ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ --------------------------- 2025 թ. № --------- -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 4-Ի N 1055-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին և կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1055-Ա որոշման.
- հավելված 1-ի 3-րդ կետի 52-րդ և հավելված 2-ի 2-րդ կետի 2-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել,
- հավելված 1-ի 4-րդ կետի 4-րդ ենթակետի «Մանչեսթերի» բառը փոխարինել «Վաշինգտոնի» բառով,
- հավելված 1-ի 5-րդ կետը լրացնել 3-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) Դավիթ Կարենի Դանիելյան (ծնվ.՝ 12.06.2006 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Չեխովի փող., 54 շ., բն. 40, Շանհայ Ծիաո Թոն համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»
- Հավելված 2-ի 4-րդ կետը շարադրել նոր՝ հետևյալ խմբագրությամբ.
«4. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2027 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
1) Վարդան Թրահելի Վարդանյանին (ծնվ.՝ 25.12.2001 թ., հաշվառման վայրը՝ ք․ Երևան, Արշակունյաց 44/2, բն․ 45, Ցինխուայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
2) Հայկ Խաչատուրի Ստեփանյան (ծնվ.՝ 09.10.2002 թ., հաշվառման վայրը՝ ք. Երևան, Բաշինջաղյան փող., շենք 194, բն. 48, Կոլումբիայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
04.06.2025 - 20.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1424
Տպել