված 1.4-րդ միջոցառման կատարումից։

  1. Կապը ԵՄ դիրեկտիվների հետ

Նախագծի ընդունումը կնպաստի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 1991 թվականի մայիսի 21-ի քաղաքային կեղտաջրերի մաքրման մասին (թիվ 91/271/ԵՏՀ) հրահանգի դրույթների մոտարկմանը և ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի 101-րդ կետով նախատեսված միջոցառումների պատշաճ իրականացմանը։

91/271/ԵՏՀ դիրեկտիվի Հոդված 11-ի համաձայն արտադրական կեղտաջրերի արտահոսքը կոլեկտորային համակարգեր ենթակա է նախնական կանոնակարգերի և/կամ հատուկ թույլտվությունների իրավասու մարմնի կամ համապատասխան մարմնի կողմից։

Արտադրական կեղտաջրերը, որոնք մտնում են ջրահեռացման համակարգեր և բնակավայրերի կեղտաջրերի մաքրման կայաններ, պետք է ենթարկվեն այնպիսի նախնական մաքրման, որպեսզի

— չվնասվեն ջրահեռացման համակարգերը, կեղտաջրերի մաքրման կայանները և հարակից սարքավորումները,

— չխոչընդոտեն կեղտաջրերի մաքրման կայանի շահագործմանը և տիղմի մաքրմանը,

—մաքրման կայաններից արտանետումները բացասաբար չանդրադառնան շրջակա միջավայրի վրա կամ չխանգարեն ստացվող ջրի համապատասխանությանը այլ հրահանգներին,

—տիղմը անվտանգ հեռացվի էկոլոգիապես ընդունելի եղանակով:

  • Քննարկվել է

    16.06.2025 - 07.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Ջրային տնտեսություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1636

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: