Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2025  ԹՎԱԿԱՆԻ  N _______  - Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00075), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00065), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00076), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի միջնակարգ դպրոց (պետական գրանցման համարը` 46.210.00070) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով: Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքի խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:

  1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

  1. Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմն է, ի դեմս՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
  2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել՝

ա. սույն որոշման 1-ին կետում՝ նշված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը,

բ. հաստատել  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային  կազմակերպության  կանոնադրությունը:

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը.

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Արեգնադեմ բնակավայր 15-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող մասնաշենքում:

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում․

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

Թույլատրել շահույթն օգտագործել ընթացիկ, ինչպես նաև կապիտալ ծախսերի համար՝ լիազոր մարմնի թույլտվությամբ:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի ապրիլի 14-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 56/0011, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունիսի 27-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 100/0013 և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի հուլիսի 3-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 70/0012 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

8․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Արեգնադեմ բնակավայր 15-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող շենքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Պայմանագրի նոտարական վավերացումից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Քննարկվել է

    10.06.2025 - 25.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2032

Տպել

Առաջարկներ`

Սոնա Գևորգյան

16.06.2025

Համաձայն ՀՀ կառավարության 27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման՝ նոր գյուղի կառուցման շրջանակում Ջրաձոր բնակավայրի համար նախատեսված է կառուցել դպրոց վերաբնակեցման վայրում։ Այս նախագծում հարկ է հաշվի առնել վերաբնակեցման ենթակա Ջրաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման վերաբերյալ ՀՀ կառավարության N 1411-Լ վերոնշյալ որոշումը։

Sharvik Petrosyan

16.06.2025

Բացի այդ, նոր կրթական միջավայրում երեխաները կարող են բախվել ներանձնային խնդիրների, ներառյալ վախ, անհանգստություն, հարմարվելու դժվարություն և հարաբերությունների լարում՝ հատկապես եթե նրանք ընկալվում են որպես «օտար» կամ «նորեկ»։ Այս ամենը բացասաբար կազդի նրանց ուսումնական առաջադիմության և ընդհանուր բարեկեցության վրա։ Նաև նպաստելով երեխաների մոտ տարբեր տեսակի սթրեսների առաջացմանը

Ջուլիետա Պետրոսյան

16.06.2025

Վերջին շրջանում շրջանառվում է "Հողմիկի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի փակման և "Արեգնադեմի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի հետ միացնելու որոշումը։ Ցանկանում ենք համայնքի անունից արտահայտել մեր լուրջ մտահոգությունն այս կապակցությամբ։ Նախ և առաջ կարևոր ենք համարում ընդգծել, որ նման որոշումը չի բխում մեր գյուղի երեխաների և ընտանիքների շահերից և հանգեցնելու է հետևյալ խնդիրների. • Ճանապարհների անմխիթար վիճակը՝ դպրոց տանող ճանապարհը հատկապես ձմեռային ամիսներին դառնում է անանցանելի։ Անվտանգ երթևեկությունը խիստ կասկածելի է, ինչը լուրջ ռիսկ է երեխաների կյանքի և առողջության համար։ • Հեռավորությունը՝ այն դպրոցը, որին պետք է միացվի մեր դպրոցը, գտնվում է զգալի հեռավորության վրա, ինչը նշանակում է երկարատև ու հոգնեցուցիչ ճանապարհ ամեն օր՝ հատկապես փոքր երեխաների համար։ • Համայնքի անհամաձայնությունը՝ գյուղի բնակիչների մեծամասնությունը դեմ է դպրոցի փակմանը։ Դպրոցը մեր համայնքի կյանքի կենտրոններից է՝ այն միայն կրթական հաստատություն չէ, այլ նաև համայնքային մշակութային կյանքի առանցք։ • Սոցիալական հետևանքները՝ դպրոցի փակումը կհանգեցնի ծնողների դժգոհության, երեխաների անընդհատ բացակայությունների, իսկ որոշ ընտանիքների՝ անգամ տեղահանման մտադրության։ Բացի այդ, 2023 թվականին կառավարության ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ․ փոխվել են բոլոր պատուհաններն ու դռները։ Ներկայումս դպրոցը գտնվում է բարվոք վիճակում և լիովին հնարավոր է շարունակել ուսումնական գործընթացը։ Չնայած աշակերտների թվի այս պահի դրությամբ քիչ լինելուն, առաջիկա տարիներին սպասվում է աշակերտների թվի աճ, քանի որ 5 տարեկանից փոքր երեխաների թվաքանականը շատ է։ Դպրոցը ունի համապատասխան լիցենզիա՝ մինչև 150 աշակերտի համար՝ առաջին և երկրորդ կրթական աստիճանները իրականացնելու նպատակով։ Վերջին տարիներին դպրոցն ապահովել է կրթության բարձր որակ․ աշակերտների շուրջ 80 տոկոսը հաջողությամբ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հաշվի առնելով վերը նշված կետերը` հորդորում ենք վերանայել դպրոցի փակման որոշումը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: