Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_______________2025 թվականի N _______-Ա

 

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրա­պե­տության կառավարությունը որոշում է.

  1. «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 65.210.00409), «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 65.210.00434), «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 65.210.00427), «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 65.210.00415) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
  2. «ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝

1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով: Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքի խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:

  1. Սահմանել, որ`

1) «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց»,  «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը՝ «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտերին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց»,  «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

  1. Սահմանել որ, «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի աշխատակազմն է, ի դեմս՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
  2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մեկամսյա ժամկետում ապահովել՝

ա. սույն որոշման 1-ին կետում  նշված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց»,  «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը,

բ. հաստատել  «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային  կազմակերպության  կանոնադրությունը:

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց»,  «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց»,  «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը.

4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Եղեգիս բնակավայր, Կենտրոնական փողոց, 2 հասցեում գտնվող մասնաշենքում:

  1. Թույլատրել «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.

4) սովորողների սննդի կազմակերպում.

5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում․

6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:

Թույլատրել շահույթն օգտագործել ընթացիկ, ինչպես նաև կապիտալ ծախսերի համար՝ լիազոր մարմնի թույլտվությամբ:

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և Վարդահովիտի գյուղապետարանի միջև 2012 թվականի մայիսի 25-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ սահմանելով, որ պայմանագրի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգիսի համայնքի միջոցների հաշվին:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի օգոստոսի 4-ին կնքված «Ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման» N 98/0017 պայմանագիրը և «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման թիվ 122/0017 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:

 

9․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք, Եղեգիս բնակավայր, Կենտրոնական փողոց, 2 հասցեում գտնվող շենքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Պայմանագրի նոտարական վավերացումից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  • Քննարկվել է

    26.05.2025 - 10.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2410

Տպել

Առաջարկներ`

Օվսաննա Վարդանյան

02.06.2025

Դպրոցը փակեն՝ համայնքը կաղքատանա, դպրոցը համայնքի սիրտն է։ Այնտեղ է բաբախում ապագայի հույսը։ Եթե դպրոցը փակեն, լռում է մանկական ծիծաղը, մարում է գրատախտակի վրա գծված առաջին տառը, խամրում է գիտելիքի լույսը։ Երբ չկա դպրոց, երեխաները ստիպված են հեռանալ կամ հրաժարվել ուսումից։ Ու երբ երեխաները գնում են, համայնքը դատարկվում է։ Դպրոցն է ձևավորում համայնքի վաղվա բժիշկին, ուսուցչին, գյուղատնտեսին, շինարարին։ Երբ դպրոց չկա, ո՞վ կփոխարինի նրանց։ Ո՞վ կասի վաղվա սերունդին, որ իր ծնունդը այս հողի վրա կարևոր է, որ իրենց համայնքը արժեք ունի։ Դպրոցի փակվելը համայնքի աղքատանալն է՝ ոչ միայն նյութապես, այլ՝ հոգեպես, մշակույթով, ինքնությամբ։ Ուստի դպրոցը պետք է պահել, պաշտպանել, սնել, ինչպես պահում են տան կրակը։

Hambarcum Samvelyan

30.05.2025

Ծրագրերով օգնեք թող գյուղերն զարգանան :Չքնաղ բնություն ումեմք ։ Դպրոցների խոշորացման հետևանքով գյուղերն կդատարկվեն։

Լալա Պողոսյան

30.05.2025

Դեմ եմ դպրոցների միավորմանը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: