Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի՝

  • առաջին կետը.

ա) «առկա տարբերությունը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն մասի 1.1 կետով սահմանված դեպքերի)» բառերը,

բ) լրացնել նոր 1.1 կետով.

«1.1 Արևային և հողմային էլեկտրակայանների համար նախատեսվող գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում համայնքային բյուջե է մուծվում որպես հողամասերի կադաստրային արժեքների տարբերություն՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափով:».

  • երրորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) արևային և հողմային էլեկտրակայանների՝ ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերով պայմանավորված, ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող (նախատեսվող) հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով՝ միայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և համայնքի ղեկավարի կողմից շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:»

 

Հոդված  2. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ կետից հանել «համայնքի վարչական սահմաններից դուրս» բառերը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 65-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «համաձայնությամբ,» բառից հետո լրացնել «իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն՝ համայնքի ավագանու որոշմամբ» բառերը:
  • 4-րդ մասի «Պետության» բառից հետո լրացնել «և համայնքների» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրա­մասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 80 տոկոսից, իսկ Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետևան­քով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակա­վայրե­րում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տո­կո­սից:»:

 

 Հոդված 7. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի «համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզպետը կամ վերջիններիս» բառերը փոխարինել «կամ նրա» բառերով:»
  • 2-րդ մասում «մեկնարկային գինը» բառերից հետո լրացնել «նախավճարի և քայլի չափը» բառերով:
  • 5-րդ մասի առաջին պարբե­րու­թյու­նը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք նախավճարը վճարում են տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց տրվում է մասնակցի վկայական», ինչպես նաև աճուրդի մասնակցության վճար, որը տվյալ տարվա համար սահմանում է համայնքի ավագանին՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար: Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով և սակարկողը կարող է գինն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:»:

  • 6-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են աճուրդավարը, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր սահմանված կարգով վճարել են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը և աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են:»:

  • 6-րդ մասից հետո լրացնել նոր 6.1 մաս` հետևյալ բովանդակությամբ՝

«Արգելվում է տեսաձայնագրել աճուրդի անցկացման ընթացքը»:

  • 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «մեկից» բառերը փոխարինել «մեկ կամ» բառերով:
  • 9-րդ մասում «արձանագրողը» բառից հետո լրացնել «և հաղթող» բառերով:

 

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 75-րդ հոդվածի 6-րդ մասը:

 

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասը:

 

Հոդված 10. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

«1. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադ­րե­լու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ղեկա­վա­րը ստեղծում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովը գլխավորում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված աշխատակազմի պաշտոնատար անձը:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համայնքի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասից հանել «, համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետին» բառերը:
  • 3-րդ մասից հանել «,իսկ մարզպետը` պետական սեփականություն» և «,մարզպետի» բառերը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    10.04.2018 - 26.04.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2437

Տպել