ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և ՀՀ Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին հասցեագրված ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթ և սպորտի նախարարի թիվ 01//7867-2025 և 01//9029-2025 գրությամբ հայտնվել է, որ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրում ընդգրկված մի շարք դպրոցներ արդեն հանձնվել են շահագործման:
Ուստի անհրաժեշտ է իրականացնել ցանկում ընդգրկված դպրոցների վերակազմակերպումը՝ միաձուլման եղանակով, այնպես, որ նշված հաստատությունների սովորողների կրթությունը 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին կազմակերպվի արդեն նոր դպրոցներում: Ցանկում ընդգրկված են «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որոնք պետք միաձուլվեն, ստեղծելով՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
«ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2024-2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 6 աշակերտ: 2024թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ այդ թիվը պակասել է 3-ով: Երեք աշակերտ ծնողների նախաձեռնությամբ տեղափոխվել են «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում սաների թիվն ունի նվազման միտում: Հեռանկարում մինչև 2030 թվականը աշակերտների թվի ավելացում չի սպասվում:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2024-2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 9 աշակերտ: Հեռանկարում մինչև 2028 թվականը կավելանա 2 աշակերտ։
«ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2024-2025 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ սովորում էր 22 աշակերտ: Հեռանկարում մինչև 2029 թվականը կավելանա 2 աշակերտ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը հարմարեցված կառույց է, որը չունի լոկալ ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում: Աշխատողների թիվը 19 է, որից մանկավարժ՝ 13-ը: Բոլոր մանկավարժները չեն հանդիսանում Վարդահովիտ բնակավայրի բնակիչներ և ստանում են տրանսպորտային ծախսերի հատուցում: 2024 թվականին այդ գումարը կազմել է 1 418 200 դրամ:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի ծախսը կազմել է՝ 36.182.200 ՀՀ դրամ: 2025 թվականի օգոստոսի մեկի դրությամբ միացման արդյունքում կտնտեսվի մոտավորապես 13 մլն․ ՀՀ դրամի չափով գումար, իսկ հետագա տարինների համար տնտեսումը կկազմի ավելի քան 35 մլն․ ՀՀ դրամ։
«ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը հարմարեցված կառույց է, որը չունի լոկալ ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում: Աշխատողների թիվը 18 է, որից մանկավարժ՝ 11-ը: Թվով 9 մանկավարժները չեն հանդիսանում Գողթանիկ բնակավայրի բնակիչներ և ստանում են տրանսպորտային ծախսերի հատուցում: 2024 թվականին այդ գումարը կազմել է՝ 996 100 դրամ:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի ծախսը կազմել է՝ 35.602.000 ՀՀ դրամ: 2025 թվականի օգոստոսի մեկի դրությամբ միացման արդյունքում կտնտեսվի մոտավորապես 15 մլն․ ՀՀ դրամի չափով գումար, իսկ հետագա տարինների համար տնտեսումը կկազմի ավելի քան 36 մլն․ ՀՀ դրամ։
«ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը հարմարեցված կառույց է, որը չունի լոկալ ջեռուցում, սանհանգույց, ջրամատակարարում: Աշխատողների թիվը 19 է, որից մանկավարժ՝ 14-ը: Թվով 10 մանկավարժները չեն հանդիսանում Հերմոն բնակավայրի բնակիչներ և ստանում են տրանսպորտային ծախսերի հատուցում: 2024 թվականին այդ գումարը կազմել է՝ 1 425 900 դրամ:
«ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը փաստացի ծախսը կազմել է՝ 42.053 700 ՀՀ դրամ: 2025 թվականի օգոստոսի մեկի դրությամբ միացման արդյունքում կտնտեսվի մոտավորապես 16 մլն․ ՀՀ դրամի չափով գումար, իսկ հետագա տարինների համար տնտեսումը կկազմի ավելի քան 40 մլն․ ՀՀ դրամ։
«ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 2024 թվականին շահագործման հանձնված դպրոցի նոր շենք, այն ապահովված է անհրաժեշտ գույքով, համապատասխան տեխնիկական միջոցներով, ունի լոկալ ջեռուցում և ապաստարան, ֆոտովոլտային կայան, բաց մարզադաշտ, ընդարձակ ընթերցասրահ և գրադարան:
«ՀՀ Վայոց ձորի մարզի «Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հզորությունը նախատեսված է 144 սովորողի համար, սովորում է 39 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 29 է:
3.Կարգավորման նպատակը և բնույթը․
«ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է.
- ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը,
- ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
- Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հնարավոր սովորողները կունենան համապատասխան տարածք և աշակերտների ուսուցումը կկազմակերպվի ավելի արդյունավետ՝ էապես բարելավելով կրթության որակը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կողմից։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Կրթություն բաժնում ամրագրված ծրագրերից, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ հանրակրթության ամբողջական և շեշտակի փոփոխություն, որի հիմնաքարերից մեկը մինչև 2026 թվականը հանրակրթական դպրոցներին անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովելն է:
Ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչև 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոց ծրագրի իրականացումը։ Համապատասխան տարածքների առկայության դեպքում հնարավորություն կընձեռվի իրականացնելու հանրակրթական նոր չափորոշիչների ամբողջական ներդրումը դպրոցի բոլոր դասարաններում՝ ստեղծելով դպրոցական արդիական ու հագեցված ենթակառուցվածքներ, ներառական ու զարգացող միջավայր:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսերի տեսքով լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա:
Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ բնակավայրերի աշակերտների ամենօրյա տեղափոխությունն իրականացվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանի համաձայն:
8․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: