ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրում ընդգրկված ՀՀ Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի շահագործման հանձնելու, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N 1790-Ա/2 հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքով անհրաժեշտ է իրականացնել ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը՝ միաձուլման եղանակով միացնելով ՀՀ Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին։ Նշված գործընթացը անհրաժեշտ է իրականացնել նաև այնպես, որ նշված հաստատությունների սովորողների կրթությունը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպվի արդեն նոր դպրոցում։
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները․
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության բարելավման նպատակով։
Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմը ուսումնասիրել է մարզի փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցների վիճակը և տեղեկատվություն է հավաքագրել հանրակրթական ծրագրեր իրականացնող՝ ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հզորության, սովորողների և լիցենզիայով սահմանված տեղերի քանակի վերաբերյալ, որի արդյունքում պարզ է դարձել, որ «Գտաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1989 թվականին, ՀԽՍՀ Ամասիայի շրջանի Գտաշեն գյուղում։ Շենքը միհարկանի է, տիպարային, նախագծային հզորությունը 200 սովորող է, ըստ լիցենզիայի տարրական, հիմնական և ավագ դասարաններին հատկացված է համապատասխանաբար 60, 90 և 50 տեղ։ Ներկա պահին դպրոցում սովորող աշակերտների թիվը 14 է, ուսուցիչներինը՝ 5, անձնակազմինը՝ 12։
ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1939 թվականին, ՀԽՍՀ Ղուկասյանի շրջանի Հողմիկ գյուղում։ Շենքը երկհարկանի է, տիպարային, նախագծային հզորությունը 120 սովորող է, ըստ լիցենզիայի տարրական, հիմնական և ավագ դասարաններին հատկացված է համապատասխանաբար 60, 120 և 60 տեղ։ Ներկա պահին դպրոցում սովորող աշակերտների թիվը 28 է, ուսուցիչներինը՝ 13, անձնակազմինը՝ 10։
ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1926 թվականին, ՀԽՍՀ Ամասիայի շրջանի Ջրաձոր գյուղում։ Շենքը միհարկանի է, տիպարային, նախագծային հզորությունը 100 սովորող է, ըստ լիցենզիայի տարրական, հիմնական և ավագ դասարաններին հատկացված է համապատասխանաբար 33, 42 և 25 տեղ։ Ներկա պահին դպրոցում սովորող աշակերտների թիվը 25 է, ուսուցիչներինը՝ 8, անձնակազմինը՝ 14։
Առաջարկվում է՝ ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման եղանակով միացնել ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին, և սահմանել, որ Արեգնադեմի միջնակարգ դպրոցի գործունեության առարկան 1-ին աստիճանի (1-4-րդ դասարաններ), 2-րդ աստիճանի (5-9-րդ դասարաններ) և 3-րդ աստիճանի (10-12-րդ դասարաններ) հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
Միաձուլման արդյունքում 2025-2026 ուսումնական տարվանից սկսած սովորողների համար հասանելի կլինեն առավել նպաստավոր պայմաններ, նորակառույց շենքն ամբողջությամբ՝ իր բոլոր հնարավորություններով, կծառայի ուսումնական հաստատության սովորողների կրթական կարիքների բավարարմանը։
Այս առումով լրացուցիչ անհրաժեշտություն կա նշելու, որ ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև նոր դպրոցական շենքի կառուցումը գործել է համայնքային ենթակայության ոչ տիպային քարաշեն կառույցում, որի օգտագործման վերաբերյալ տեղական ինքնկառավարման մարմինների հետ կնքված համապատասխան պայմանագիր առկա չէ։
3.Կարգավորման նպատակը և բնույթը․
ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին միացնելու նպատակն է
- ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով,
- բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
- ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․
Ակնկալվում է, որ ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում սովորողները կունենան համապատասխան ուսումնական տարածք և նրանց կրթությունը կկազմակերպվի առավել արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը:
Նշված ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ակնկալվում է պետական բյուջեի ծախսերի տնտեսում, որը կարտահայտվի հաստիքների օպտիմալացման, պահպանման ծախսերի գծով ֆինանսական միջոցների տնտեսման մեջ: Նշված՝ տնտեսված միջոցները ուղղվելու են երեք գյուղերի դպրոցների աշակերտների ամենօրյա տեղափոխության իրականացմանը, որը կատարվելու է սովորողներին և մանկավարժներին հատկացվող տրանսպորտային ծախսերի հատուցման տեսքով: Վերոնշյալ ծախսերի գծով ֆինանսական միջոցների տնտեսումների առնչությամբ առավել ճշգրիտ տվյալներ հնարավոր կլինի ներկայացնել միայն սույն Նախագծի հաստատումից հետո՝ երբ ուժի մեջ մտած որոշման համաձայն կձևավորվի ուսումնական հաստատության հաստիքացուցակը, որի հաստատումից հետո հնարավոր կլինի ներկայացնել աշակերտների տեղափոխման հետ կապված անհրաժեշտ ծախսերի հիմնավորված հաշվարկ:
- 6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելն է:
Ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրի իրականացումը։ Համապատասխան տարածքների առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ստեղծելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի տեսքով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
Գտաշեն, Ջրաձոր, Հողմիկ բնակավայրերի աշակերտների ամենօրյա տեղափոխությունն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանի համաձայն:
8․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: