23.06.2025
Առաջարկում եմ նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող ծրագրում ներառել «Էմոցիոնալ ինտելեկտ և հաղորդակցական հմտություններ» մոդուլը։ Այս մոդուլը կօգնի զարգացնել մասնակիցների հույզերի ճանաչման, ինքնակարգավորման, էմպատիկ արձագանքի, սթրեսի հաղթահարման և արդյունավետ հաղորդակցության կարողությունները։ Նման հմտությունները էական են մանկան էմոցիոնալ բարեկեցության ապահովման, ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության և դրական կրթադաստիարակչական միջավայրի ձևավորման համար։ Դասընթացի շրջանակում կքննարկվեն էմոցիոնալ ինտելեկտի տեսությունը, նախադպրոցական տարիքի երեխաների հուզական դրսևորումների առանձնահատկությունները, հաղորդակցման մեթոդները և կոնֆլիկտների խաղաղ կարգավորման տեխնիկաները։ Մասնակիցները ձեռք կբերեն գործնական հմտություններ՝ հուզական իրավիճակներին պատասխանելու համար։ Առաջարկվող մոդուլը կարող է ընդգրկվել որպես պարտադիր կամ ընտրովի բաղադրիչ։ Մոդուլը կնպաստի որակյալ, համակողմանիորեն պատրաստված դաստիարակների պատրաստմանը։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է դասավանդվել ինտենսիվ ձևաչափով։