Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Որոշման նախագծի համաձայն ցանկում ներառվում են այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները (մասնավորապես գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգեոմաները) որոնք ներառված չեն եղել, ինչպես նաև հստակեցվում են կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող այն հիվանդությունները և ախտաբանական վիճակները որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն (մասնավորապես վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված և բարենպաստ հիվանդություններ (ալֆա, բետա հետերոզիգոտ թալեսիմիաներ) գործնականում սրտի զարգացման տարատեսակ հանդիսացող փոքր անոմալիաները, ստոծանու հարկերակրափողային և այլ ճողվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները), ինչի արդյունքում կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, ինչպես նաև կբացառվեն պետական միջոցների անհարկի վատնման դեպքերը։

  • Քննարկվել է

    21.05.2025 - 06.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4182

Տպել

Առաջարկներ`

Վ Պ

04.06.2025

Եթե գործառույթների խանգարման աստիճանը որոշելու է ԲԿ-ի կամ ԿԲՀ-ի բժիշկը, թե տվյալ խնդիրը զինակոչիկին ինչքանով է խանգարում, ապա մեծամասամբ սխալ եզրակացություններ են կազմվելու և ներառելու են "չունեն կլինիկական դրսևորումներ, չեն հանգեցնում գործառույթների խանգարման, ագրեսիվ չեն, չեն պահանջում բուժում" տեքստը։ Սեփական փորձից կարող եմ ասել, որ բժիշկը կկանգնի զինակոչիկի առաջ ու կասի՝ "5000 զինակոչիկ կարող է գալ ու ասել այսինչ տեղս ցավում է, վազելիս խանգարում է", կամ կասի՝ "տվյալ կիստան պետք է չցավի"։ Շատ հաճախ զինակոչիկների գանգատները անտեսվում են, համարվում են "խաբեության փորձ" զինակոչիկի կողմից։ Ինչպես նաև, որպես կանոն, ԲԿ-ներ զինկոմիսարիատի ուղեգրով ներկայացած զինակոչիկների հետազոտությունները կատարվում են կա՛մ անհրաժեշտ մասնագիտացումը չունեցող կա՛մ ամենաքիչ աշխատանքային փորձ ունեցող բժշկի կողմից։ Այս պատճառով հետազոտության սխալ արդյունքների քանակը նշանակալիորեն աճում է։ Առաջարկում եմ փոփոխությունն այսպես ընդունելու պարագայում հետամուտ լինել զինակոչիկների ԲԿ-ներում կատարվող հետազոտություններին, որպեսզի նրանք հետազոտվեն լավագույն ԲԿ-ներում և լավագույն մասնագետների կողմից, ի վերջո, զինակոչիկը ժամանակակից բանակի կառուցման համար կարևոր քաղաքացի է։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: