Հիշել նախագիծը

<<ՀՀ-ում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2018 թվականի    N ________ Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՎԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 11-ի N275-Ն որոշման N2 հավելվածի 25-րդ կետը, Հայաստանի Հանրապետությունում արհեստական սերմնավորման գործընթացի վերականգնամ, ինչպես նաև կաթի և մսի արտադրության աճ ապահովելու և կաթնամսային ու կաթնային տավարաբուծությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն N1, N2 հավելվածների:

 

 

 

         

 

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.04.2018 - 26.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8953

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

16. Ծրագրի ֆինանսկանան բաղադրիչին հաջորդիվ առաջարկում եմ ավելացնել ևս մեկ կամ մի քանի կետեր, որոնցով կտրվեն հետևյալ հարցերի պատասխանները`  ծրագրի արդյունավետության գնահատումը,  ծրագրի մեթոդաբանությունը,  ինչ արդյունք է ենթադրում և երաշխավորում ծրագիրը /արտահայտված նաև թվերով/,  ինչ կստանա ներդնողը` այս դեպքում պետությունը, ֆինանսավորման դեպքում,  կներկայացվեն պատասխանատուները, ով և ինչ համար է պատասխանատու,  մոնիթորինգային ինչ միջոցառումներ եք նախատեսում, ինչպես և ով է գնահատելու արդյուքները,  ինչ ցուցիչներ եք սահմանում մոնիթորինգի և գնահատման համար,  ֆերմերը ինչ օգուտ ունեն ծրագրում ընդգրվելու դեպքում,  Խոսել եք արդյոք ֆերմերի հետ, ինչ կարծքի ունի նա, միգուցե խոչընդոտելու է ծրագիրը, եթե հարցախույզ եք անցկացրել, ով է արել և ինչ արդյունքներ են գրանցվել, կան արդյոք այլ ռիսկեր և ինչպես եք հաղթահարելու,  ծրագրի փուլերը, եթե առաջին փուլը չհաջողի, ապա ինչպես եք փոփոխություն մտցնելու ծրագրում,  ով և ինչպես է հսկելու ծրագրում ֆերմերի պատրավորությունները եթե նախատեսում եք: ինչ կստացվի եթե օրինակ` դուք սերմնավորեք, իսկ ֆերմերը վաճառի ծվնած հորթը, որտեղ է ծրագրի կայունությունը:  ինչ է լինելու 2024թ ից հետո:

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

28-րդ կետում ներկայացված է սերմնավորող տեխնիկի որակավորման մասին, ինչ է դա ենթադրում, առաջարկում եմ մանրամանսնել: Նույն կետում ներկայացված դասընթացների իրականացման մասին ևս մանրամասներ ներկայացված չեն / ովքեր են կազմակերպելու, ինչ ընթացակարգերով, ինչ թեմաներ են դասավանդվելու, ին չ միջոցների հաշվին և այլն/: Ընդ որում այս կետում խոսվում է կենդանիների համարակալման մասին, առաջարկում եմ լրացուցիչ պարզաբանում մտցնել, թե խոսքը որ կենդանուն է վերաբերում:

Թաթուլ Ստեփանյան

19.04.2018

14. 27-րդ կետում ներկայացված <<Ծրագիրն ակնկալում է պետական աջակցություն, որի համար էլ նախատեսվում է կովերի սերմնավորման ծառայության ծախսերի փոխհատուցում՝ սուբսիդավորման եղանակով։ Այսպես, ծրագրի առաջին երեք տարիների ընթացքում սուբսիդավորման չափը կկազմի 100%, չորրորդ տարում՝ 50%, այնուհետև այն կնվազեցվի տարեկան 10%-ով և 2024 թվականին կկազմի 20%:>> Խոսքը վերաբերում է նույն կենդանուն կատարված սերմնավորմանը, թե` ընդհանրապես:

Տեսնել ավելին